Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Վալերևիչ Սերեբրյակով (ռուս.՝ Алексей Валерьевич Серебряков, հուլիսի 3, 1964[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ (2010)[4]:
Ալեքսեյ Սերեբրյակով ռուս.՝ Алексей Серебряков | |
---|---|
Ալեքսեյ Սերեբրյակովը մամուլի ասուլիսի ժամանակ | |
Ծնվել է | հուլիսի 3, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1986) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1978 - մինչ օրս |
Պարգևներ և մրցանակներ | |
алексейсеребряков.рф | |
Ծնվել է 1964 թվականի հուլիսի 3 Մոսկվայում[5]։
Ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը 1986 թվականին Օլեգ Տաբակովի դասարանը[5], այնուհետև աշխատել է Սըզռան քաղաքի դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 1986 թվականից մինչև 1991 թվականը խաղում էր Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում։
2009 թվականի սեպտեմբերից խաղում էր «Լենկոմ» թատրոնում, նաև Մոսկվայի օպերետայի թատրոնի «Մետրո» մյուզիքլում։
2012 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։ Տեղափոխվելու պատճառը, ըստ դերասանի, դարձել է Ռուսաստանում տիրող անբարենպաստ սոցիալական իրավիճակը, որը կապված է ագրեսիայի, անհանդուրժողականության աճի և իշխանությունների կողմից քաղաքացիական իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների հետ[6][7]։
Ալեքսեյ Սերեբրյակովը խաղացել է գլխավոր դերը «Լևիաֆան» սոցիալական դրամայում, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականին։ Այդ դերակատարության համար Ռուսաստանի կինոյի պատմության մեջ երկրորդ անգամ նա առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։
2915 թվականի հուլիսի 17-ին «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնում կայացավ «Քլինչ» լիամետրաժ կինոնկարի պրեմիերան, որտեղ Ալեքսեյ Սերեբրյակովը կատարում էր գլխավոր դերը։ Ֆիլմի նկարահանումները, ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Պուսկեպալիսի խոսքերով, տևեցին վեց տարի։ Փառատոնի հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց այս ֆիլմը, որը կարելի է նկարագրել որպես ֆարսի հազվադեպ ժանրին պատկանող գործ։ Այն նկարագրում է ռուս գրականության ուսուցիչ Ֆյոդորովի մի օր, որ լի է անհեթեթ իրադարձություններով անբարենպաստ սոցիալական իրավիճակի պատճառով, որ տիրում է հատկապես Մոսկվայում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.