Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysiologi eller medicin), ամենամյա միջազգային պատվավոր պարգև, որը շնորհվում է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի, բժշկագիտության, գրականության, տնտեսագիտության (1969 թվականից) բնագավառների ամենաակնառու աշխատանքների և ի նպաստ խաղաղության ամրապնդմանը ծավալած գործունեության համար։ Պատվավոր մրցանակ՝ ֆիզիոլոգիայում և բժշկությունում գիտական մեծ նվաճումների համար, որը ամեն տարի պարգևատրել է Նոբելյան հիմնադրամը Ստոկհոլմում։ 5 նոբելյան մրցանակներից մեկը։
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից, բայց 1915, 1916, 1917, 1918, 1921, 1925, 1940, 1941 և 1942[1] թվականներին չի շնորհվել։ Առաջին անգամ մրցանակը ստացել է Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը[2]։