Բոլնիս-Խաչեն (Բողնիս, Բոլնիս, վրացերեն՝ ბოლნისი կամ ბოლნის-ხაჩინი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսի շրջանում։ Գտնվում է Բոլնիս քաղաքից 9 կմ հեռավորության վրա, Ներքին Քարթլի հարթավայրում, Մաշավերա գետի աջակողմյան վտակ Բոլնիսիսծղալի գետի ձախ ափին, ծովի մակարդակից 620 մ բարձրության վրա։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Փակել

Բնակչությունը

Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 1534 բնակիչ, հիմնականում հայեր։

Պատմական ակնարկ

Գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում։ Այստեղ եղել է վրաց եկեղեցու եպիսկոպոսանիստ աթոռներից մեկը, որ մասնակցել է 506 թվականի Դվինի հակաքաղկեդոնական ժողովին։

Գյուղի ճարտարապետական կարևորագույն հուշարձանը բազիլիկ եկեղեցին է (Սուրբ Սիոն), որը կառուցվել է 478-493 թվականներին։

Բոլնիս-Խաչենում է ծնվել հայ ականավոր գրող Ղազարոս Աղայանը, որտեղ գտնվում է նաև նրա տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.