From Wikipedia, the free encyclopedia
Արգանդի վզիկի քաղցկեղ՝ արգանդի վզիկից առաջացող քաղցկեղ[1]։ Պատճառը բջիջների ոչ նորմալ աճելու ունակությունն է, որը տարածվում է մարմնի այլ մասեր[2]։ Վաղ փուլերում ախտանիշներ չկան[1]։ Ավելի ուշ առաջանում է հեշտոցային արյունահոսություն, ցավ կոնքի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ[1]։ Սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը կարող է լուրջ ախտաբանության մասին չխոսել, բայց նաև կարող է լինել վզիկի քաղցկեղի առկայության նշան[3]։
Արգանդի վզիկի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Cervical cancer Վիքիպահեստում |
Դեպքերի 90%-ում պատճառը համարվում է մարդու պապիլոմավիրուսը[4][5], այնուամենայնիվ, շատ մարդիկ, ովքեր ունեցել են վիրուսը, չի զարգացել վզիկի քաղցկեղ[6][7]։ Այլ ռիսկի գործոններից են ծխելը, թույլ իմունային համակարգը, հակաբեղմնավորիչ պրեպարատները, վաղ տարիքում սեռական հարաբերություն սկսելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ փոխելը, բայց դրանք քիչ կարևոր են[1][8]։ Վզիկի քաղցկեղը սովորաբար զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունները հիման վրա՝ 10-20 տարվա ընթացքում[6]։ Դեպքերի 90%-ը տափակ բջջային կարցինոմա է, 10%-ը ադենոկարցինոմա և փոքր մասը այլ տեսակներ[8]։ Ախտորոշումը կատարվում է վզիկի սկիրնիգի, այնուհետև կենսազննման միջոցով[1]։ Հետագայում կիրառում են տեսապատկերման եղանակները ուռուցքի տարածվածությունը որոշելու համար[1]։
Մարդու պապիլոմա վիրուսի պատվաստանյութը 90% դեպքերում պաշտպանում է արգանդի վզիկի քաղցկեղից[9][10][11]։ Այնուամենայնիվ, ռիսկը առկա է և ուղեցույցները խորհուրդ են տալիս շարունակել պարբերական պապ տեստերը[9]։ Այլ կանխարգելման եղանակներ են՝ ունենալ քիչ սեռական զուգընկերներ և կիրառել պահպանակներ[12]։ Վզիկի քաղցկեղի սկրինինգը պապ տեստերով կամ քացախաթթվի կիրառումը հնարավորություն է տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և վաղ սկսել բուժումը, նախքան քաղցկեղի առաջացումը[13]։ Բուժումը ներառում է վիրահատություն, քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա[1]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 68%[14]։ Ամեն դեպքում արդյունավետությունը կախված է հայտնաբերման ժամկետից[8]։
Ամբողջ աշխարհում վզիկային քաղցկեղը համարվում է ուռուցքների 4-րդ ամենահաճախ հանդիպող պատճառը և կանանց մոտ 4-րդ ամենահաճախ հանդիպող մահվան պատճառը[6]։ 2012 թվականին հայտնաբերվել է 5280,000 դեպք, 266,000 մահվան դեպքով[6]։ Ոռուցքներից մահացության 8%-ն է կազմում[15]։ Մոտ 70% հանդիպում է զարգացող երկրներում և դրսևորում է 90% մահացություն[6][16]։ Տնտեսապես ցածր զարգացած երկրներում այն մահվան ամենահաճախ հանդիպող պատճառներից է[13]։ Զարգացած երկրներում սկրինինգի կիրառման շնորհիվ բավականին նվազել է վզիկային քաղցկեղի հանդիպման հաճախականությունը[17]։ Ըստ հետազոտությունների, ամենահայտնի անմահ բջիջների սերունդը, որը հայտնի է HeLa անունով, առաջացել է Հենրիետա Լաքսի անունը կրող կնոջ վզիկի ուռուցքային բջիջներից[18]։
Վաղ փուլերում արգանդի վզիկի քաղցկեղը կարող է ամբողջովին անախտանիշ լինել[4][17]։ Չարորակ ուռուցքի առկայության մասին խոսում է հեշտոցային արյունահոսության, սեռական հարաբերության ժամանակ առաջացած արյունահոսության կամ հազվադեպ հեշտոցում գոյացության առկայությունը։ Սեռական հարաբերության ժամանակ միջին ծանրության ցավը և հեշտոցային ախտաբանական արտադրությունը ևս կարող են խոսել վզիկի քաղցկեղի մասին[19]։ Ուշ փուլերում հայտնաբերում են մետաստազներ որովայնում, թոքերում և այլ տեղերում։
Ուշ փուլերում լինում է ախորժակի կորուստ, քաշի անկում, հոգնածություն, կոնքային շրջանի ցավ, այտուցված ոտքեր, մեջք և ոտքերի ցավ, ծանր հեշտոցային արյունահոսություն, ոսկրերի կոտրվածք և հազվադեպ հեշտոցից մեզի կամ կղանքի արտահոսք[20]։ Ներզննման ժամանակ առկա արյունահոսությունը վզիկի քաղցկեղի նշան է[21]։
