From Wikipedia, the free encyclopedia
Անթրոպոգենեզ[1], կենսաբանական էվոլյուցիայի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն (լատին․՝ Homo sapiens մարդ բանական), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլյուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը։
Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝
Էվոլյուցիոն համատեքստում «մարդ» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև Homo տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին։ Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա։ Homo տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 միլիոն տարի առաջ՝ Աֆրիկայում։
Գոյություն են ունեցել մարդկանց մի քանի տեսակներ, որոնց մեծամասնությունը ոչնչացել է[2]։ Նրանց են պատկանում, մասնավորապես, էրեկտուսները և նեանդերտալացնիները։
Անտրոպոգենեզի կարևորագույն փուլերը, որոնք առանձնացրել են մարդուն այլ հոմոնոիդներից և դուրս են բերել նրան կենդանիների աշխարհից, եղել են աշխատանքային գործիքների պատրաստումը, կրակի յուրացումը և լեզվի առաջացումը։
Սկսած Homo habilis (հմուտ մարդ)-ից՝ մարդիկ օգտագործում էին քարե գործիքներ՝ ավելի ու ավելի վարպետորեն պատրաստված։ Վերջին 50000 տարում մշակույթն ու տեխնոլոգիան ավելի արագ են փոփոխվում, քան նախորդող դարաշրջաններում։
1850 | |
1900 | |
1950 | |
2002 | |
Մարդու էվոլյուցիայի ուսումնասիրությունները։ Յուրաքանչյուր տեսակ պատկերված է որպես ուղղանկյունի, նշելով սահմանները, որոնցում փոխվում է գանգի ծավալը |
Անտրոպոգենեզի խնդիրներն սկսվեցին ուսումնասիրվել 13-րդ դարում։ Մինչ այդ իշխում էր այն պատկերացումը, որ մարդն ու բնությունը միշտ եղել են և կան այնպիսին, ինչպիսին նրանց ստեղծել է Աստված։ Սակայն աստիճանաբար գիտության, մշակույթի և հասարակական գիտակցության մեջ ամրապնդվեց էվոլյուցիայի զարգացման մասին միտքը, այդ թվում նաև մարդու նկատմամբ։
13-րդ դարի կեսերին Կառլ Լիննեյը մարդու ծագման մասին պատկերացման սկիզբը դրեց։ Իր «Բնության համակարգ»-ում (1753) նա մարդուն մտցրեց կենդանի աշխարհ՝ իր դասակարգման մեջ նրան տեղադրելով մարդանման կապիկների հետ։ 13-րդ դարում ստեղծվում է նաև գիտական պրիմատոլոգիան։ Այսպես, 1766 թվականին հայտնվեց օրանգուտանի մասին Ժ. Բյուֆոնի գիտական աշխատանքը։ Հոլանդացի անատոմիկ Պ. Կամպերը ցույց տվեց մարդու և կենդանիների հիմնական օրգանների կառուցվածքների միջև խորը նմանությունը։
13-19-րդ դարի առաջին կեսում արխեոլոգները, պալեոնտոլոգները, էթնոգրաֆները կուտակեցին մեծածավալ փորձնական նյութ, որն ընկած է անտրոպոգենեզի մասին ուսմունքի հիմքում։ Մեծ դեր խաղաց նաև ֆրանսիացի արխեոլոգ Բուշե դե Պերտի հետազոտությունները։ 19-րդ դարի 40-50-ական թվականներին նա փնտրում էր քարե գործիքներ և ապացուցում, որ դրանք օգտագործում էր նախամարդը, որն ապրում էր մամոնտների հետ միասին։
Գիտությանը հայտնի հոմինինների տեսակների քանակի աճը ժամանակի ընթացքում։ Յուրաքանչյուր տեսակ պատկերված է ուղղանկյան տեսքով, որը ցույց է տալիս այն սահմանները, որոնցում տատանվել է գանգի ծավալը և տեսակի տեղը պալեոնտոլոգիական տարեգրության մեջ։ Տեսանելի է տեսակների միջև բացատների աստիճանական լրացում։ Այդ բացահայտումները հերքում էին աստվածաշնչյան ժամանակագրությունը, հանդիպեցին բուռն դիմադրության։ Միայն 19-րդ դարի 60-ական թվականներին Բուշե դե Պերտի մտքերն ընդունվեցին գիտության մեջ։ Սակայն նույնիսկ Լամարկը չէր կարողանում տրամաբանական ավարտին հասցնել մարդու և կենդանիների էվոլյուցիայի միտքը և ժխտել Աստծուն՝ մարդու ծագման գործում (Իր « Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատության մեջ նա գրում էր մարդու այլ տիպի ծագման մասին, քան միայն կենդանիներից )։
Անտրոպոգենեզի ուսմունքում ռևոլուցիոն դեր խաղացին Չարլզ Դարվինի մտքերը։
Նա գրել է.
