Ավգիյ, Ավգեյ, Ավգեաս (հին հունարեն՝ Αὐγέᾱς, Αὐγείᾱς- փայլուն), Հունական դիցաբանությունից[1] էպեյեների ցեղի արքա Էլիդայում, արևի աստծո Հելիոսի և Գիռմինայի որդին։ Ուներ բազմաթիվ նախիրներ, որոնց համար անասնաֆերմաներում կառուցվում էին հսկայական ախոռներ (այսպես կոչված՝ «Ավգեյան ախոռներ», որոնցում իրականում պահվում էին նախևառաջ ցուլեր և այծեր[2])։ Հիշատակված է «Իլիական» վիպերգում Նեստորի պատմությունում (XI 701)։ Հելիոսի որդին[3] (Պոսեյդոնի կամ Ֆոռբանտի[4]), կամ Հելիոսի և Նավսիդամի[5], կամ էլ որդին Էլեյի, Պոսեյդոնի թոռը[6]։

Իրականացրել է Օլիմպիական խաղեր[7], արգոնավորդ[8]։

Հերակլի վեցերորդ սխրագործություն

Thumb

Ավանդույթի համաձայն՝ գոմաղբը տարիներով չէր տարհանվում այդտեղից։ Ավգիայի անասնաֆերմայի մաքրումը մեկ օրում դարձել է Հերակլի սխրագործություններից մեկը[9]։ Հերակլը երկու հակառակ կողմերից կոտրեց պատը, որը շրջապատում էր անասնաֆերման, և տարավ այնտեղ Ալֆե եւ Փենիա գետերի ջրերը։ Պայմանի համաձայն՝ նա պետք է ստանար Ավգեասից պարգևատրում՝ իր ախոռի տասներորդ մասը, բայց Ավգեասը չտվեց խոստացածը։ Հերակլի պահանջները պաշտպանում էր Ավգեասի որդին՝ Ֆիլեյը, ով այդ պատճառով աքսորվել է հոր կողմից։ Ավելի ուշ Հերակլը պատերազմ սկսեց Ավգեասի հետ, որը այդքան էլ հաջող չէր Հերակլի համար, քանի որ Ավգեասի կողմից կռվում էին իր եղբայր Ակտոռի Մոլիոնիդներ սիամական երկվորյակներ որդիները, որոնք շատ հզոր և հմուտ զինվորներ էին։ Ավելի ուշ Հերակլը դավաճանում և սպանում է նրանց։ Հերակլի հաջորդ հարձակումը Էլիդայի վրա ավարտվեց Հերակլի կողմից Ավգեասի և իր որդիների սպանությամբ, բացի Ֆիլեայից[10]․ վերջինս ժառանգեց Ավգեասի թագավորությունը Հերակլի համաձայնությամբ։

«Ավգեյան ախոռներ» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք և նշանակում է ուժեղ խառնաշփոթ, կիսատ գործեր։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.