դերասան From Wikipedia, the free encyclopedia
Աննա Բորիսովնա Չիպովսկայա (ռուս.՝ А́нна Бори́совна Чипо́вская, հունիսի 16, 1987[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի։
Աննա Չիպովսկայա ռուս.՝ Анна Борисовна Чиповская | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Բորիս Ֆրումկին, մայր՝ Օլգա Չիպովսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Ձնհալ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը խաղալու շնորհիվ։ 2015 թվականի դրությամբ նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, խաղացել 10-ից ավելի ներկայացումներում։
Աննա Չիպովսկայան ծնվել է 1987 թվականի հունիսի 16-ին Մոսկվայում։ Մայրը՝ Օլգա Չիպովսկայան, Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի է, իսկ հայրը՝ Բորիս Ֆրումկինը, ջազ երաժիշտ է[2][3]։
Ծնողներն իրենց դստեր համար երազում էին թարգմանչի կարիերա և Աննային ուղարկել են սովորելու են լեզվաբանական գիմնազիայում[4]։ Գիմնազիայում սովորելուն զուգահեռ նա աշխատել է մոդելային գործակալությունում[5]։
Աննան գիմնազիայից հեռացել է 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ հաջողությամբ հանձնելով միջնակարգ դպրոցի քննությունները, և ընդունվել է թատերական ուսումնարան։ Կինոյում նորամուտը կատարել է 2003 թվականին՝ նկարահանվելով Գործողություն «Ազգի գույնը» սերիալում։ 2004 թվականին հաջորդել են դերերը «Թանկագին Մաշա Բերեզինա»[6], «Ամուրիներ», «Արծաթագույն հովտաշուշան 2» սերիալներում։
2009 թվականին Աննա Չիպովսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան[5] (Կոնստանտին Ռայկինի կուրս) և ընդունվել Մոսկվայի թատրոն Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ, որտեղ սկսել էր խաղալ դեռ ուսանողական տարիներից[4][5]։ Նույն թվականին «Независимая газета» թերթն առանձնացրել է Աննա Չիպովսկայայի աշխատանքը «Օլեսյա» ներմայացման մեջ (գլխավոր դեր)՝ ընդգծելով Աննայի հերոսի հրաշալի կերպարանափոխությունը ծիծաղելի անմիտ դեռահասից «իր տարիքին ոչ համապատասխան հասուն կնոջ, որն օժտված է գուշակելու ունակությամբ»[7]։
2011 թվականին Աննա Չիպովսկայան նկարահանվել է «Տոնածառեր 2» ամանորյա կատակերգությունում, իսկ երկու տարի անց՝ դրա շարունակությունում՝ «Տոնածառեր 3»։
Տասներկու սերիայից բաղկացած «Ձնհալ» (2013) հեռուստասերիալում, որի գործողությունները ծավալվում են 1960-ական թվականների սկզբին, Չիպովսկայայի հերոսուհու մասնակցությամբ է զարգանում սիրային գլխավոր սյուժետային գիծը։ Ի դեմս երիտասարդ ու ռոմանտիկ Մարյանա Պիչուգինայի կինոօպերատոր, վիրտուոզ պրոֆեսիոնալ Վիկտոր Խրուստալյովի կայնքում հայտնվում է նոր ու կրքոտ սեր։ Աննայի հերոսուհին ձեռք է բերում իր առաջին, երբեմն տառապալից փորձը կինոյի աշխարհում, և ոչ վաղ անցյալում կնոջից բաժանվելուց հետո ճգնաժամ ապրող, հասուն տղամարդու հետ սիրավեպն արտացոլում է վաթսունականների խռովարարական ոգին այն պահին, երբ դրամատիկ իրադարձություններ են ծավալվում նրա մոտ և նկարահանման հրապարակում, ինչպես նաև ընկերոջ խորհրդավոր սպանության հետաքննության ընթացքում, որում, ինչպես պարզվում է, մասնակից է նաև Մարյանայի սիրեկանը[8][9]։
