Համախառն ներքին արդյունք
From Wikipedia, the free encyclopedia
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է[1][2]։
Մարզի ընդհանուր բնակչության և ՀՆԱ-ի հարաբերակցությունը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն է, և նույնը կոչվում է կյանքի միջին մակարդակ[3][4]։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ՀՆԱ-ն սահմանում է որպես «արտադրության համախառն միջոց, որը հավասար է արտադրության և ծառայություններ մատուցող բոլոր ռեզիդենտ և ինստիտուցիոնալ միավորների ավելացված համախառն արժեքի գումարին (գումարած ցանկացած հարկեր և հանած ցանկացած սուբսիդիաներ)[5]։
ՀՆԱ-ն հաճախ օգտագործվում է որպես միջազգային համեմատության չափիչ, ինչպես նաև տնտեսական առաջընթացի լայն միջոց։ Այն հաճախ համարվում է «ազգային զարգացման և առաջընթացի աշխարհի ամենահզոր վիճակագրական ցուցիչը»[6]։