Արձակուրդ փոխանակումով
From Wikipedia, the free encyclopedia
«Արձակուրդ» (անգլ.՝ The Holiday), 2006 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերը Նենսի Մեյերսն է։ Գլխավոր դերերը կատարել են Քեյթ Ուինսլեթը, Քեմերոն Դիասը, Ջուդ Լոուն և Ջեք Բլեքը։
Արձակուրդ փոխանակումով անգլ.՝ The Holiday | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 5, 2006[1], դեկտեմբերի 14, 2006[2] և դեկտեմբերի 8, 2006[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նենսի Մեյերս[4][5][6] |
Պրոդյուսեր | Նենսի Մեյերս և Բրյուս Ա․ Բլոկ |
Սցենարի հեղինակ | Նենսի Մեյերս |
Դերակատարներ | Քեմերոն Դիաս[7][5][6][…], Քեյթ Ուինսլեթ[7][6][8], Ջուդ Լոու[7][6][8], Ջեք Բլեք[7][6][8], Շենին Սոսամոն[6][8], Էլի Ուոլլակ[6][8], Էդվարդ Բյորնս[6][8], Ռուֆուս Սյուել[6][8], Ջոն Կրասինսկի[8], Ալեքս Օ'Լաֆլին[8], Օդեթ Էննեբեյլ[8], Ջեյմս Ֆրանկո[8], Դասթին Հոֆման[8], Լինդսի Լոհան[8], Սառա Փերիշ[8], Քեթրին Հան[8] և Ջոն Փրեսքոթ[9] |
Օպերատոր | Դին Քանդի |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Մոնտաժ | Ջո Հաթշինգ |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Columbia Pictures, Universal Studios և Relativity Media |
Տևողություն | 130 րոպե |
Բյուջե | 85 000 000 $ |
Շահույթ | 205 100 000 $[10] |
Պաշտոնական կայքէջ |
Պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում 2006 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 8-ին այն թողարկվել է կինոթատրոններում Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը տեղայնացրել է Columbia Pictures ընկերությունը, իսկ արտասահմանում՝ Universal Pictures ընկերությունը։ Այն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 205 մլն դոլար՝ ունենալով 85 մլն դոլար բյուջե։ Ֆիլմն արժանացել է խառը արձագանքների, քննադատները բարձր են գնահատել նրա վիզուալ գեղագիտական դիզայնը և դերասանների խաղը, իսկ սյուժեն համարվել է կանխատեսելի։