From Wikipedia, the free encyclopedia
Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904, Խորգոմ գյուղ[14][15], Հայոց ձոր գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1948, Շերման, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ։ Վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից։
Արշիլ Գորկի անգլ.՝ Arshile Gorky | |
---|---|
Ի ծնե | Ոստանիկ Սեդրակի Ադոյան |
Ծնվել է | ապրիլի 15, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Խորգոմ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 21, 1948[1][6][2][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Շերման[7][8] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա և Grand Central School of Art? |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, գծագրող և քանդակագործ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ, գործողության գեղանկարչություն[9] և մոդերն[10] |
Ժանր | դիմանկար[11], աբստրակցիոնիզմ[6], ինքնապատկեր[6], նատյուրմորտ[6] և դիմապատկեր[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | 8-րդ փողոցի ակումբ |
Ամուսին | Marny George?[12] և Ագնես Մագրյուդեր[12] |
Զավակներ | Մարո Գորկի[13][12] և Նատաշա Գորկի[13][12] |
Արշիլ Գորկի Վիքիքաղվածքում | |
Արշիլ Գորկի Վիքիդարանում | |
Arshile Gorky Վիքիպահեստում |
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1925 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյուարկի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքից երկու նկար է նվիրում կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի, Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին, սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Կինը դստրերի հետ լքում է Գորկուն։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին՝ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում[16]։ Թաղված է Շերմանի հյուսիսային (հին) գերեզմանատանը[17]։
Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում վերացական էքսպրեսիոնիզմի սկզբնավորողի։
Արշիլ Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը։
Արշիլ Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։
Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ։ - Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ |
Նամակներ, Ե., 2005 (հայերեն, անգլերեն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.