«Նա, ով վայրենու պես չի նայում բնության երևույթներին որպես ինչ-որ չկապակցված բան, չի կարող այլևս մտածել, որպեսզի մարդը լինի արարչության առանձին ակտ»։ |
Նեանդերտալացու կմախքը գտնելուց հետո (1856) հետո 19-րդ դարի առաջին կեսին գիտության մեջ հայտնվեց նոր ուղղություն՝ պալեոանտրոպոլոգիա։ Այն փաստացի նյութ տվեց այն հարցի վերաբերյալ, որը կբացատրեր ոչ միայն մարդու և որոշ կապիկների միջև անատոմիական նմանության, այլև անցած դարաշրջանների ընթացքում մարդու կենսաբանական էվոլյուցիայի մասին։
Այդ հարցը դրված էր Դարվինի կողմից
«Տեսակների ծագումը» աշխատանքի հրապարակումից հետո, չնայած, արդեն այդ գրքում նա գրում էր. «Մարդու ծագման և նրա պատմության վրա լույս կընկնի»։ |
Ինչևէ, դարվինիզմի այդ ասպեկտը ամբողջությամբ ակնհայտ էր նրա ժամանակակիցներին։ Մարդու էվոլյուցիան Թոմաս Հաքսլիի և Ռիչարդ Օուենի միջև վեճերի հիմնական առարկան էր։ Իր
գիրքը, որը նորից բուռն դիսկուսիաների հանդիպեց։ Նույնիսկ էվոլյուցիայի կողմնակիցները, ինչպիսիք էին Ալֆրեդ Ուոլլեսը և Չարլզ Լայելը, չէին հասկանում ինչպես կարող են բնական ընտրության արդյունքում մարդկանց մոտ առաջանալ մտավոր ունակությունները և բարոյականությունը։
Լիննեյի ժամանակներից սկսած՝ գիտնականները կարծում էին, որ մարդանման կապիկները մարդկանց ամենամոտ սերնդակիցներն են, քանի որ անատոմիապես նրանք շատ մոտ են։ 19-րդ դարում ենթադրում էին, որ կապիկների՝ մարդուն ամենամոտ տեսակը շիմպանզեն է և որ մարդիկ և աֆրիկական կապիկները ինչ-որ ժամանակ ընդհանուր նախնի են ունեցել։ Առաջին գտածոները, որոնց միջոցով կասկածեցին մարդու և կապիկի միջև միջանկյալ օղակի գոյության մասին, կատարվեցին Էժեն Դյուբայի կողմից Ճավա կղզում։ Դա պիտեկանտրոպն էր, այսինքն՝ մարդակապիկը։
1920-ական թվականներին Աֆրիկայում իրապես հայտնաբերվեցին մի էակի մնացորդները, որին Ռայմոնդ Դարտն անվանեց ավստրալոպիտեկ։ Առաջին կարևոր գտածոն այդ էակի ձագի գանգն էր, որ գտել էին Հարավային Աֆրիկայում։ Ձագուկի ուղեղը շատ մեծ էր կապիկի ձագի ուղեղի համեմատ՝ 410 〖սմ〗^3, և կլոր ձև ուներ, ինչպես ժամանակակից մարդկանց մոտ։ Ժանիքները կարճ էին, իսկ գանգի հիմքը նման էր ուղիղ կեցվածք ունեցող էակների գանգին։ Այդ հատկանիշները համոզեցին Դարտին այն բանում, որ էակը անցումային օղակ է եղել մարդու և կապիկի միջև։
