Ամբերդ (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ամբերդ Ամպառլու, Ամպուր, Ամպուրտ, Անբերդ, Խամպուրտչայ, Խամբուրդդարասի, Խամբուրդտերեսի, Համբերդ, Համբուրդ[2], գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը[3]։ Սկիզբ է առնում Արագածի հարավային լանջից՝ 3700 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է[4], ջրհավաք ավազանը՝ 141 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ խորը, Ս-աձև։
- Այս հոդվածը գետի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Ամբերդ, Բնութագիր ...
Ամբերդ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 36 կմ[1] |
Ավազանի մակերես | 141 կմ²[1] |
Ջրի ծախս | 1,05 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արագած[1] |
Գետաբերանի տեղակայում | Քասաղ[1] |
Կոորդինատներ | 40°14′56″ հս․. լ. 44°16′41″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արքաշեն և Տեղեր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Փակել
Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային և ստորերկրյա, վարարումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Տարեկան միջին ծախսը՝ 1,05 մ³/վ է։ Գետահովտում կան հանգստյան տներ, դպրոց, ճամբարներ, գեղատեսիլ պուրակներ, հանքային ջրերի ելքեր։
Ամբերդ և Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ բարձրության վրա) գտնվում է Ամբերդ հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։