Աֆրիկայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկայի տնտեսությունը բաղկացած է առևտրից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից և մայրցամաքի մարդկային ռեսուրսներից։ 2019 թվականի դրությամբ մոտավորապես 1,3 միլիարդ մարդ էր ապրում[1] Աֆրիկայի 54 երկրում։ Աֆրիկան ռեսուրսներով հարուստ մայրցամաք է[3][4]։ Վերջին ժամանակների աճը պայմանավորված էր ապրանքների, ծառայությունների և արտադրության վաճառքի աճով[5]։ Մասնավորապես, Արևելյան Աֆրիկան, Արևմտյան Աֆրիկան, Կենտրոնական Աֆրիկան և Հարավային Աֆրիկան 2050 թվականի դրությամբ կանխատեսվում է՝ հասնելու են 29 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ի[6]։
Վիճակագրություն | |
---|---|
Բնակչություն | 1.307 միլիարդ (16%; 2019)[1] |
ՀՆԱ | $2.58 տրիլիոն (անվանական; 2020)[2] $6.36 տրիլիոն (PPP; 2017)[2] |
ՀՆԱ-ի աճ | 3.7%[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $1,970 (2020; 6–րդ)[2] |
Միլիոնատերեր (US$) | 140,000 (0.011%) |
Գործազրկություն | 15% |
2013 թվականի մարտին Աֆրիկան ճանաչվել էր որպես աշխարհի ամենաաղքատ բնակեցված մայրցամաքը. ողջ Աֆրիկայի համակցված ՀՆԱ-ն հազիվ կազմում էր Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի մեկ երրորդը, այնուամենայնիվ, Համաշխարհային բանկը սպասում է, որ Աֆրիկայի երկրների մեծ մասը կհասնի «միջին եկամտի» մակարդակի (սահմանվում է մեկ տարում մեկ շնչի հաշվով նվազագույնը 1000 Ամերիկյան դոլար) 2025 թվականին, եթե ներկայիս աճի մակարդակը շարունակվի[7]։ Աֆրիկայի աղքատ տնտեսության համար կան շատ պատճառներ. պատմականորեն Աֆրիկան ուներ մի շարք հարուստ կայսրություններ, որոնք առևտրով էին զբաղվում աշխարհի շատ հատվածներում, այնուամենայնիվ, եվրոպական գաղութացումը և հետագա մարտահրավերները, որոնք ստեղծվել էին ապագաղութացումից և սրվել Սառը պատերազմից, ստեղծեցին տնտեսական միջավայր և սոցիալական անկայունություն։
Այնուամենայնիվ, 2013 թվականի դրությամբ Աֆրիկան աշխարհի ամենաարագ աճող մայրցամաքն էր՝ տարեկան 5,6%-ով, և ՀՆԱ-ն սպասվում էր, որ աճի տարեկան ընդհանուր ավելի քան 6%-ով 2013-2023թթ․ ընթացքում[3][8]։ 2017 թվականին Աֆրիկյան զարգացման բանկը հաղորդեց, որ Աֆրիկան աշխարհի երկրորդ ամենաարագ աճող տնտեսությունն ունի և գնահատում էր, որ ընդհանուր աճը կվերադառնա 3,4%-ի 2017 թվականին, մինչ աճը սպասվում էր ավելանալ 4,3%-ով 2018 թվականին[9]։ Աճը առկա էր ողջ մայրցամաքով, երբ Աֆրիկայի երկրների մեկ երրորդը գրանցում էին 6% կամ ավելի բարձր աճի մակարդակ, և մյուս 40%-ը աճում էր տարեկան 4-6%[3]։ Մի քանի միջազգային բիզնես դիտորդներ նույնպես Աֆրիկան անվանել են աշխարհի ապագա տնտեսական աճի շարժիչ[10]։