Արևմտյան Կովկաս
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Կովկաս, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի մի մաս, որը գտնվում է Էլբրուս լեռան վրայով անցնող միջօրեականից արևմուտք։ Արևմտյան Կովկասի մի մասը՝ Անապայից մինչև Ֆիշթ լեռը, բնութագրվում է ցածր և միջին ռելիեֆով (այսպես կոչված՝ Հյուսիսարևմտյան կամ Սևծովյան Կովկաս), դեպի արևելք մինչև Էլբրուս ընկած հատվածում լեռնային համակարգը ձեռք է բերում տիպիկ ալպյան տեսք՝ բազմաթիվ սառցադաշտերով և բարձրլեռնային ռելիեֆային ձևերով։ Մեծ Կովկասյան լեռնաշղթայի միայն Ֆիշթ լեռից մինչև Էլբրուս ընկած հատվածը հանդիսանում է Արևմտյան Կովկասի լեռնագնացային և զբոսաշրջային կարևոր երթուղին։
Արևմտյան Կովկաս | |
Western Caucasus* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Արևմտյան Կովկասը Տուբունայա գագաթից, Կրասնայա Պոլյանա | |
Երկիր | Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 44° հս․. լ. 40° ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1999 (անհայտ նստաշրջան) |
Համար | 900 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Արևմտյան Կովկասի տարածքի աշխարհագրական հատվածում ստեղծվել է Համաշխարհային բնական ժառանգության համանուն տարածք։ Այս տարածքը ներառում է Կովկասի պետական արգելոցը, Սոչիի ազգային պարկը, Մեծ Թխաչի բնական պարկը, բնական հուշարձաններ` «Բույնի (Կատաղի) լեռնաշղթան», «Ցիցա գետի վերին հոսանքները», «Պշիխ և Պշիխաշխա գետերի վերին հոսանքները», ինչպես նաև Կովկասյան արգելոցի բուֆերային գոտու մի մասը՝ ձգվելով նրա հյուսիսային և հյուսիսարևմտյան եզրերով (1 կմ երկարությամբ)[1]։ Այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Լեռնագնացների և զբոսաշրջիկների համար ամենատարածված վայրերն են Արխիզը, Դոմբայը, Ուզունկոլը[2][3][4]։