«Ձնհալ» հեռուստասերիալի պրեմիերայից հետո Աննա Չիպովսկայան մի քանի հարցազրույց է տվել, ինչից պարզ է դարձել, որ նրա հերոսուհին և Խրուստալյովի մյուս սիրելին՝ Ինգան (Վիկտորյա Իսակովա), ունեցել են շուրջ 25 զգեստ յուրաքանչյուրը։ Ինչպես խոստովանել է Աննան, պատմական դարաշրջանի ոգին ստույգ փոխանցելու համար դերասանուհիները զգեստի տակից հագել են 1960-ական թվականների ներքնաշորեր։ Քննադատների ու բլորոլորտի դրական արձագանքներին է արժանացել այն տեսարանը, երբ Չիպովսկայան եղել է ընդհանրապես առանց ներքնազգեստի, ինչից հետո «Glamour» ամսագիրն Աննա Չիպովսկայային կոչել է նոր սեքս-սիմվոլ[6][8][9][10]։
«Ձնհալ» սերիալում կատարած դերի համար Աննա Չիպովսկայան ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում անվանակարգում։ Սակայն մրցանակը բաժին է հասել Վիկտորյա Իսակովային[11]։ Այնուամենայնիվ, FashionTime.ru պորտալը նշել է, որ «այդպիսի նախագծից հետո դերասանուհին բոլոր շանսերն ունի հաղթականորեն մեկնարկելու նույնիսկ Հոլիվուդում»[12][13][14]։
2014 թվականի սեպտեմբերից Աննա Չիպովսկայան Տաբակովի թատրոնում սկսել է խաղալ Մաշայի դերը «Երեք քույր» ներկայացման մեջ։ 2015 թվականի սկզբին էկրան է բարձրացել «Հաշվարկու» ֆիլմը, որ նկարահանվել է Իսլանդիայում, և որտեղ Չիպովսկայայի խաղընկերն է Եվգենի Միրոնովը, ապա «Սեր ակցենտով և առանց» սիքվելը, որում նկարահանվել է Ռևազ Գիգինիեշվիլու հետ, ինչպես նաև երկու սերիալներ Չիպովսկայայի մասնակցությամբ[6]։ 2016 թվականի հունիսին էկրան է բարձրացել Ռենատ Դևյալետյարովի «Մաքուր արվեստ» դետեկտիվ թրիլլերը, որում Աննան կատարել է գլխավոր դեր՝ մարմնավորելով Սաշային, իսկ նրա սիրելիի դերում հանդես է եկել Պյոտր Ֆեոդորովը[15]։
2016 թվականի փետրվարի 10-ին «Տաբակերկում» կայացել է «Անանուն աստղ» ներկայացման պրեմիերան, որ բեմադրվել է ռումինացի դրամատուրգ Միխայիլ Սեբաստիանի պիեսի հիման վրա և ներառում է մելոդրամայի ու տրագիֆարսի տարրեր։ Ներկայացման մեջ Չիպովսկայային տրվել է Մոնայի գլխավոր դերը, իսկ նրա խաղընկերը Պավել Տաբակովն է։ Առաջին ալիքով ցուցադրվել է «Էն քաղաքի գաղտնիքը» դետեկտիվ դրաման Չիպովսկայայի մասնակցությամբ, որը մարմնավորում է անզուսպ, հանդուգն ու հետաքրքրասեր բլոգեր Վերային, որ խառնվում է քրեական հետաքննությանը[16]։ 2016 թվականի օգոստոսի սկզբին Չիպովսկայան հաստատվել է Դարյա Բուլավինա-Տելեգինայի դերում Ալեքսեյ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» եռագրության նոր էկրանավորման մեջ, որ նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Խուդյակովը, և որի պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 27-ին[17]։
