բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Գազար, ԽԼԻՆԴ(լատին․՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գազար վայրի (D. carota)։ Գազարը պահպանում է երիտասարդությունը։
Գազար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Տրիբա | Scandiceae |
Ենթատրիբա | Daucinae |
Ցեղ | Գազար (Daucus) L., 1753 |
Գազար մշակովի Բուսաբանական նկարագիրը Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926 |
Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։
Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդ փետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։
Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։
Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։
Գազարը պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին)։ Գազարի ծաղիկներից անջատվում են անտիոցիանային միացություններ և ֆլավնոիդներ (կվերցիտին և կեպֆերոլ)։ Արմատասաղմը պարունակում է կարոտին, ֆետոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, վիտամիններ, պանտոնենաթթու, ինչպես նաև ֆլավնոիդներ, անտոցիանիդներ, ճարպայուղ։
Բժշկության մեջ օգտագործում են գազարի սերմերը, արմատը և տերևները։
Գազարի սերմերը ժողովուրդը օգտագործում է միզաքարային հիվանդությունների բուժման համար։ Դեղագործական արդյունաբերությունը պատրաստում է դաուկարին պրեպարատը, որը ունի ջղակծկման ազդեցություն և ընդարձակում է սիրտը սնուցող անոթները։ Բժիշկները դեղը նշանակում են կրծքահեղձուկի երևույթներով խրոնիկական սրտասնույց անոթների անբավարարությունների դեպքում։
Գազարի պտղամսով հյութը խմում են սոված ժամանակ որպես լուծողական։ Թարմ գազարի հյութը օգտագործում են ուժերի ընդհանուր թուլության, սակավարյունության, միզաքարային, խրոնիկական խոլեցիստիտ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումից առաջացած բազմահոդաբորբերի, կոկորդաբորբերի, բրոնխիտների, ավիտամինոզ, ցածր թթվությամբ ստամոքսաբորբերի, երիկամների բորբոքումների բուժման ժամանակ։ Գազարի հյութով ողողում են բերանը և կոկորդը՝ բերանաբորբերի և բորբոքային պրոցեսների դեպքում։ Մեղրի կամ շաքարի հետ խառնած կամ եփած գազարի հյութը խորհուրդ է տրվում վերին շնչառական ուղիների կատառների, խռպոտության, հազի դեմ։
Մաշկի այրված կամ ցրտահարված մասերին, թարախային վերքերին, խոցերին դնում են քերած գազար կամ այդ տեղերը լվանում գազարի հյութով։
Ունի ցավազրկող հատկություն[1]։
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործում են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար[2]։ Գազարն ավելացնում է կերակրող մայրերի կաթը, ունի հակաճիճվային ազդեցություն և օգտագործվում է որպես ճիճվամուղ։
8 ընտանիկ համաձայն APG II համակարգի | Ավելի քան 20 տեսակ | |||||||||||||||
порядок Зонтикоцветные | դաս Գազար | մոտ 60 տեսակ | ||||||||||||||
отдел Цветковые, или Покрытосеменные | семейство Зонтичные | դաս Սրնգենի | ||||||||||||||
ծաղկավոր բույսերի 44 կարգ | ավելի քան 300 տեսակ | տեսակ Մշակովի գազար | ||||||||||||||
Դասը ընդգրկում է մոտ 30 տեսակ[3]։ Որոշ տեսակներ[4].
Seamless Wikipedia browsing. On steroids.