From Wikipedia, the free encyclopedia
Բոգուսլավ Մարտինու (չեխ․՝ Bohuslav Martinů, դեկտեմբերի 8, 1890[1][2][3][…], Polička[4][5][6][…] - օգոստոսի 28, 1959[4][1][2][…], Լիստալ, Շվեյցարիա և Բազել, Շվեյցարիա[7]), 20-րդ դարի չեխ երգահան։ Իր աշխատություններում Մարտինուն իմպրեսիոնիզմից անցավ նեոկլասիցիզմի և ջազի ազդեցության միջով անցավ դեպի իր երաժշտական ոճը։
' | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Bohuslav Martinů |
Ի ծնե անուն | չեխ․՝ Bohuslav Jan Martinů |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1890[1][2][3][…] Polička[4][5][6][…] |
Երկիր | ԱՄՆ, Ցիսլեյտանիա և Չեխոսլովակիա |
Մահացել է | օգոստոսի 28, 1959[4][1][2][…] (68 տարեկան) Լիստալ, Շվեյցարիա կամ Բազել, Շվեյցարիա[7] |
Գերեզման | Grave of Bohuslav Martinů |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և բալետ |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, լիբրետիստ և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Շառլոթ Մարտին |
Պարգևներ | |
Կայք | martinu.cz |
Bohuslav Martinů Վիքիպահեստում |
Քսաներորդ դարի ամենանշանավոր (Լեոշ Յանաչեկ հետ միասին) չեխ երգահանը։
Նախնական երաժշտական ուսուցում ապագա կոմպոզիտորը ստացել է Չեխիայի Պոլիչկա փոքրիկ գավառական քաղաքում Պան Չերնովսկու մոտ։ 1906 թվականին ընդունվել Է Պրահայի կոնսերվատորիա, սկզբում սովորել է Ստեփան Սուխոյի ջութակի դասարանում, մեկ տարի անց տեղափոխվել երգեհոնային բաժանմունք, սովորել կոմպոզիցիա՝ Յոսեֆ Սուկի ղեկավարությամբ, բայց ի վերջո հեռացվել է 1910 թվականին՝ դասերին անկանոն հաճախելու պատճառով։ 1913-1923 թվականներին հանդես է եկել որպես ջութակահար։ Նրա առաջին նշանակալից ստեղծագործությունը «Չեխական ռապսոդիան» է երգչախմբի և նվագախմբի համար (1918), որը ստեղծվել է Չեխոսլովակիայի առաջին նախագահի ներկայությամբ։ Երբ նա առաջին անգամ լսել է Կլոդ Դեբյուսիի երաժշտությունը զարմացել է և ասել, որ սա այն ուղղությունն է, որով ինքը ցանկանում է ստեղծագործել, ուստի նա փնտրել է Փարիզ մեկնելու հնարավորություն։ Ստացել է կոմպոզիտորական հմտությունները բարելավելու պետական կրթաթոշակ և 1923-1940 թվականներին հաստատվել է Փարիզում, որտեղ սովորել է Ռուսելի ստեղծագործությունները, մոտ է եղել Արթուր Հոնեգերի և Չերեպնինիի հետ։ 1931 թվականին ամուսնացել է Շառլոտա Քուեննեհենի հետ (fr. Charlotte Quennehen, 1894-1978):
Փորձելով Իգոր Ստրավինսկու աշխատանքի ազդեցությունը` «Վեց» խմբի կոմպոզիտորները (հատկապես Հոնեգերին) հետաքրքրվեցին ջազով։ Նա երաժիշտների համայնքի անդամ էր, որը ստացել էր «Էկոլ դը Պարի» (Ֆր.՝ Ecole de Paris) անվանումը[8]։ Որոշ հետազոտողներ այս դպրոցին են վերագրում մի շարք այլ երաժիշտների։ 1930-ականների ստեղծագործություններում արտացոլվել է կապը նեոկլասիցիզմի հետ։
1938 թվականի ամռանը նա վերջին անգամ այցելել Է Չեխիա, իսկ նացիստների կողմից բռնազավթումից անմիջապես հետո ստեղծել «Դաշտային պատարագ»՝ նվիրված Չեխոսլովակիայի ազատ բանակին։ 1940 թվականին նա հեռացել է Փարիզից և իր ֆրանսիացի կնոջ հետ 1941 թվականի գարնանը հաստատվել Նյու Յորքում։ Հետո մինչ 1953 թվականը նա ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղից տեղափոխվել է Հռոմ, 1955 թվականից ապրել է Շվեյցարիայում։ Տպավորված Արեցոյի Սուրբ Ֆրանցիսկոսիի որմնանկարներից՝ նա ստեղծել է սիմֆոնիկ պոեմ «Որմնանկարներ Պիերոին Ֆրանչեսկայի կողմից» (1955)։ Իր կյանքի վերջին տարիներին երաժիշտը հատկապես հաճախ էր դիմում ժողովրդական թեմաների։ Նա մահացել է 1959 թվականի օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Լիստալ քաղաքում։ Կոմպոզիտորի գերեզմանը Պոլիչկայի գերեզմանատանն է։
Ստեղծագործական ժառանգությունը ներառում է շուրջ 400 երաժշտական գործ։ Հեղինակ է 6 սիմֆոնիայի, 15 օպերայի (ներառյալ 2 ռադիո և բալետային օպերա), 14 բալետի, բազմաթիվ համերգների անսամբլների և կամերային երաժշտության համար։ Նա երաժշտություն է գրել էՏերեմինիի համար։
Բոգուսլավ Մարտինուի բոլոր սիմֆոնիաները ձայնագրվել են դիրիժորներ Վլադիմիր Վալեկի, Վացլավ Նոյմանի, Բրայդեն Թոմսոնի, Արթուր Ֆագենի, Նեեմ Յարվիի կողմից։ Մարտինուի երաժշտությունը ձայնագրած նշանավոր դիրիժորներից են Կարել Անչերլը, Իրժի Բելոգլավեկը, Ռաֆայել Կուբելիկը, Չարլզ Մակերասը, Նեվիլ Մարիները, Քրիստոֆեր Հոգվուդը։
Մարտինուի գործերը ձայնագրած ջութակահարների թվում են Յոզեֆ Սուկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.