Վարակը, մասնավորապես մարդու պապիլոմա վիրուսը համարվում է ամենահաճախ հանդիպող պատճառային գործոնը, կարևոր դեր ունի նաև վարակի և ծխելու զուգորդումը[22]։ ՄԻԱՎ վարակը նույնպես համարվում է ռիսկի գործոն[22]։ Ոչ բոլոր պատճառներն են հայտնի[23][24]։
Մարդու պապիլոմա վիրուսի տիպ 16-ը և 18-ը հիմնականում վզիկի քաղցկեղի 75% դեպքերի պատճառն են, իսկ 31 և 45 տիպերը մնացած 10%-ի[25]։
Կանայք, ովքեր ունենում են սեռական հարաբերություն այն տղամարդկանց հետ, ովքեր հաճախակի փոխում են սեռական զուգընկերներ, ունեն բարձր ռիսկ[26][27]։
Հայտնի են մարդու պապիլոմա վիրուսի 150-200 տեսակ[28][29], որից 15-ն են դասակարգված որպես բարձր ռիսկի տեսակներ (16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59, 68, 73 և 82), 3-ը հավանական բարձր ռիսկի (26, 53 և 66), և 12-ը ցածր ռիսկի տեսակներ (6, 11, 40, 42, 43, 44, 54, 61, 70, 72, 81 և CP6108).[30]
Սեռական գորտնուկնեը, որոնք էպիթելային ծագման բնածին ուռուցքներ են, ևս առաջանում են պապիլոմա վիրուսի բազմաթիվ տեսակներից։ Այնուամենայնիվ, այս շճախմբերը չեն առաջացնում արգանդի վզիկի քաղցկեղ։ Հաճախ հնարավոր է միաժամանակ ունենալ բազմաթից շճախմբերի տեսակներ, որոնք առաջացնում են թե՛ արգանդի վզիկի քաղցկեղ, թե՛ սեռական գորտնուկներ։
Մարդու պապիլոմա վիրուսը հաստատված պատճառային գործոն է[31]։
Ծխելը, թե ակտիվ, թե՛ պասիվ, բարձրացնում է վզիկի քաղցկեղի ռիսկը։ Պապիլոմա վիրուսով վարակված կանայք, ներկա և նախկինում ծխողները ունեն 2-3 անգամ ավելի բարձր ինվազիայի առաջացման ռիսկ։ Պասիվ ծխելը նույնպես բարձրացնում է ռիսկը, բայց համեմատաբար ավելի քիչ[32] The American Society of Clinical Oncology guideline has recommend for different levels of resource availability.[33] ։
Ծխելը դիտարկվել է վզիկի քաղցկեղի զարգացման գործոն[34][35][36]։ Կանանց մոտ ծխելը ռիսկը բարձրացնում է ուղղակի և անուղղակի եղանակներով[34][36][37]։ Ուղղակի ազդեցության մեխանիզմի մեջ մտնում է վզիկային ներէպիթելային նեոպլազիայի (CIN3) առաջացումը, որը ունի պոտենցիալ քաղցկեղածին ազդեցություն[34]։ Երբ վզիկային ներէպիթելային նեոպլազիայի (CIN3) ազդեցությամբ առաջանում է քաղցկեղ, որոշ դեպքերում հայտնաբերվում է նաև մարդու պապիլոմա վիրուսը, բայց կան դեպքեր, երբ չի հայտնաբերվում և այդ պատճառով էլ դիտարկվում է որպես ուղղակի գործոն[37]։ Չափազանց շատ և երկարատև ծխելը քաղցկեղի առաջացման ավելի բարձր ռիսկ ունի, քան քիչ ծխելը կամ ընհանրապես չծխելը[38]։ Բացի այդ, ծխելը համարվում է վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ և նաև նպաստում է պապիլոմա վիրուսի զարգացմանը[36][38]։
Ներքին ընդունման հակաբեղմնավորիչների երկարատև կիրառումը բարձրացնում է արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը։ Կանայք, ովքեր կիրառում են այս դեղերը 5-9 տարիների ընթացքում, ունեն 3 անգամ ավելի բարձր ինվազիվ քաղցկեղի առաջացման հավանականություն, իսկ այն կանայք, ովքեր կիրառում են 10 տարի շարունակ, ռիսկը 4 անգամ է բարձր։
Բազմաթիվ հղիությունները կապված են վզիկային քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ։ Մարդու պապիլոմա վիրուսով վարակված կանայք, ովքեր ունեցել են 7 և ավելի բնականոն ավարտված հղիություններ, 4 անգամ ավելի բարձր ռիսկ քաղցկեղի առաջացման համար[32]։
Սկիրնինգի համար կիրառվում Է պապ տեստը, բայց 50% դեպքերում տալիս է կեղծ բացասական պատասխան[39][40]։ Այն նաև թանկարժեք տեստ է, այդ պատճառով շատ երկրներում չի կիրառվում[41]։
Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է վզիկի կենսազննում իրականացնել։ Դա հիմնականում կատարվում է կոլպոսկոպիայի միջոցով, որի ժամանակ կիրառում են քացախաթթու կամ վինեգար, որպեսզի ընդգծվի վզիկի ոչ նորմալ էպիթելը[4], ինչպես նաև ավելի լավ երևում է Լյուգոլի յոդային լուծույթով ներկելիս[42]։ Կենսազննման համար կիրառվող գործիքներից են punch բռնիչները։
