Բիֆիդոբակտերիա
From Wikipedia, the free encyclopedia
Բիֆիդոբակտերիա (լատ․ Bifidobacterium։ bifidus — բաժանված երկուսի և bacteria — բակտերիա) գրամ դրական, անաերոբ բակտերիաների ցեղին են պատկանում։ Հաճախ հանդիպում են կիսված կամ ծայրերին ճյուղավորումների տեսքով։ Աղեստամոքսային տրակտի մշտական բնակիչներն են[1][2]։ Այնուամենայնիվ բակտերիաների շտամներ հայտնաբերվել են նաև մարդկանց և այլ կաթնասունների հեշտոցից[3] և բերանից (B. dentium)։ Բիֆիդոբակտերիաները կազմում են կաթնասունների ստամոքս-աղիքային տրակտի միկրոբիոտան։ Որոշ բիֆիդոբակտերիաներ օգտագործվում են որպես պրոբիոտիկներ։
Բիֆիդոբակտերիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Bacillati |
Տիպ/Բաժին | Actinomycetota |
Դաս | Actinomycetes |
Կարգ | Bifidobacteriales |
Ընտանիք | Bifidobacteriaceae |
Ցեղ | Բիֆիդոբակտերիա (Bifidobacterium) Orla-Jensen, 1924 |
Մինչև 1960-ական թվականները, bիֆիդոբակտերիաների տարբեր (լատ․ Bifidobacterium) տեսակները միասին կոչվում էին լակտոբացիլուսբիֆիդուս (լատ․Lactobacillus bifidus):