Արևմտյան ճակատում նորություն չկա
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան ճակատում նորություն չկա (գերմ.՝ Im Westen nichts Neues - Արևմուտքում նորություն չկա), 1929 թվականին լույս տեսած գերմանացի հայտնի գրող, Առաջին աշխարհամարտի վետերան Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է։
Արևմտյան ճակատում նորություն չկա գերմ.՝ Im Westen nichts Neues | |
---|---|
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանալիով վեպ, պատմավեպ և պատերազմական վեպ |
Թեմա | Առաջին համաշխարհային պատերազմ, Գերմանական կայսրական բանակ և Արևմտյան ռազմաճակատ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Նկարագրում է | Northern France? և Արևմտյան ռազմաճակատ |
Հաջորդ | Վերադարձ |
Նկարազարդող | Կառլ Լեմլե |
Կազմի հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման վայր | Գերմանիա |
Հրատարակիչ | Propyläen Verlag?, Little, Brown and Company և Ullstein Verlag? |
Հրատարակված է | Vossische Zeitung? |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 29, 1929 և 1928[1] |
Թարգմանիչ | Արթուր Ուեսլի Ուին և Brian O. Murdoch? |
Վիքիքաղվածք | Արևմտյան ճակատում նորություն չկա |
All Quiet on the Western Front Վիքիպահեստում |
Գիրքը նկարագրում է պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների ապրած չափազանց մեծ ֆիզիկական և մտավոր սթրեսն ու այն ապրումները, որ ունենում էին զինվորներից շատերը ռազմաճակատից տուն վերադառնալիս։ Վեպն առաջին անգամ հրապարակվել է 1928 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գերմանական «Vossische Zeitung» թերթում։ Իսկ արդեն որպես գիրք առաջին անգամ տպագրվել է 1929 թվականի հունվարի վերջերին։ Այս գիրքն ու դրա շարունակությունը` «Վերադարձ»-ը, նացիստական Գերմանիայում արգելված ու այրված գրքերի շարքում էին։ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպն իր տպագրության առաջին 18 ամիսներին վաճառվել է 2.5 միլիոն օրինակով և թարգմանվել է 22 լեզվով[2]։ 1930 թվականին գրքի հիման վրա Լևիս Մայլսթոնի նկարահանված ֆիլմն արժանացել է Օսկարի։