Կոլպոսկոպիկ հետազոտությունը գնահատում է հիվանդության ծանրության աստիճանը հիմնված տեսողական զննման վրա։
Հետագա ախտորոշիչ և բուժական միջամտություններից է կանթային էլեկտրական էքսցիզիան և վզիկային կոնիզացիան, որի ժամանակ կատարվում է վզիկի ներքին շերտի հեռացում հետագա հյուսվածաբանական քննության համար։ Այս միջամտությունը կատարվում է, երբ կենսազննման արդյունքում հայտնաբերվում է ներէպիթելային նեոպլազիա։
Հաճախ նախքան կենսազննումը կատարվում է նաև տեսապատկերում, որպեսզի հայտնաբերվի կնոջ ախտանիշների այլ պատճառներ։ Ուլտրաձայնային հետազոտությունը, ԿՏ սկանավորումը և ՄՌՏ-ն կատարվում են տարբերակիչ ախտորոշման, ուռուցքի տարավածությունը և շրջակա հյուսվածքների հետ հարաբերակցությունը գնահատելու համար։ Սովորաբար հայտնաբերվում է վզիկի հետերոգեն զանգված[43]։
Վզիկի ներէպիթելային նեոպլազիան համարվում է պոտենցիալ պրեկուրսոր վզիկի քաղցկեղի համար, հաճախ ախտորոշվում է վզիկի կենսազննմամբ։ Նախաքաղցկեղային դիսպլաստիկ փոփոխությունների համար կիրառվում է վզիկային ներէպիթելային դասակարգումը։
20-րդ դարի ընթացքում վզիկի կարցինոմայի հյուսվածաբանական դասակարգումը բազմաթիվ անգամներ փոփոխվել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության[44][45] system was descriptive of the lesions, naming them mild, moderate, or severe dysplasia or carcinoma in situ (CIS). The term cervical intraepithelial neoplasia (CIN) was developed to place emphasis on the spectrum of abnormality in these lesions, and to help standardize treatment.[45] ) դասակարգման համակարգը նկարագրում է վնասումները, բաժանելով դրանք թեթև, միջին կամ ծանր դիսպլազիա կամ քաղցկեղ տեղում։ Վզիկի ներէպիթելային նեոպլազիա հասկացությունը (CIN ) կիրառվում է բուժման ընտրությունը հեշտացնելու նպատակով[45]։ Այն դասակարգվում է թեթև դիսպլազիա՝ CIN1, միջին դիսպլազիա՝ CIN2, և ծանր դիսպլազիա՝ քաղցկեղ տեղում՝CIS որպես CIN3։ Վերջերս CIN2-ը և CIN3-ը միավորվել են CIN2/3-ի անվան տակ։ Սրանք այն տվյալներն են, որոնք ստանում է բժիշկը կենսազննման արդյունքները վերլուծելիս։
Այն չպետք է շփոթել Բեթեսդա համակարգի տվյալների հետ, որոնք Պապ տեստի արդյունքների գնահատման համար են։ Այն ներառում է ցածր տարբերակված տափակ բջջային ներէպիթելային վնասում և բարձր տարբերակված տափակ բջջային ներէպիթելային վնասում։ Առաջինը կարող է համապատասխանել CIN1-ին, իսկ երկրորդը՝ CIN2 կամCIN3-ին[45], ամեն դեպքում սրանք տարբեր տեստերի արդյունքներ են և Պապ տեստի արդյունքները կարող են չհամապատասխանել հյուսվածաբանական արդյունքներին։
Վզիկի ինվազիվ կարցինոմայի հյուսվածաբանական ենթատեսակները ստորև նշվածներն են[46][47]։ Չնայած տափակ բջջային կարցինոման ամենահաճախ հանդիպող վզիկի քաղցկեղն է, բայց ադենոկարցինամայի զարգացման հաճախականությունը ևս մեծացել է[4]։
Ոչ կարցինոմատոզ չարորակ հազվադեպ հանդիպող ուռուցքներն են՝ վզիկի մելանոման և լիմֆոման։ Մանկաբարձների և գինեկոլոգների Միջազգային Կազմակերպությունը չի ընդգրկում լիմֆատիկ հանգույցները ի տարբերություն այլ ուռուցքների TNM դասակարգման։
Վիրահատությունից հետո հյուսվածաբանի ախտորոշումը կարևոր է հետագա հյուսվածաբանական փուլը որոշելու համար, բայց դրանից իրական կլինիկական փուլը չի փոխվում։
Վզիկի քաղցկեղը փուլավորվում է Մանկաբարձ-գինեկոլոգների Միջազգային Կազմակերպության կողմից, որի հիմքում ընկած է ավելի շատ կլինիկական հետազոտության տվյալները, քան վիրահատական։ Այն թույլ է տալիս կիրառել ախտորոշիչ հետևյալ մեթոդները՝ շոշափում, զննում, կոլպոսկոպիա, ներվզիկային կյուրետաժ, հիստերոսկոպիա, ցիստոսկոպիա, պրոկտոսկոպիա, ներերակային ուրոգրաֆիա և թոքերի ու կմախքի ռենտգեն հետազոտություն, վզիկի կոնացում։
