From Wikipedia, the free encyclopedia
«Ասա նրան» (ռուս.՝ «Скажи ей»), 2021 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Կինոտավր-2020» փառատոնում, որտեղ ֆիլմը մասնակցել է հիմնական մրցույթին։
Ասա նրան ռուս.՝ Скажи ей | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2020 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Մոլոչնիկով |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Ցեկալո և Ivan Samokhvalov? |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Մոլոչնիկով և Իլյա Տիլկին |
Երաժշտություն | Իգոր Վդովին |
Կինոընկերություն | Սրեդա (կինոընկերություն) |
Տևողություն | 98 րոպե |
IMDb | ID 11349638 |
Ֆիլմը սկսվում է մի տղայի՝ Սաշայի խոստովանությամբ, որ նա գրեթե չի հիշում իր ծնողներին՝ Սվետային և Արտյոմին միասին երջանիկ։ Ընտանիքն ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Արտյոմն աշխատում է որպես ուսուցիչ։ Սվետան հոգնել է կենցաղային դժվարություններից և ամուսնու մոտ ավելի լավ կյանքի ցանկության բացակայությունից։ Նա հեռանում է նրանից ամերիկացի Մայքլի մոտ։ Սաշան շատ ջերմ հարաբերություններ ունի հոր հետ և շաբաթը երեք օր անցկացնում է նրա հետ։ Նախկին ամուսինների հարաբերություններն առանց այդ էլ բարդ են, բայց իրավիճակը սրվում է նրանով, որ Սվետան որդուն պատմում է ԱՄՆ տեղափոխվելու նախապատրաստական աշխատանքների մասին։ Արտյոմը, իհարկե, դեմ է։ Մայրն ու հայրը (յուրաքանչյուրն իր ծնողների աջակցության թիմով) Սաշային իրենց կողմն են թեքում։ Երեխան ծանր է տանում նման մանիպուլյացիաները, և միայն նրա լուրջ հիվանդությունն է ստիպում ծնողներից մեկին՝ Արտյոմին, հանձնվել և հաշտվել տեղափոխության հետ։
Ամերիկայում Սաշան արագ հարմարվում է, ընկերներ ձեռք բերում, նույնիսկ դառնում դասարանի նախագահ։ Բայց որոշ ժամանակ անց խնդիրներ են առաջանում։ Ամեն ինչ սկսվում է Սաշայի կարծիքով անմեղ չարաճճիությունից՝ պիցցերիայի աշխատակիցներին խաբելով, որն Ամերիկայում լուրջ զանցանք է համարվում, և ավարտվում է Մայքլի դեմ ոստիկանությանը սուտ մատնությամբ։ Սվետան կարծում է, որ ամեն ինչ կապված է հոր վատ ազդեցության հետ և մտադիր է դադարեցնել նրանց շփումը նույնիսկ հեռախոսով։ Հանկարծ Արտյոմն ինքն է գալիս, բայց բանակցությունների սեղանի շուրջ նստելու փորձն ավարտվում է սկանդալով։ Սաշան փախչում է՝ ճանապարհին հրկիզելով Մայքլի մեքենան։ Սվետան բռնում է նրան։ Երկար և հուզական բացատրություններից հետո նրանք հաշտվում են, և Սաշան խնդրում է մորը թույլ տալ իրեն հայրիկի հետ գնալ Ռուսաստան։ Ֆիլմի վերջին կադրերը, որտեղ հայր ու որդի հեծանիվ են վարում Սանկտ Պետերբուրգում, խոսում են այն մասին, որ այս անգամ ստիպված են եղել զիջել Սվետան։
Դերասան | Դեր |
---|---|
Կայ Ալեքս Գետց | Սաշա |
Արտյոմ Բիստրով | Արտյոմ, հայր |
Սվետլանա Խոդչենկովա | Սվետա, մայր |
Վոլֆգանգ Չեռնի | Մայքլ |
Ալեքսեյ Սերեբրյակով | Ալյա պապ |
Մարինա Իգնատովա | Մարինա տատ |
Իգոր Չեռնևիչ | Ժենյա պապ |
Իրինա Ռոզանովա | Վալյա տատ |
Ֆիլմի սյուժեն մասամբ ինքնակենսագրական է Մոլոչնիկովի համար։ Նրա ծնողները, ինչպես գլխավոր հերոսը, ամուսնալուծված են, մանուկ հասակում նա ապրել է Ամերիկայում[1]։ Սակայն Մոլոչնիկովն ասել է, որ պատմությունն ուղղակիորեն կապ չունի իր ընտանիքի հետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.