Արքաշեն (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Արքաշեն, Արխաշան, Արխաշան-Ամբերդ, Արխաշին, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ամբերդ գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արագած լեռան վրա գտնվող Քարի լճի արևմտյան ափից և Անտառուտ գյուղից 4 կմ հյուսիս–արևմուտք միախառնվում մայր գետին։ Սնվում է Քարի լճի շրջակայքի աղբյուրներից և ձնհալքային ջրերից։ Հոսքի ռեժիմն անկանոն է, վարարում է մայիս-հունիս ամիսներին։ Երկարությունը 13 կմ է։ Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում 2300 մ բարձրության վրա գտնվում է Ամբերդ ամրոցը[1][2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքաշեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արքաշեն, Բնութագիր ...
Արքաշեն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 13 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Քարի լիճ |
Գետաբերանի տեղակայում | Ամբերդ |
Կոորդինատներ | 40°23′10″ հս․. լ. 44°14′02″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Փակել