Վզիկի ստուգումը Պապանիկոլաուի տեստով վզիկի քաղցկեղը հայտնաբերելու նպատակով զգալիորեն նվազեցնում է հիվանդացությունը և մահացությունը զարգացած երկրներում[17]։ Պապ տեստով սկրինինգը ամեն 3-5 տարին մեկ անգամ համապատասխան հսկողությամբ նվազեցնում է քաղցկեղի առաջացումը 80%-ով[50]։ Ոչ նորմալ արդյունքները կարող են խոսել նախաքաղցկեղային փոփոխությունների մասին, թույլ տալով հետագա հետազոտության և կանխարգելիչ բուժման։ Թեթև վնասումների բուժումը կարող է նշանակալի դրականորեն ազդել հետագա վերարտադրողականության և հղիությունների վրա[32]։ Անհատական հրավերները բարձրացնում են հավանականությունը, որ կանայք կսկսեն պարբերաբար հետազոտվել։ Ուսուցողական նյութերը նույնպես օգնում են բարձրացնել սկրինինգի ենթարկվող կանանց թիվը, բայց դրանք այնքան արդյունավետ չեն, ինչքան հրավերները[51]։
2010 թվականի եվրոպական ուղեցույցների համաձայն, սկրինինգի տարիքը տատանվում էր 25-30 տարեկանը, բայց ցանկալի չէ այն կատարել մինչև 25 կամ 30 տարեկանը։ Այն կախված է հիվանդության հասարակական բեռից և առկա աղբյուրներից[52]։
ԱՄՆ-ում սկրինինգը խորհուրդ է տրվում կատարել 21 տարեկանից, որը պայմանավորված է սեռական կյանքը վաղ սկսելու և այլ ռիսկի գործոններին ենթարկվելու հանգամանքով[53]։ Պապ տեստը պետք է կատարել ամեն 3 տարին մեկ անգամ 21-65 տարեկանում[53]։ 65 տարեկան և բարձր տարիքում սկրինինգը կարող է չշարունակվել, եթե նախկին 10 տարիների ընթացքում չեն եղել ոչ նորմալ փոփոխություններ և չկա նաև CIN 2 և ավելի[53][54][55]։ Մարդու պապիլոմա վիրուսի պատվաստումը չի փոխում սկրինինգի հաճախականությունը[54]։
Կան մի քանի եղականակներ 30-65 տարեկաններին սկրինինգ կատարելու համար[56]։ Այն ներառում է վզիկի բջջաբանական հետազոտություն ամեն 3 տարին մեկ, մարդու պապիլոմա վիրուսի հետազոտություն ամեն 5 տարին կամ պապիլոմայի հետազոտություն բջջականական հետազոտության հետ միաժամանակ ամեն 5 տարին մեկ[54][56]։ Սկրինինգը անօգուտ է մինչև 25 տարեկանը, քանի որ այդ տարիքում հիվանդության հանդիպման հաճախականությունը ցածր է։ Այն անօգուտ է նաև 60 տարեկանից հետո, եթե առկա է բացասական պատասխան[32]։ Կլինիցիստ ուռուցքաբանների ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցները առաջարկում են աղբյուրների հասանելիություն[57]։
Հեղուկի վրա հիմնված բջջաբանական հետազոտությունը սկրինինգի ևս մեկ մեթոդ է[58][59]։ Չնայած այն հավանաբար հակված է բարելավել պապ տեստի ճշգրտությունը, նրա հիմնական առավելությունը ոչ ադեկվատ քսուկների քանակի նվազեցումն է 9%-ից 1%[60]։ Այն նվազեցնում է քսուկը կրկնելու անհրաժեշտությունը։
Պապ տեստերը այդքան էլ արդյունավետ չեն զարգացող երկրներում[61]։ Դրա պատճառը այդ երկրների աղքատ առողջապահական համակարգն է, հմուտ և փորձառու մասնագետների պակասը, կանանց իրազեկվածության ցածր մակարդակը և արդյունքների ստացման համար անհրաժեշտ երկար ժամանակը[61]։
Պատնեշային պաշտպանությունը և/կամ սերմնասպան գելերի օգտագործումը սեռական հարաբերության ժամանակ նվազեցնում է քաղցկեղի ռիսկը[32]։ Պահպանակները ևս պաշտպանում են վզիկի քաղցկեղից[62]։ Փաստերը, որ պահպանակները պաշտպանում են մարդու պապիլոմա վիրուսից խառն են, բայց դրանք կարող են պաշտպանել սեռական գորտնուկների և վզիկի քաղցկեղի նախորդներից[62]։ Դրանք պաշտպանում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից՝ ՄԻԱՎ և խլամիդիա, որոնք ունեն վզիկի քաղցկեղ առաջացնելու բարձր ռիսկ։
Պահպանակները կարող են օգտակար լինել նաև վզիկի պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխությունները բուժելու համար։ Սերմնահեղուկը բարձրացնում է նախաքաղցկեղային փոփոխությունների ռիսկը (CIN 3), իսկ պահպանակների օգտագործումը նվազեցնում է ռիսկը և կանխում պապիլոմա վիրուսով վարակվելուց[63]։ Հետազոտություններից մեկը փաստում է, որ սերմնահեղումի մեջ պարունակվող պրոստագլանդինները նպաստում են արգանդի վզիկի և մարմնի քաղցկեղի առաջացմանը և կանայք կարող են խուսափել դրանից պահպանակներ օգտագործելով[64]։
