Աննա Տիխո (գերմ.՝ Anna Ticho, եբրայերեն՝ אנה טיכו, հոկտեմբերի 27, 1894(1894-10-27)[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 1, 1980(1980-03-01)[1][2][3][…], Երուսաղեմ, Իսրայել[4]), պաղեստինցի և իսրայելցի նկարիչ։

Արագ փաստեր Աննա Տիխոգերմ.՝ Anna Ticho, Ծնվել է ...
Փակել

Բժիշկ-ակնաբույժ Ավրաամ Ալբերտ Տիխոյի կինը։

Կյանք և ստեղծագործություն

Աննա Տիխոն ծնվել է 1894 թվականին Բրյուննեում (Բռնո) Մորավիայում, այն ժամանակվա Ավստրո-Հունգարիայի տարածքում։ 15 տարեկան հասակում Վիեննայում Վիլի Նովակի գեղարվեստի ակադեմիայում սկսում է ուսումնասիրել գեղանկարչություն։ Այնուհետև Աննան ամուսնանում է իր ազգական, հայտնի բժիշկ-ակնաբույժ Ավրաամ Տիխոյի հետ և 1912 թվականին ամուսնու հետ տեղափոխվում Պաղեստին։

1914 թվականին Տիխոների ընտանիքը Երուսաղեմի Մեա Շեարիմ շրջանում կազմակերպում է մասնավոր հիվանդանոց։ 1924 թվականին ընտանիքը գնում է նախկինում հայտնի արաբական Նաշաշիբի ընտանիքին պատկանող Յաֆֆոյի և Խա-Նեվիմի փողոցների միջև գտնվող տունը, որտեղ տեղավորված էր նրանց մասնավոր կլինիկան։ Տիխոների երուսաղեմյան ընտանիքի հյուրերն էին լինում հանրաճանաչ երաժիշտներ, բանաստեղծներ և նկարիչներ։ 1922 թվականին Երուսաղեմի հին քաղաքի Դավթի աշտարակում կայացավ տարբեր նկարիչների ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին նաև Աննա Տիխոյի աշխատանքները[6]։

Thumb
Տիխոյի տուն

1930-ական թվականներին Տիխոների տանը սկսեցին հավաքվել Գերմանիայից Պաղեստին հայրենադարձված մտավորականներ։ Աննան ստեղծագործում էր` նկարելով մատիտով, կլինիկայի տարբեր հաճախորդներ դիմանկարների համար կեցվածք էին ընդունում։ Նա ստեղծագործում էր նաև բնանկարի ժանրում։

1933-1934 թվականներին Աննա Տիխոն օժանդակում է 1906 թվականին հիմնադրված, բայց 1929 թվականին տնտեսական խնդիրների պատճառով փակված «Բեցալելի» արվեստի ակադեմիայի աշխատանքների վերականգնմանը։ Տիխոների ընտանիքում հյուրընկալվել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Էֆրայիմ Քացիրը, Տեդի Կոլլեկը, Գերշոմ Շոլեմը, Մարտին Բուբերը, Էլզա Լասկեր-Շյուլերը, նկարիչ Մարկ Շագալը։

1970 թվականին Աննա Տիխոն ստանում է Երուսաղեմի պատվավոր քաղաքացու կոչում, 1980 թվականին պարգևատրվում է Իսրայելի մրցանակով։

Իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել ինչպես Իսրայելում, այնպես էլ արտասահմանում։ Նրա ստեղծագործությունների հիմնական կերպարներից են եղել Հրեական բլուրները։ Մահից առաջ Աննա Տիխոն իր տունը հանձնել է Երուսաղեմի քաղաքային իշխանություններին։ Երկրորդ հարկում հիմնվել է «Տիխոյի տուն» թանգարանը, առաջին հարկում՝ սրճարան։

Պարգևներ

  • Յակիր Երուշալայիմի (Երուսաղեմի արժանավոր քաղաքացի) մրցանակ, 1970[7]
  • Իսրայելի մրցանակ նկարչության համար, 1980[8]
  • Sandberg մրցանակակիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.