Աշուղ
երգիչ, պոետ / From Wikipedia, the free encyclopedia
Աշուղ (արաբ․՝ عاشيق՝ սիրահար), ժողովրդական պրոֆեսիոնալ երգիչ, երաժիշտ, բանաստեղծ, երգաստեղծ Հայաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայում և մի շարք արևելյան երկրներում։ Աշուղի թեմատիկան բազմազան է՝ սիրային, խոհական, խրատական-բարոյախոսական, հերոսական, երգիծական, կատակային և այլն[1]։
Արագ փաստեր Աշուղ, Հիմնական տվյալներ ...
Աշուղ | |
---|---|
![]() Աշուղների կողմից լայնորեն կիրառվող քամանչա լարային գործիքը | |
Հիմնական տվյալներ | |
![]() |
Փակել
Աշուղներն օգտագործել են տարբեր նվագարաններ՝ քամանչա, քամանի, սազ, թառ, սանթուր, քանոն, նաև ջութակ, որը քամանչայի պես դրել են ձախ ծնկի վրա[2]։ Աշուղները մրցել են իրար հետ՝ հանպատրաստից ստեղծագործելու, կատարողական վարպետության մեջ և պարտվողը նվագարանը հանձնել է հաղթողին[1]։