Ձեռնապահությունը ևս կանխում է մարդու պապիլոմա վիրուսով վարակումը[32]։
Մարդու պապիլոմա վիրուսի դեմ կան երկու պատվաստանյութեր՝ Գարդասիլ և Ցերվարիքս, որոնք նվազեցնում են արգանդի վզիկի քաղցկեղային և նախաքաղցկեղային փոփոխությունների ռիսկը համապատասխանաբար 93% և 62%[65]։ Պատվաստանյութերը ունեն մոտ 92% և 100% արդյունավետություն մարդու պապիլոմա վիրուսի 16 և 18 տեսակների դեմ առնվազն 8 տարի[32]։
Մարդու պապիլոմա վիրուսի պատվաստանյութերը սովորաբար կիրառվում են 9-26 տարեկան հասակում, քանի որ այն արդյունավետ է միայն նախքան վարակվելը։ Ցույց է տրված, որ պատվաստանյութերը արդյունավետ են առնվազն 4-ից[66] 6 տարի[67], և կան կարծիքներ, որ կարող են լինել ավելի երկար[68], այնուամենայնիվ, արդյունավետության տևողությունը դեռևս հստակ հայտնի չէ։ Պատվաստանյութի բարձր արժեքը խնդրահարույց է։ Մի քանի երկրներ ունեն պատվաստանյութի ստացման ֆինանսավորման ծրագրեր։
Ճապոնիայում սկսած 2010 թվականից երիտասարդ կանայք հնարավորություն ունեն ստանալ պատվաստանյութը անվճար[69]։ 2013 թվականի հունիսից Ճապոնիայի Առողջության, Աշխատանքի և Բարեկեցության նախարարությունը որոշում ընդունեց, որ նախքան պատվաստանյութը ներարկելը, բժշկական հաստատությունները պարտավոր են տեղեկացնել, որ նախարարությունը խորհուրդ չի տալիս այն[69]։ Այնուամենայնիվ, այն մինչև հիմա տրվում է անվճար երիտասարդ կանանց[69]։
Վիտամին A-ն[70], B12-ը, C-ն, E-ն և բետա-կարոտենը նվազեցնում են ռիսկը[71]։
Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման մեթոդները բավականին տարբեր են ամբողջ աշխարհում, որը պայմանավորված է վիրաբույժների փոքր կոնքի արմատական վիրահատություններ կատարելու հմտությունների և զարգացած երկրներում վերարտադրողական համակարգի ֆունկցիան պահպանելու անհրաժեշտությամբ։ Քանի որ վզիկի քաղցկեղը ռադիոզգայուն է, ճառագայթային թերապիան կարելի է կիրառել քաղցկեղի բոլոր փուլերում, երբ վիրահատություն հնարավոր չէ կատարել։ Վիրահատական միջամտությունը ունի ավելի լավ արդյունքներ, քան ճառագայթային բուժումը[72]։ Ի լրացում այս ամենի, քիմիոթերապիան ևս կարող է կիրառվել վզիկի քաղցկեղի բուժման համար և նույնիսկ ավելի արդյունավետ է, քան միայն ճառագայթային թերապիան[73]։
Միկրոինվազիվ քաղցկեղը (IA փուլ) կարելի է բուժել հիստերէկտոմիայի՝ արգանդի հեռացման միջոցով[փա՞ստ]։ IA2 փուլի ժամանակ հեռացվում են նաև ավշային հանգույցները։ Այլընտրանքային տարբերակ են տեղային վիրահատական միջամտությունները՝ էլեկտրական էքսցիզիոն միջամտությունը՝ LEEP կամ կոնաձև կենսազննումը՝ cone biopsy[74][75]։
Եթե կոնաձև բիոպսիայի արդյունքներով հայտնաբերվում է ոչ մաքուր եզրեր (կենսազննումը ցույց է տալիս, որ ուռուցքը շրջապատված է ուռուցքային բջիջներից ազատ հյուսվածքով, որը ենթադրում է, որ ամբողջ ուռուցքը հեռացվել է)[76], կատարվում է մեկ այլ միջամտություն, որը թույլ է տալիս կնոջը պահպանել մանկածնական ֆունկցիան՝ տրախելէկտոմիա (վզիկի հեռացում)[77]։ Այն հնարավորություն է տալիս կատարել ավելի պահպանողական վիրահատություն քան հիստերէկտոմիան՝ պահպանելով ձվարանները և արգանդը։ Այս միջամտությունը ընտրության միջոց է առաջին փուլի արգանդի վզիկի քաղցկեղ ունեցողների համար, այնուամենայնիվ, դեռևս որպես ստանդարտ բուժում հաստատված չէ[78], քանի որ միայն քիչ բժիշկներ ունեն այն կատարելու հմտությունը։ Նույնիսկ ամենափորձառու վիրաբույժը չի կարող խոսել ուռուցքի տարածվածության աստիճանի մասին, քանի դեռ հյուսվածաբանական քննություն չի կատարվել։ Եթե վիրաբույժը չի կարող ապահովել ուռուցքային հյուսվածքի ներվիրահատական հյուսվածաբանական քննությունը, անհրաժեշտ է լինում կատարել հիստերէկտոմիա։ Այն կարելի է կատարել նույն վիրահատության ընթացքում, եթե կինը նախօրոք տվել է համաձայնություն։ Քանի որ 1b փուլի և երբեմն 1a փուլի ուռուցքները հակում ունեն տարածվել ավշային հանգույցներ, վիրաբույժը կարող է կատարել նաև արգանդի շրջակա ուռուցքային բջիջների հեռացում հետագա հյուսվածաբանական քննությամբ[փա՞ստ]։