Չիպովսկայան AVON ընկերության գեղեցկության դեսպան է, Ռուսաստանի Առաջին ալիքում գովազդում է կոսմետիկ ապրանքներ[18]։
2013 թվականից Աննա Չիպովսկայան հանդիպել է գովազդային ընկերության ստեղծագործական տնօրեն Դանիիլ Սերգեևի հետ[19]։ 2017 թվականի սկզբին նրանք բաժանվել են։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ս | Գործողություն «Ազգի գույնը» | Операция «Цвет нации» | Անյա |
2004 | ս | Թանկագին Մաշա Բերեզինա | Дорогая Маша Березина | Սվետա Պոպովա |
2004 | ս | Արծաթագույն հովտաշուշան 2 | Ландыш серебристый 2 | Սանի |
2004 | ս | Ամուրիներ | Холостяки | Ժենյա |
2005 | ֆ | Տղամարդկանց սեզոն։ Թավշյա հեղափոխություն | Мужской сезон: Бархатная революция | Վերշինինի դուստրը |
2005 | ֆ | Փաթաթիր կարթերը | Сматывай удочки | Պագանինի |
2008 | ֆ | Սիրո լաբիրինթոսներ | Лабиринты любви | Ասյա |
2009 | ս | Братаны | Նաստյա Ցարյովա | |
2010 | ս | Братаны 2 | Նաստյա Ցարյովա | |
2010 | ս | Братаны 2. Продолжение | Նաստյա Ցարյովա | |
2011 | ֆ | Տոնածառեր 2 | Ёлки 2 | Նաստյայի մայրը |
2012 | ֆ | 1812։ Ուլանյան բալլադ | 1812: Уланская баллада | պաննա Բեատա |
2012 | ս | Ամեն ինչ սկսվել է Խարբինում | Всё началось в Харбине | Լյուդմիլա Երժանովա |
2012 | ֆ | Դիրիժոր | Дирижёр | Դարյա |
2012 | ֆ | Տղամարդկանց սեզոն 2։ Զայրույթի ժամանակը | Мужской сезон 2. Время гнева | |
2012 | ս | Փախուստ 2 | Побег 2 | Ալյոնա |
2012 | ֆ | Լրտես | Шпион | Նադյա |
2013 | ֆ | Տոնածառեր 3 | Ёлки 3 | Լենա |
2013 | ս | Ձնհալ | Оттепель | Մարյանա Պիչուգինա |
2014 | ֆ | Հաշվարկու | Вычислитель | Քրիստի |
2014 | ֆ | Փրչոտ տոնածառեր | Ёлки лохматые | մայր |
2014 | ֆ | Կանաչ կառք | Зелёная карета | Մարինա |
2014 | ս | Ոչ պատահական հանդիպում | Неслучайная встреча | Մարգարիտա |
2014 | ս | Уходящая натура | Ալլա Գուլյաևա | |
2015 | ֆ | Հաջողության աստղագուշակ | Гороскоп на удачу | Ռիտա |
2015 | ֆ | Առանց սահմանների | Без границ | Պոլինա |
2015 | ֆ | Լավ աշխատանք | Хорошая работа | աղջիկ սրճարանում |
2016 | ֆ | Բոլոր սիրահարների օրը | День всех влюблённых | |
2016 | ս | Էն քաղաքի գաղտնիքները | Тайны города Эн | Վերա |
2016 | ֆ | Սիրո մասին | О любви | Նինա Սազոնովա, թարգմանիչ |
2016 | ֆ | Մաքուր արվեստ (ֆիլմ) | Чистое искусство | Սաշա |
2016 | ֆ | Սուպերվատերը | Суперплохие | Մաշա |
2017 | ֆ | Բլոքբաստեր | Блокбастер | Նատաշա |
2017 | ս | Տառապանքի ուղիներով | Хождение по мукам | Դարյա Դմիտրիևա Բուլավինա-Տելեգինա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.