Քամանչա
From Wikipedia, the free encyclopedia
Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։
Արագ փաստեր Քամանչա, Որակավորում ...
Քամանչա | |
---|---|
Որակավորում | necked lute? և աղեղնավոր լարային երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.32 |
Փակել