ազգագրական պարերի մասնագետ From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Մարտիրոսի Գինոսյան (օգոստոսի 3, 1966[1], Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 6, 2024[2]), ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից[3]։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գինոսյան Գագիկ Մարտիրոսի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1966[1] |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 6, 2024[2] (57 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ→ Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Վիստրել և ՀԱՊՀ |
Երկեր | «Ողջո՜յն, տղե՛րք» |
Մասնագիտություն | Կիբեռնետիկ |
Ամուսին | Նելլի Սարգսյան |
Ծնողներ | Մարտիրոս Գինոսյան Ծովինար Թորոյեան-Գինոսյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արծիվ Մահապարտներ հուշամեդալ Արիության մեդալ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ |
Երեխաներ | Անի Գինոսյան, Ծովինար Գինոսյան, Մարտիրոս Գինոսյան |
Gagik Ginosyan Վիքիպահեստում |
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։
Երկար տարիներ պարում է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։
1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակ՝ ծառայությունն անցկացնելով Զաբայկալյան շրջանի Չիտա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ[4]։
Ըստ Վովա Վարտանովի պնդման՝ Գագիկ Գինոսյանը ՎՈՄԱ ստորաբաժանման կազմում մասնակցել է 2020 թվականի մարտական գործողություններին Արցախում[5]։
Զինադադարից հետո՝ 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես սպա[փա՞ստ]։
2001-2008 թվականներին աշխատել է Պեյո Յավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ[փա՞ստ]։
Գագիկ Գինոսյանը սերում է հայկական Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս փոքր քաղաքից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը։
Ռուսական կայսրության լծի տակ մնացած և պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերին Կարինի շրջակա տարածքներից գաղթեցնում է դեպի նոր գրաված Արևելյան Հայաստան։ Նախկին իլիջանցիները, այդ թվում՝ Գինոսենց տոհմը, հաստատվում են Ախալցխայի Ծուղրութ գյուղում։
Գ.Գինոսյանն իր ծագման մասին այսպես է գրել.
Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր, Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի։ Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ...[6] |
Գագիկ Գինոսյանը մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին։
1996-1999 թվականներին աշխատել է Գյումրի «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։
2001-2024 թվականներին Հիմնադրել և մինչև մահ հանդիսացել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերի գեղարվեստական ղեկավար։
Գագիկ Գինոսյանն 1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում[7]։ 1987-2001 թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ 1996 թվականից Իտալիայի Լիկատա քաղաքում երրորդ միջազգային և Պիետրապերցիա քաղաքի փառատոններում, 1999 թվականին Ռումինիայի Յաշ քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և Խորվաթիայի Կառլովաց քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանաբանի տակ անցկացվող երկրորդ միջազգային փառատոններում։
Գագիկ Գինոսյանը 2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
2011 թվականին Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարինը» Հայաստանը ներկայացնելով Իսպանիայում 1985 թվականից ի վեր անցկացվող ազգային պարերի 14-րդ համաշխարհային մրցույթ-փառատոնին՝ պարերի անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երաժշտական նվագակցության անվանակարգում նվաճել է երրորդ մրցանակը, ինչի համար Հայաստանի Մշակույթի նախարարությունը Գ. Գինոսյանին «ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2012 թվականին «Ծովակ» մանկապատանեկան ավանդական երգի-պարի խմբի հետ արժանացել է 3-րդ մրցանակի Թուրքմենստանի նախագահի կազմակերպած ավանդական պարերի մանկապատանեկան միջազգային մրցույթում։
2005 թվականից ի վեր ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Գագիկ Գինոսյանը Կարին համույթի պարողների հետ Երևանի կենտրոնում անցկացրել է հայկական ազգային պարերի բաց դասեր, որին մասնակցում էին տեղի բնակիչներն ու քաղաքի հյուրերը[8]։ Ամռանը դասերն անցկացվում էին Կասկադ համալիրի մոտ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար, իսկ ձմռանը՝ Նարեկացի մշակույթի կենտրոնի փակ տարածքում[9]։
Երկար տարիներ աշակերտելով Հայրիկ Մուրադյանի մոտ՝ Գագիկ Գինոսյանը զգաց Հայաստանի տարբեր շրջանների, հատկապես՝ Կարնո, Ախալցխայի, Ախալքալաքի, ազգագրական պարերի գրեթե իսպառ բացակայությունը։ Այս մտահոգությունը Գագիկն ուներ դեռ ուսանողական տարիներից, ինչն իր արտահայտությունն է գտել նրա արձակ բանաստեղծություններից մեկի մեջ.
Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա[7] |
Ուսումնասիրելով Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները՝ ցանկացավ զբաղվել բանահավաքչական աշխատանքներով։ Համերգային գործունեությունը փոխարինվեց բանահավաքությամբ։ Այս համատեքստում Գինոսյանը, այցելելով բազմաթիվ գյուղեր, գրի է առնում բազում պարերի նկարագրություններ։ Գագիկ Գինոսյանի մինչ օրս վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» խումբը։
Գագիկ Գինոսյանի վերականգնած պարերի ցանկը՝
Գագիկ Գինոսյանը Instigate ընկերության հետ համատեղ 2013-2014 թվականներին ստեղծվել է Սրբուհի Լիսիցյանի կողմից դեռևս 1940-ական թվականներին ստեղծված Կինետոգրաֆիայի (Շարժումների գրառման համակարգ) Կաքավագիր համակարգչային ծրագիրը։
2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած 3 ներկայացում, Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց», որը 2009 թվականին բեմադրվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ 2014 թվականին բեմադրել «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։
2010 թվականին հանդիսանալով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հայ ավանդական պարի փորձագետ՝ հեղինակել է հայ իրականության մեջ Հայկական պարի առաջին DVD-պարուսույցը։
«Ինստիգեյթ» կազմակերպության կողմից ստեղծված Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիայի (շարժումների գրառում) համակարգի՝ պարերի գրառման, համակարգչային «Կաքավագիր» ծրագրի համահեղինակն է (2014)։
ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակույթի կենտրոնի պարուսույցն է։
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։
Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014)։
Կարևորելով ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման միջոցով դրանք կենցաղ վերադարձնելն ու կենդանի մշակույթի մաս դարձնելը և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելը՝ «Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիմնադրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։
Ազգային երգ ու պարի ակադեմիան զբաղվելու է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման և պարուսուցման աշխատանքներով[10]։
Այն ներառելու է չորս ուղղություն՝
• կրթական,
• ռազմապարի,
• մշակութային,
• գիտական։
2008 թվականին լինելով “Հայ Ասպետ” կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի պարի փորձագետը՝ հիմնադրամի հետ համատեղ ստեղծել է «Հայկական Պար DVD - Պարուսույցը»։
2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծութիւնները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը Արցախյան պատերազմի մասին[11]։}}։
Գագիկ Գինոսեանը տարբեր տարիների արժանացել է Հայաստանի պետական, գերատեսչական և այլ կարգի մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.