![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Bj%25C3%25B6rk_by_deep_schismic_at_Big_Day_Out_2008%252C_Melbourne_Flemington_Racecourse.jpg/640px-Bj%25C3%25B6rk_by_deep_schismic_at_Big_Day_Out_2008%252C_Melbourne_Flemington_Racecourse.jpg&w=640&q=50)
Բյորկ
From Wikipedia, the free encyclopedia
Բյորկ Գվյուդմյունդսդոուտիր (իսլ` Björk Guðmundsdóttir, նոյեմբերի 21, 1965(1965-11-21)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա[4]), իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, շատ մրցանակների դափնեկիր։
Բյորկ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսլ.՝ Björk |
Ի ծնե անուն | իսլ.՝ Björk Guðmundsdóttir |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1965(1965-11-21)[1][2][3][…] (58 տարեկան) Ռեյկյավիկ, Իսլանդիա[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, փորձարարական երաժշտություն, էլեկտրոնային երաժշտություն, արթ փոփ և ավանգարդ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երաժշտական գործիքավորող, բանաստեղծուհի, գրող, հեղինակ-կատարող, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժիշտ և կինոռեժիսոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, Ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն, տավիղ, սաքսոֆոն, կլավիկորդ, կլառնետ, Հարմոնիկա, Չելեստա և վոկալ[5] |
Լեյբլ | One Little Independent Records? և Elektra Records |
Անդամակցություն | The Sugarcubes?, Tappi Tíkarrass?, KUKL? և Björk Guðmundsdóttir & tríó Guðmundar Ingólfssonar? |
Ամուսին | Թոր Էլդոն |
Պարգևներ | |
Կայք | bjork.com |
Ստորագրություն | |
![]() |
Երգերը պատկանում են տարբեր ոճերի, այդ թվում ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ, modern classic, IDM: 2010 թվականին Շվեդական թագավորական ակադեմիայի կեղմից արժանացել է Polar Music Prize մրցանակի։ Սկզբնական շրջանում ճանաչում ստանում է, որպես the Sugarcubes ռոք-խմբի վոկալիստ։ Այդ խմբի "Birthday" սինգլը (1987) դարձավ Մեծ Բրիտանիայի ճանաչված հիթերից մեկը և արժանացավ երաժշտական քննադատների հավանությանը։ Բյորկն իր սոլո կարիերան սկսել է 1993 թվականից։ Նրա առաջին՝ Debut ալբոմը բաղկացած էր հիմնականում պարային էլեկտրոնային երաժշտությունից, հաուս, ջազ, թրիփ-հոփ։ NME-ի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է Debut-ի ավելի քան 4,7 մլն. կրկնօրինակ։ Այժմ, Բյորկը ստեղծել է սեփական էլեկտրոնային երաժշտական ոճ, որը ներառում է պարային, ռոք, ջազ, էլեկտրոնիկ և ավանգարդ երաժշտության ասպեկտներ։