Արմատական տրախելէկտոմիան կատարվում է որովայնային[79] կամ հեշտոցային մուտքով[80] և կան բավականին վիճելի կարծիքներ, թե որն է ավելի լավը[81]։ Որովայնային տրախելէկտոմիան լիմֆադենէկտոմիայի հետ սովորաբար պահանջում է մնալ հիվանդանոցում 2-3 օր և կանանց մեծ մասը վերականգնվում են բավականին արագ՝ մոտ վեց շաբաթում։ Բարդություններ սովորաբար բնորոշ չեն, չնայած կանայք, ովքեր հղիանում են վիրահատությունից հետո, ունեն վաղաժամ ծննդաբերության և ուշ կրելախախտի ռիսկ[82]։ Խորհուրդ է տրվում հղիանալու համար սպասել գոնե մեկ տարի վիրահատությունից հետո[83]։ Տրախելէկտոմիայի միջոցով ուռուցքի ամբողջական հեռացումից հետո մնացորդային վզիկում ախտադարձը բավականին հազվադեպ է[78]։ Կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար ենթարկվել խիստ հսկողության, ներառյալ պապ տեստ կամ կոլպոսկոպիա և արգանդի մնացած ստորին հատվածի կենազննում՝ սկրինինգի նպատակով (առնվազն 5 տարի ամեն 3-4 ամիսը մեկ անգամ) ախտադարձերը հայտնաբերելու համար, ինչպես նաև պետք է ապահովել անվտանգ սեռական հարաբերություններ նոր վիրուսով վարակվելը կանխարգելելու նպատակով[փա՞ստ]։
Վաղ փուլերում (IB1 և IIA ավելի քիչ քան 4 սմ) կարելի է բուժել արմատական հիստերէկտոմիայով ավշային հանգույցների հեռացման կամ ճառագայթային բուժման հետ միասին։ Ճառագայթային թերապիան կատարում են կոնքի արտաքին ճառագայթմամբ և բրոախիթերապիայով՝ ներքին ճառագայթմամբ։ Վիրահատական միջամտության ենթարկված կանայք, ում մոտ հյուսվածաբանական քննությամբ հայտնաբերվել է ախտադարձի բարձր ռիսկ ստանում են նաև ճառագայթային թերապիա՝ քիմիոթերապիայով կամ առանց[փա՞ստ]։
Վաղ փուլի մեծ ուռուցքերը (IB2 և IIA ավելի քան 4 սմ) կարելի է բուժել ճառագայթային եղանակով և քիմիոթերապիայով՝ ցիսպլատինով, հիստերէկտոմիայով (որը հետագայում սովորաբար պահանջում է հետվիրահատական ճառագայթային բուժում) կամ ցիստպլատինով քիմիոթերապիա հետագա հիստերէկտոմիայով։ Մոնոթերապիայի համար ցիսպլատինը համարվում է բավականին լավ ընտրության միջոց[84]։ Բուժմանը պլատինի ածանցյալների ավելացումը ոչ միայն բարելավում է ապրելիությունը, այլ նաև նվազեցնում է ախտադարձի ռիսկը վաղ փուլի արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող կանանց մոտ (IA2-IIA)[85]։
Տարածուն ուռուցքները (IIB-IVA) բուժվում են ճառագայթային թերապիայի և ցիսպլատինի ածանցյալների միջոցով։ 2006 թվականի հունիսի 15-ին ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի վերահսկման վարչությունը հաստատեց երկու քիմիոթերապևտիկ դեղերի՝ տոպոտեկանի և ցիսպլատինի զուգակցված կիրառումը ուշ փուլի (IVB) արգանդի վզիկի քաղցկեղ ունեցողների մոտ[86]։ Կոմբինացված բուժումը ունի նեյտրոպենիայի, անեմիայի և թրոմբոցիտոպենիայի առաջացման նշանակալի մեծ ռիսկ[փա՞ստ]։
Բուժիչ արդյունք ունենալու համար վիրահատության ժամանակ պետք է ուռուցքը ամբողջովին հեռացնել և հյուսվածաբանական քննությամբ հաստատել հյուսվածքի եզրերում ուռուցքային բջիջների բացակայությունը[87]։ Այս միջամտությունը կոչվում է էկզէնտերացիա[87]։
Կանխատեսումը կախված է քաղցկեղի փուլից։ Քաղցկեղի միկրոսկոպիկ ձևերի դեպքում ապրելիությունը կազմում է գրեթե 100%[88]։ Բուժման դեպքում 5 տարվա ապրելիության հարաբերական գործակիցը ինվազիվ քաղցկեղի վաղ փուլերի դեպքում կազմում է 92%, և բոլոր փուլերի համար 5 տարվա ապրելիությունը կազմում է 72%։
Ախտորոշումից հետո 5 տարվա ապրելիությունը բուժման պարագայում առաջին փուլի քաղցկեղ ունեցող կանանց մոտ կազմում է 80-90%, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ 60-75%։ Երրորդ և չորրորդ փուլի քաղցկեղ ունեցող կանանց հինգ տարվա ապրելիության ցուցանիշները բավականին իջնում են համապատասխանաբար 30-40% և 15% և քիչ[89]։ Ախտադարձվող քաղցկեղը վաղ ախտորոշելու դեպքում հնարավոր է հաջողությամբ բուժել վիրահատության, ճառագայթային թերապիայի, քիմիոթերապիայի կամ այս երեքի զուգորդման դեպքում։ Արգանդի վզիկի ինվազիվ քաղցկեղ ունեցող կանանց 35%-ը ունեն ախտադարձի մեծ հավանականություն[90]։
ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը սպիտակամորթների համար կազմում է 69%, իսկ սևամորթ կանանց համար 57%[91]։
Պարբերական սկրինինգների նպատակն է վաղ հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները և վաղ փուլի քաղցկեղը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայում վզիկի քաղցկեղի սկրինինգը ամեն տարի փրկում է 5000 կյանք[92]։ Մեծ Բրիտանիայում արգանդի վզիկի քաղցկեղից ամեն տարի մահանում է մոտ 1000 կին։ Բոլոր հյուսիսային պետությունները ունեն վզիկի քաղցկեղի սկրինինգի ծրագրեր[93]։ Հյուսիսային երկրներում պապ տեստը օգտագործվում է կլինիկայում1960-ական թվականներին[93]։
Աֆրիկայում ախտորոշումը բավականին վատ է, քանի որ այն հաճախակի կատարվում է հիվանդության վերջին փուլերում[94]։
Արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածությունը աշխարհում համարվում է քաղցկեղի և մահվան չորրորդ ամենահաճախ հանդիպող պատճառը կանանց մոտ[6]։ 2012 թվականին վզիկի քաղցեղի 528,000 դեպքից մահվան դեպքերի թիվը կազմում է 266,000[6]։ Այն կանանց երկրորդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է, կրծքագեղձի քաղցկեղից հետո և կազմում է 8% քաղցկեղի ընդհանուր դեպքերի և մահերի մեջ կանանց մոտ[15]։ Վզիկի քաղցկեղի 80%-ը հանդիպում է զարգացող երկրներում[96]։ Այն ամենահաճախ հայտնաբերվող ուռուցքն է հղիության ընթացքում՝ 100,000-ից 1,5-12 հանդիպման հաճախականությամբ[97]։
2005 թվականին Ավստրալիայում նկարագրվել է 734 դեպք։ 1991 (1991–2005) թվականներին սկսված սրինինգի շնորհիվ ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի թիվը նվազել է 4.5%-ով[98]։ Տարեկան երկու անգամ կանոնավոր պապ տեստը նվազեցնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչև 90% և ամեն տարի փրկում է 1,200 արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող ավստրալիացի կանանց մահից[99]։ Կանխատեսվում է, որ 2028 թվականին 100,000 կնոջ հաշվարկով նոր դեպքերի թիվը կպակասի 4-ով, շնորհիվ առաջնային սկրինինգի[100]։
2008 թվականին Կանադայում ախտորոշվել է 1,300 դեպք, որից 380-ը ավարտվել է մահով[101]։
Հնդկաստանում վզիկի քաղցկեղի դեպքերը շատանում են, բայց տարիքի հետ կապված օրինաչափությունը նվազում է[102]։ Պահպանակաների կիրառումը կանանց պոպուլյացիայի մոտ բարելավել է վզիկի քաղցկեղ ունեցողների ապրելիությունը[103]։
Եվրոպական միությունում 2004 թվականին մոտ 34,000 նոր դեպքեր են հայտնաբերել և շուրջ 16,000 մահ է գրանցվել[50]։
Միացյալ Թագավորությունում արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է 12-րդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղը (2011 թվականին շուրջ 3,100 կանանց մոտ ախտորոշվել է) և ուռուցքներից մահացության շուրջ 1%-ն է կազմում (2012 թվականին մոտ 920 մահվան դեպք)[104]։ 1988-1997 թվականներին նկատվել է 42% նվազում շնորհիվ Ազգային Առողջապահության համակարգի սկրինինգային ծրագրի, որը կատարվում է բարձր ռիսկի խմբի կանանց (25–49 տարեկան) ամեն 3 տարին մեկ անգամ, իսկ 50–64 տարեկաններին 5 տարին մեկ անգամ։
ԱՄՆ-ում 2015 թվականին գնահատվել է 12,900 նոր դեպք և 4,100 մահ վզիկի քաղցկեղից[32] Այն 8-րդ ամենատարածված քաղցկեղն է կանանց մոտ ԱՄՆ-ում։ Ախտորոշման պահին կանանց միջին տարիքը 48-ն է։ Իսպանացի կանանց մոտ ավելի շատ է ախտորոշվում արգանդի վզիկի քաղցկեղ, քան ընդհանուր պոպուլյացիայի մոտ[14]։ 1998 թվականին ԱՄՆ-ում ախտորոշվել է 12,800 դեպք և 4,800 մահ[17]։ Կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղների մեջ այն ավելի քիչ է հանդիպում, քան էնդոմետրիումի և ձվարանի քաղցկեղը։ 2004 թվականին ԱՄՆ-ում 100,000 կնոջից ամեն 7-րդի մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ[105]։ Լայնատարած պապ տեստի շնորհիվ վերջին 50 տարիների ընթացքում վզիկի քաղցկեղը նվազել է 74%-ով[106]։ Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և բուժման տարեկան ծախսը կազմում է 6 տրիլիոն դոլլար[106]։
