ամերիկյան դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շենին Մարի Քահուլանի Սոսամոն (անգլ.՝ Shannyn Marie Kahoolani Sossamon[1], հոկտեմբերի 3, 1978, Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նրան ճանաչում են բերել «Մի ասպետի պատմություն» և «40 օր և 40 գիշեր» ֆիլմերը։
Շենին Սոսամոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 3, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հոնոլուլու, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, երաժիշտ, պարուհի, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb։ | ID 0815370 |
Սոսամոնը ծնվել է Հոնոլուլուում՝ Հավայի նահանգում՝ Շերի Սոսամոնի և Թոդա Լինդբերգի ընտանիքում, իսկ մեծացել է Ռինոյում՝ Նևադա նահանգում։ Նա ունի ֆրանսիական, հավայական, հոլանդական, անգլիական, իռլանդական, ֆիլիպինյան և գերմանական արմատներ։ Դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պատրաստվում էր սկսել պարուհու կարիերան[2]։ Նա նկարահանվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակներում, ինչպես նաև վաստակել է որպես դիջեյ տեղի ակումբներում։ 1999 թվականին, քասթինգի տնօրեն՝ Ֆրանսին Մեյսլերը իր եղբոր՝ Գվինեթ Փելթրոուի ծննդյան երեկույթի ժամանակ, որտեղ Շենինը օգնում էր դիջեյին, նկատե է Սոսամոնին։
Նրա առաջին դերը կինոյում դարձել է «Մի ասպետի պատմություն» արկածային ֆիլմում գլխավոր կանացի դերը։ Ջոսելինի դերը ստանալու համար նա անցել է հինգ լսում։ 2002 թվականին «40 օր և 40 գիշեր» ռոմանտիկ կատակերգությունում Շենինը խաղացել է սիրահարված հերոսի՝ Ջոշ Հարթնեթի դերը։ Դրանից հետո նա նկարահանվել է «Ներգրավման կանոնները» ֆիլմում՝ նկարահանված Ռոջեր Էվերին Բրեթա Իսթոն Էլիսի վեպի հիման վրա։ Նկարահանվել է նաև Հիթ Լեդջերի հետ «Կարգը» պատկերում, Սոսամոնը հղիության հետ կապված ժամանակավորապես դադարել է նկարահանվել։ 2002 թվականին ստացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակը։ 2005 թվականին Սոսամոնը վերադարձել է կինո, չնայած նրա դերերը դարձել էին քիչ նկատելի։
Դերասանուհին «Լուսնի լույս» սերիալում, որը 2007-2008 թվականներին թողարկվել է CBS ալիքով, խաղացել է Քորալին Դյուվալ վամպիրի դերը։
«Ինքնասպանները․ սիրո պատմություն» (2006) և «Մեկ բաց թողնված զանգ» (2008) ֆիլմերում Շենին Սոսամոնը խաղացել է գլխավոր դերերը։ Ինչպես նաև խաղացել է ոչ մեծ դեր 2006 թվականի դեկտեմբերին թողարկված «Արձակուրդ փոխանակումով» ռոմանտիկ կատակերգությունում։ 2007 թվականին Սոսամոնը հայտնվել է «Կատակոմբաներ» սարսափ ֆիլմում, որտեղ խաղում էր նաև Փինքը։
«Սոճիներ» (2015) սերիալում խաղացել է Թերեզա Բյորքին՝ Իթան Բյորքի կնոջը։ Շենին Սոսամոնը «Քնկոտ Հովիտ» (2015-2016) սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Պանդորայի դերը։
Շենինն գրող և նկարիչ Դալաս Քլեյթոնից[3] ունի երկու որդի՝ Աուդիո Սայնսը[4] և Մորթեմիրը[5]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ս | Պարոն Շոուն Բոբի և Դեյվիդի հետ | Mr. Show with Bob and David | Մոդել/ աղջիկ |
2001 | ֆ | Մի ասպետի պատմություն | A Knight's Tale | Ջոսելին |
2002 | ֆ | 40 օր և 40 գիշեր | 40 Days and 40 Nights | Էրիկա Սաթոն |
2002 | ֆ | Ներգրավման կանոնները | The Rules of Attraction | Լորեն Հինդե |
2003 | կֆ | Վոլի Մովսես | Wholey Moses | Մաքս |
2003 | ֆ | Կարգը | The Order | Մարա Սինքլեր |
2004 | ս | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Միրա Դենինգ |
2005 | կֆ | Ես ատում եմ քեզ | I Hate You | Ջո |
2005 | ֆ | Հոգիներ ուտողը | Devour | Մերիսոլ |
2005 | կֆ | Երկու անգամ | The Double | Մելանի |
2005 | ֆ | Չբացահայտված | Undiscovered | Ջոզի |
2005 | ֆ | Ուրվականների որս | Chasing Ghosts | Թելոր Սպենսեր |
2006 | ֆ | Ինքնասպանները. Սիրո պատմություն | Wristcutters: A Love Story | Մաքալ |
2006 | ֆ | Արձակուրդ փոխանակումով | The Holiday | Մեգի |
2007 | ս | Դեղին մամուլ | Dirt | Քարա Քլեյ |
2007 | ֆ | Կատակոմբաներ | Catacombs | Վիկտորիա |
2008 | ֆ | Մի բաց թողնված զանգ | One Missed Call | Բեթ Ռեյմոն |
2007-2008 | ս | Լուսնի լույս | Moonlight | Քորալայն/ Մոգրան |
2009 | ֆ | Ուրախ կյանք Կրեկտաունում | Life Is Hot in Cracktown | Քոնչեթա |
2009 | կֆ | Ջերի | Jerry | բուժքույր |
2010 | ֆ | Ընտանեկան հարսանիք | Our Family Wedding | Էշլի Մաքլի |
2010 | ս | Ինչպես Ամերիկայում հասնել հաջողությունների | How to Make It in America | Ջինջի Վու |
2010 | ֆ | Կյանք եղբոր համար | The Heavy | Քլեր |
2010 | ֆ | Ճանապարհ դեպի ոչ մի տեղ | Road to Nowhere | Լորեն Գրեմ/ Վերմա Դյուրան |
2011 | կֆ | Պայքար իրավունքի համար | Fight for Your Right Revisited | սրճարանի տիրուհի |
2011 | ֆ | Դատի օր | The Day | Շենոն |
2012 | կֆ | Հեծանվորդ | The Cyclist | աղջիկ |
2012 | ֆ | Սիրո ավարտ | The End of Love | Լիդիյա |
2013 | կֆ | Ցանկություն | Desire | |
2013 | ս | Սիրուհիները | Mistresses | Ալեքս |
2014 | մս | Ցանկապատից այն կողմ | Over the Garden Wall | Լորնա |
2015 | ս | Սոճիներ | Wayward Pines | Թերեզա Բյորք |
2015 | ֆ | Սինիսթեր 2 | Sinister 2 | Քորթնի Քոլինզ |
2015-2016 | ս | Քնկոտ Հովիտ | Sleepy Hollow | Պանդորա |
2015 | ֆ | Մարդ առանց գլխի | Man Without a Head | Հեյզել |
2015 | ֆ | Ճիզվիտ | The Jesuit |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.