Բոբ Դոուլ
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ջոզեֆ «Բոբ» Դոուլ (անգլ.՝ Robert Joseph "Bob" Dole, հուլիսի 22, 1923(1923-07-22)[2][3][4][…], Russell, Կանզաս, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 2021(2021-12-05)[5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, հանրապետական կուսակցության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Իտալիայի լեռներում ծանր վնասվածք է ստացել և երեք տարի բուժվել հոսպիտալում, աջ ձեռքը մնացել է պարալիզված, ունի երեք մարտական պարգև։ Ստացել է իրավաբանական կրթություն (Ուոշբըրնի համալսարան, 1952 թվական) և աշխատել որպես իրավաբան։
Բոբ Դոուլ անգլ.՝ Bob Dole | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կանզասի համալսարան (1943)[1], Արիզոնայի համալսարան (1949)[1] և Washburn University? (1952)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 22, 1923(1923-07-22)[2][3][4][…] |
Ծննդավայր | Russell, Կանզաս, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 5, 2021(2021-12-05)[5] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Joseph Dole |
Ամուսին | Էլիզաբեթ Դոուլ և Phyllis Holden?[6] |
Կայք՝ | bobdole.org |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/President_Donald_Trump_and_Senator_Bob_Dole.jpg/320px-President_Donald_Trump_and_Senator_Bob_Dole.jpg)
1969-1996 թվականներին Կանզաս նաhանգի կողմից ընտրվել է ԱՄՆ սենատոր, փոխզիջումային դիրք է ունեցել հանրապետականների աջ և ազատական թևերի միջև։ 1985-1996 թվականներին Սենատում հանրապետականների առաջնորդն է եղել, 1976 թվականին Ջերալդ Ֆորդի նախագահության տարիներին ԱՄՆ նախագահական ընտրություններին եղել է փոխնախագահի թեկնածու, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններին Բիլ Քլինթոնի և Ռոսս Պերոյի հետ եղել է նախագահի թեկնածու։ Երկու անգամ էլ պարտվել է դեմոկրատական կուսակցությանը, առաջին անգամ փոխնախագահ է ընտրվել Ուոլտեր Մոնդեյլը, նախագահ է եղել Ջիմի Քարթերը, երկրորդ անգամ երկրորդ ժամկետով վերընտրվել է գործող նախագահ Բիլ Քլինթոնը։ 1996 թվականի ընտրություններին նախագահի պաշտոնին առաջադրված ամենածեր թեկնածուն է եղել։ Հարկերի կրճատման նրա ծրագիրը ընտրողների կողմից բացասաբար է ընդունվել և ավելի է հեշտացրել Քլինթոնի հաղթանակը․ ընտրողների շրջանում Քլինթոնը 220 ձայն ավել է հավաքել։ Դոուլը պատմության երկու խոշոր կուսակցությունների միակ ներկայացուցիչն է, որն առաջադրվել էր և որպես փոխնախագահ, և որպես նախագահ, սակայն ոչ մի պաշտոնում էլ չի ընտրվել։
Նրա կինը՝ Էլիզաբեթ Դոուլը նույնպես ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ է, ԱՄՆ տրանսպորտի և աշխատանքի նախկին նախարար, սենատոր էր ընտրվել Հյուսիսային Կարոլինայից։