Ադափազար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ադափազար (թուրքերեն՝ Adapazarı), քաղաք է Թուրքիայի հյուսիս-արևմտյան մասում, Սաքարյայի մարզում, Բոսֆորից մոտ 120 կմ արևելք, Սաքարիա գետի ձախ ափին։ Ըստ 2008 թ.-ի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 377 683 մարդ։ Ադափազարում կա Տոյոտա ավտոապրանքանիշի գործարան։
Քաղաք | ||
---|---|---|
Ադափազար | ||
թուրքերեն՝ Adapazarı | ||
Երկիր | Թուրքիա | |
Իլ | Սաքարյայի մարզ | |
Համայնք | Սաքարյայի մարզ և Sakarya? | |
Մակերես | 562 կմ² | |
ԲԾՄ | 31±1 մետր | |
Բնակչություն | ▲281 489 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0264 | |
Փոստային դասիչ | 54100 | |
Ավտոմոբիլային կոդ | 54 | |
Պաշտոնական կայք | adapazari.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Սկզբնապես Ադափազարը եղել է փոքրիկ գյուղ, որ հիմնադրել էին XIV դարում Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Սեբաստիայից գաղթած հայերը, ցամաքած լճի տեղում՝ կոչելով Տոնիկաշեն (գյուղի առաջնորդի անունով)։ Հետագայում հայեր են եկել Ակնից, Թոքաթից, Պարսկաստանից և Եվրոպայից, ավելի ուշ՝ Կեսարիայից, Պարտիզակից և այլն։ Թուրքերը Ադափազարում բնակություն են հաստատել, երբ այդ հայկական բնակավայրը շեն գյուղաքաղաք է դարձել, այնուհետև շրջակա վայրերից եկել են հույներ։ Կ. Պոլսի գրավումից հետո թուրքերը երկրի վարչական բաժանումը որոշելիս գյուղաքաղաքն անվանել են «Ադա» (կղզի), իսկ որոշ ժամանակ նաև՝ «Սամըրսագ Ադասը» («Սխտորի կղզի», շատ սխտոր արտադրելու համար)։ Ավելի ուշ, որպես բանուկ շուկա, անվանել են Ադաբազար։
Մեծ եղեռնի նախօրեին Ադափազարն ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, պտղաբուծությամբ և շերամապահությամբ։ Ունեին հատուկ խոսվածք։
Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների անուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան-Գայանյան, Ներսեսյան-Սանդուխտյան, Ռուբինյան-Հռիփսիմյան և Մեսրոպյան-Նունյան։ 1909 թվականին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912 թվականին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա-ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։
Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910 թվականից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911 թվականից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ադափազարի բարբառի «Ատրուշան» տպարանում, 1912 թվականին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915 թվականին Ադափազարի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918 թվականի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921 թվականի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան Զմյուռնիա, Հունաստան և այլ երկրներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադափազար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 62)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.