Անժելիկ Քիջո
From Wikipedia, the free encyclopedia
Անժելիկ Քիջո (անգլ.՝ Angélique Kidjo, անգլ.՝ Անժելիկ Կպասելոկո Հինտո Հունսինու Քանջո Մանտա Զոգբին Քիջո), բենինցի «Գրեմմի» մրցանակակիր երգիչ-երգահան, դերասանուհի, ակտիվիստ, հայտնի է իր բազմազան երաժշտական ազդեցություններով և ստեղծարար երաժշտական տեսահոլովակներով։ Time ամսագիրը նրան անվանել է «Աֆրիկայի առաջին դիվա»[18]։ BBC-ին Քիջոյին ընդգրկել է Աֆրիկա մայրցամաքի 50 ամենահայտնի գործիչների ցանկում[19]։ The Guardian-ը նրան անվանել է աշխարհի 100 ոգեշնչող կանանցից մեկը[20], և Քիջոն առաջին կինն է, որին Forbes-ը ներառել է «Աֆրիկայի 40 ամենահզոր աստղերը» շարքում[21]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի երաժշտական փառատոնի ժամանակ լոնդոնյան «The Daily Telegraph»-ը նրան անվանել է «Աֆրիկյան երաժշտության անվիճարկելի թագուհի»[22]։ 2013 թվականի մարտին Ամերիկայի Ազգային հանրային ռադիոն Քիջոյին կոչել է «Աֆրիկայի ապրող ամենամեծ դիվան»[23]։ New African և Jeune Afrique ամսագրերի կողմից Քիջոն ընդգրկվել է «2014 թվականի ամենաազդեցիկ աֆրիկացիները» շարքում[24][25]։ Forbes Afrique ամսագիրը 2015 թվականին Քիջոյի լուսանկարը տեղադրել է «100 ամենաազդեցիկ կանայք» համարում[26]։ 2013 թվականի հունիսի 6-ին Քիջոն ընտրվել է Հեղինակների և կոմպոզիտորների միությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ (CISAC): Այժմ բնակվում է Նյու Յորքում[27], որտեղ իր ներդրումն ունի «Նյու-Յորք Թայմս» ամսագրում[28][29][30]։ Քիջոն պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Եյլի համալսարանից, Բերկլիի երաժշտական քոլեջից և Միդլբերի քոլեջից[31][32][33]։ 2018 թվականին Հարվարդի համալսարանի ջազ վարպետ-ռեզիդենտն է[34]։
Անժելիկ Քիջո | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Angélique Kidjo |
Ի ծնե անուն | Angélique Kpasseloko Hinto Hounsinou Kandjo Manta Zogbin Kidjo |
Նաև հայտնի է որպես | Carmen Kidjo[1] |
Ծնվել է | հուլիսի 14, 1960(1960-07-14)[2][3] (64 տարեկան) Վիդա, Բենին[4][5] |
Երկիր | Բենին և Ֆրանսիա |
Ժանրեր | ջազ[5], zouk?[5][6], գոսպել[5], լատինոամերիկյան երաժշտություն[5] և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, ջազ երգիչ, գրող, պարուսույց, դերասանուհի, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ[6] |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Լեյբլ | Island Records |
Ամուսին | Jean Hébrail? |
Պարգևներ | |
Կայք | kidjo.com |
Angélique Kidjo Վիքիպահեստում |