20-րդ դարի սկզբնական շրջանում համաճարակաբանները նշել են, որ վզիկի քաղցկեղը առաջանում է սեռական ճանապարհով։
Ամփոփելով՝
Այս պատմական տվյալները ցույց են տալիս, որ արգանդի վզիկի քաղցկեղը կարող է առաջանալ սեռական ճանապարհով փոխանցվող գործոնով։ 1940-ական և 1950-ական թվականներին կատարված հետազոտությունը համարել է արգանդի վզիկի քաղցկեղը սմեգմա (օրինակ՝ Heins et al. 1958)[109]։ 1960-ական և 1970-ական թվականներին ենթադրում էին, որ հասարակ հերպես վիրուսն է հիվանդության պատճառը, քանի որ այն կարող է գոյատևել կանացի վերարտադրողական ուղիներում, փոխանցվում է սեռական ճանապարհով և առկա է ցածր սոցիալ-տնտեսական ցուցանիշ ունեցողների մոտ[110]։ Հերպես վիրուսները նաև համարվում են այլ չարորակ ուռուցքների պատճառային գործոն՝ Բերկիտի լիմֆոմա, նազոֆարինգեալ կարցինոմա, Մարեկի հիվանդություն և Լյուկեի երիկամային ադենոկարցինոմա։ Հետագայում ժխտեցին հասարակ հերպես վիրուսի դերը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման գործում։
Մարդու պապիլոմա վիրուսի նկարագրությունը էլեկտրոնային մանրադիտակով տրվել է 1949 թվականին և վիրուսի ԴՆԹ-ն անջատվել է 1963 թվականին[111]։ 1980-ական թվականներին մարդու պապիլոմա վիրուսը անջատվել է արգանդի վզիկի քաղցկեղից[112]։ Դրանից հետո հաստատվել է պապիլոմա վիրուսի առկայությունը վզիկի քաղցկեղի բոլոր դեպքերում[113]։ Մարդու պապիլոմա վիրուսի սպեցիֆիկ շճատիպերն են՝ 16, 18, 31, 45 և այլն։
1980-ական թվականներին միաժամանակ ստեղծվեց մարդու պապիլոմա վիրուսի պատվաստանյութը մի քանի հաստատություններում՝ Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնում, Ռոչեստերի համալսարանում, Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանում և ԱՄՆ-ի Քաղցկեղի Ազգային ինստիտուտում[114]։ 2006 թվականին Սննդի և Դեղերի վերահսկման վարչությունը հաստատել է մարդու պապիլոմա վիրուսի առաջին կանխարգելիչ պատվաստանյութը՝ Գարդասիլը։
Ավստրալիայում բնիկ կանայք մոտ հինգ անգամ ավելի հակված են մահանալու վզիկի քաղցկեղից, քան ոչ բնիկները, քանի որ նրանք պարբերաբար չեն կատարում պապ տեստ[115]։ Մի քանի գործոններ կան, որոնք հետ են պահում կանանց պարբերաբար հետազոտվել՝ ամաչելը, հոգնածությունը, միջամտության նկատմամբ վախը և տեղացիների հասարակությունում այս թեմայի քննարկման զգայունությունը[116]։ Այս ամենի վրա ազդում է նաև սկրինինգ կատարելու դժվարությունները, օրինակ՝ տրանսպորտի անհասանելիությունը, պապ տեստ կատարող մասնագետների և գինեկոլոգների քիչ քանակը[116]։
Ավստրալիական արգանդի վզիկի քաղցկեղի կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2008 թվականին, զբաղվում է կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի սահմանափակման և դրա հետ կապված առողջական խնդիրներով[117]։ Իան Ֆրազերը, ով Գարդասիլի ստեղծողներից մեկն է համարվում է այս կազմակերպության խորհրդատուներից մեկը[118]։ Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդի կնոջ՝ Ջանետ Հովարդի մոտ 1996 թվականին ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ և նա առաջին անգամ բարձրաձայնել է այդ մասին 2006 թվականին[119]։
2007 թվականին ամերիկյան հետազոտություններից մեկը հայտնաբերել է ընդամենը 40% կանանց, ովքեր լսել էին մարդու պապիլոմա վիրուսի մասին և կեսից քիչը գիտեր, որ այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ[120]։ 1975-2000 թվականներին երկայնակի հետազոտությունը հայտնաբերել է, որ ցածր սոցիալ-տնտեսական մակարդակում ապրողները ունեն ավելի բարձր ռիսկ քաղցկեղը ուշ փուլերում ախտորոշելու համար և բարձր մահացություն[121]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.