Բակբո
From Wikipedia, the free encyclopedia
Բակբո (Տոնկին)[1] (վիետ․՝ Vịnh Băc Bô — залив Бакбо; չինարեն՝ 北部湾-Բեյբուվանի ծոց), Հարավային Չինաստանի` Չինաստանին (Գուանսի-Չժուանսական ինքնավար մարզ, Գուանդուգ նահանգ, Հայնան նահանգ) և Վիետնամին (Բակբոյի շրջան, Քուանգնին, Հայֆոն, Թհաիբին, Նամդին, Նինբին, Թանհոա և Նգեանի նահանգներ) պատկանող ծոց։ Արևելքում այն ծովից բաժանվում է Լեյչու թերակղզով և Հայնան կղզով, որոնք առանձնացված են Հայնան նեղուցով։
Վիետնամցիները պաշտոնապես այն անվանում են Վինբաբկո, կամ ավելի հազվադեպ Վինհայնամ, չինական անունը Բեյբուվանն է ։ «Տոնկինի ծոց» անվանումը գալիս է Հանոյ քաղաքի հին անունից` «Տոնկին»), այս անունը հետագայում տարածվեց Վիետնամի ամբողջ հյուսիսային մասում։
Բակբո ծոցի երկարությունը` 330 կմ է, մուտքի լայնությունը` 241 կմ, խորությունը` մինչև 82 մ, օրվա մակընթացությունները` մինչև 6 մ։
Հիմնական նավահանգիստը Հայֆոնն է։