![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Sorbus_aucuparia_aka_rowan.jpg/640px-Sorbus_aucuparia_aka_rowan.jpg&w=640&q=50)
Արոսենի
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Արոսենի (լատին․՝ Sorbus), սնձնի, սրահացի, սին, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ արոսենի ծտիխնձոր (S. aucuparia), արոսենի Թախտաջյանի (S. takhtadzianii), արոսենի հունական (S. graeca) կամ արոսենի ասպաբ, արոսենի երկակի (S. dualis), արոսենի Կուզնեցովի (S. kuznetzowii), արոսենի Թամամշյանի (S. tamamschianae), արոսենի հայկական (S. armeniaca), արոսենի մշակովի (S. domestica) և այլն։
Արոսենի | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Արոսենի (Sorbus) L., 1753 |