Columbia Pictures
ամերիկյան կինոստուդիա / From Wikipedia, the free encyclopedia
Columbia Pictures Industries, Inc., ամերիկյան կինո և հեռուստատեսային ընկերություն. բաղկացուցիչ մասն է կազմում Columbia TriStar Motion Picture Group-ի, որի սեփականատերը 1989 թվականից ի վեր ճապոնական Sony Corporation-ի Sony Pictures Entertainment դուստր ընկերությունն է[1][2]։
Columbia Pictures | |
---|---|
Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն, կինոդիստրիբյուտոր և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1918 |
Հիմնադիր | Հարի Քոն, Ջո Բրանդտ և Jack Cohn? |
Վայր | Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | կինոարդյունաբերություն |
Մայր ընկերություն | Sony Pictures Entertainment |
Դուստր ընկերություններ | TriStar Pictures, Deutsche Columbia Pictures Filmproduktion? և Gottlieb? |
Սեփականատեր | Sony Pictures Entertainment |
Կայք | sonypictures.com(անգլ.) |
Columbia Pictures Վիքիպահեստում |
Columbia-ի խոշոր ստորաբաժանումներից է TriStar Pictures-ը։
2006-ից մինչև 2015 թվականը ներառյալ՝ փաստացի (բայց ոչ իրավաբանորեն) հենց նույնպիսի՝ ենթակա վիճակում է գտնվել լեգենդրար MGM ստուդիան, որին էին պատկանում Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի իրավունքները։
Columbia Pictures-ը հանդիսանում է աշխարհի առաջատար կինոստուդիաներից մեկը (ներկա դրությամբ համարվում է մեծությամբ չորրորդը), մտնում է ամերիկյան խոշորագույն կինոստուդիաների հնգյակի մեջ[3]։
Columbia Pictures-ը 1918 թվականի հունիսի 19-ին հիմնադրել են Ջեք և Հարրի Քոն եղբայրներն ու նրանց գործարար ընկեր Ջո Բրանդը՝ որպես ֆիլմեր վաճառող ընկերություն, Cohn-Brandt-Cohn (CBC) Film Sales Corporaiotn անվանումով[4][5]։ Ընկերությունը 1924 թվականի հունվարի 10-ին վերանվանվել է Columbia Pictures, Columbia Pictures Corporation անունով գործել մինչև 1968 թվականի դեկտեմբերի 23-ը։