![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Pohela_boishakh_2.jpg/640px-Pohela_boishakh_2.jpg&w=640&q=50)
Բենգալական նոր տարի
From Wikipedia, the free encyclopedia
Բենգալական Նոր տարի, (բենգալերեն՝ বাংলা নববর্ষ — Bangla Nôbobôrsho) կամ Պոյլա Բոյշակխ[1] (բենգալերեն՝ পহেলা বৈশাখ — Pôhela Boishakh), տոնվում է Արևմտյան Բենգալիայում, Բանգլադեշում և բենգալական Ասամ և Տրիպուրա համայնքներում։ Տոնը նշում են բոլոր բենգալացիները` անկախ կրոնական պատկանելությունից։ Բանգլադեշում այն համարվում է ազգային տոն և տոնվում է ապրիլի 14-ին, իսկ Արևմտյան Բենգալիայում և Ասամում պաշտոնապես ճանաչվել է պետական տոն և նշվում է ապրիլի 15-ին։ Բենգալական Նոր տարին ամրագրված է հինդուների արևային օրացույցում և տոնվում է Հնդկաստանի (Կերալա, Թամիլ-Նադու, Ասամ, Մանիպուր, Օրիսսա) և Հարավ-արևելյան Ասիայի (Կամբոջա, Լաոս, Մյանմա, Թայլանդ) շրջանների փառատոների հետ միասին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Pohela_boishakh_2.jpg/320px-Pohela_boishakh_2.jpg)
2016 թվականի նոյեմբերի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն, նշելով, որ տոնը մեծ ազդեցություն ունի համընդհանուր համերաշխության և ժողովրդավարական սկզբունքների ձևավորման վրա, «Բենգալական Նոր տարին» ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակի մեջ[2].