From Wikipedia, the free encyclopedia
Աննա Մեգալ Կոմնեն (ապրիլի 6, 1357 կամ ապրիլի 6, 1357, Տրապիզոն, Տրապիզոնի կայսրություն - ոչ վաղ քան նոյեմբերի 30, 1406), վրաց թագուհի։
Աննա Մեգալե Կոմնենե | |
---|---|
Ծնվել է | 1357 թվականի ապրիլի 6 |
Ծննդավայր | Տրապիզոն |
Մահացել է | 1406 |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | հույն օրթոդոքս |
Ամուսին | Բագրատ 5-րդ |
Ծնողներ | Ալեքսիոս 3-րդ արքա և Թեոդորա Կանտակուձենե |
Երեխաներ | Կոնստանտին I[1], Ուլումիա Բատոնիշվիլի և Դավիթ Բագրատիոն[1] |
Բագրատ 5-րդ թագավորի երկրորդ կինը։ Վրաց Կոնստանտին 1-ինի մայրն է, ով 1407 թվականին թագադրվեց որպես արքա։
Աննան եղել է հունական Կոմնենոսներ արքայատոհմի անդամ, որը հիմնադրել է Իսահակ 1-ինը 1057 թվականին։
Աննան ծնվել է Տրապիզոնում 1357 թվականի ապրիլի 6-ին։ Նա Տրապիզոնի Ալոքսիոս 3-րդ արքայի և Թեոդորա Կանտակուձենեի դուստրն է[2]։ Նա ուներ երկու փոքր եղբայրներ՝ Բասիլը և Մանուելը, և երեք փոքր քույրեր՝ Էուդոկիան, Մարիան և ևս մեկը, ում անունը հայտնի չէ (նրանք երեքն էլ հետագայում ամուսնացել են մուսուլման Օգյուզ Թուրքի իշխանների հետ)։ Աննան նաև ունեցել է մեկ խորթ եղբայր՝ Անդրանիկոսը, ով ծնվել է Աննայի հոր ոչ պաշտոնական հարաբերություններից։
1362 թվականին Վրաստանից մի պատվիրակություն է ուղարկվում Կոստանդնուպոլիս, որ բանակցություններ վարի Աննայի հետ նշանված Անդրանիկոս Պալայոլոգոսի հետ, ով ավելի ուշ դարձավ Բյուզանդական Կայսրության թագավոր և կնքվեց Անդրանիկոս 4-րդ անունով[3]։ Անհայտ պատճառներով նշանադրությունը չեղյալ է համարվում, և Աննայի համար ուրիշ փեսացու է ընտրվում։
1367 թվականին 10 տարեկան և 2 ամսական տարիքում[4] Աննան դարձավ Բագրատ 5-րդ թագավորի երկրորդ կինը, ով նաև հայտնի էր որպես Բագրատ Մեծ։ Թագավորի առաջին կինը՝ Ելենան, մահացել էր մեկ տարի առաջ ժանտախտից՝ թողնելով երկու երեխաների։
1369 թվականից հետո Աննան տղա է ունենում, ում կնքում են Կոնստանտին անունով, իսկ հետագայում նա կնքվում է որպես Կոնստանտին 1-ին։ Ըստ Կիրիլ Տումանովի՝ Աննան ուներ ևս երկու երեխա Բագրատից՝ Օլիմպիասը և Դավիթը[5][6]։
1386 թվականին Թբիլիսին պաշարվեց մոնղոլների կողմից, իսկ Աննան իր ամուսնու և երեխայի հետ աքսորվեց բանտ։ Ազատ արձակվելու համար Բագրատը համաձայնվեց դառնալ մուսուլման։ Նրանք ազատ արձակվեցին և քսանհազարանոց զորքի հետ ուղարկվեցին հետ՝ Վրաստան[7]։ Սակայն Գեորգի թագավորը՝ Աննայի առաջին ամուսնության երեխան, ի վիճակի եղավ ամբողջովին ջախջախելու մոնղոլական բանակը և ազատ արձակեց թագուհուն գերությունից։ Վերջում նրանք հայտարարեցին, որ չեն ընդունել իսլամը։
Աննայի ամուսինը մահացավ 1393 թվականին, իսկ Աննան՝ 1406 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.