Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վահրամ Ավագի Արիստակեսյան (ապրիլի 4 (16), 1899[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 18, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր, բժիշկ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։
Վահրամ Արիստակեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4 (16), 1899[1][2] |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 18, 1978[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | պարուսույց, բալետմայստեր և բժիշկ |
Աշխատավայր | Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
1920-1922 թվականներին, որպես հայկական ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա. Ֆ. Ինոչենցի)։ 1922 թվականին կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետական օպերայի և բալետի արտիստ։ 1924 թվականին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչև 1932 թվականը։ Նույն ստուդիայում 1925 թվականին կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներ է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) և Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի)։
Պարարվեստի ստուդիայի սովորողների ուժերով 1926 թվականին բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն (բալետային առաջին բեմադրությունը Հայաստանում)։ 1932-1938 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։ 1957 թվականին Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել և բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.