Շուրջ 20 տարի պահանջվեց, որպեսզի հաստատվի Դարտի բացահայտումը ավստրալոպիտեկների ոսկրերի նոր գտածոներով։ Այդ ժամանակ այն կարծիքն էր տիրում, որ ինտելեկտի զարգացումը նախորդել է ուղղաձիգ կեցվածքին անցնելուն, իսկ ավստրալոպիտեկների դիմագծերը հակառակի մասին էին ասում։ 20-րդ դարի երկրորդ կեսից ավստրալոպիտեկը համարվում էր homo տեսակի ուղղակի նախնին, որին պատկանում է նաև մարդը։ Homo sapiens-ի հետ միասին ավստրալոպիտեկը մտնում է հոմինինի տրիբի մեջ։ Կուտակվում են նոր տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում ավստրալոպիտեկներից մարդու ծագման մասին վարկածը և այդ տեսակը պատնեշ է հանդիսանում անթրոպոգենեզում։ Դատելով սախելանտրոպի և օրրօրինի մնացորդների՝ վերջերս հայտնաբերած գտածոներով, ավստրալոպիտեկներին նախորդել են այլ մարդանման կապիկներ, որոնք նրանցից ավելի շատ են նման մարդկանց ավելի ուշ տեսակներին։
Սենսացիոն բացահայտում է կատարել Լի Բերգերը Վիտվոթերսրենդի համալսարանից Յոհանսբուրգում։ Այն արված է Մալապա քարանձավում (Malapa Cave) կատարված պեղումների ժամանակ Ստերկֆոնտեյն շրջանում գտնվել է ավստրալոպիտեկի՝ գրեթե ամբողջական կմախք ( ձագուկի կմախքը), որն ապրել է շուրջ 2 միլիոն տարի առաջ (եղել են նաև այլ գտածոներ, օրինակ, 1994 թվականին ՝ 3,3 միլիոն տարի առաջ)։
Մարդը միաժամանակ և՛ կենսաբանական էակ է, և հասարակական, այդ պատճառով անթրոպոգենեզն անխզելիորեն կապված է սոցիոգենեզի հետ՝ իրենից ներկայացնելով, ըստ էության, անտրոպոսոցիոգենեզի միասնական գործընթաց։
Ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան՝ ժամանակակից մարդը հանդիսանում է մատերիայի էվոլյուցիայի արդյունք 13, 7 միլիարդ տարիների ընթացքում։ Համարվում է, որ վերջնական արդյունքում ինֆլյացիոն վակուումը (մատերիայի վիճակը, որը նախորդել է մեծ պայթյունին, որտեղ մասնիկներն ունեին «վիրտուալ» գոյություն) անցել է ճանապարհ մինչև ժամանակակից մարդը (ունիվերսալ էվոլյուցիոնիզմ)։
Անթրոպոգենեզի հարցերը, որպես մարդու էական հատկանիշների ծագման հարցեր, որոնք ծագել են համաշխարհային էվոլյուցիայի համեմատ վերջերս, կենտրոնանում են Homo sapiens տեսակի՝ ժամանակակից մարդու առաջացման վրա, ինչի հետ սերտորեն կապվում են կենսաբանական էվոլյուցիայի հարցերով։ Սկսած Դարվինից՝ այն բացատրվում է կենդանի նյութի՝ փոփոխվող շրջակա միջավայրին հարմարմամբ՝ երեք որոշիչ գործոնների ազդեցությամբ՝ փոփոխականության (մուտացիայի), ընտրության (այդ մուտացիաների արդյունավետության միջավայրով գնահատումը) և ժառանգականության (այդ մուտացիաների փոխանցումը)։ Այդ կերպ, ենթադրվում է, որ այդ էվոլյուցիոն օրենսդրության համապատասխան, շրջակա միջավայրի ազդեցության տակ ժամանակակից մարդու կապկանման նախնիները ձեռք բերեցին նրան բնութագրական հատկություններ։ Մարդու համար տիպիկ հատկությունների մեջ առանձնանում են կոգնիտիվ ընդունակությունները (գիտակցություն) և լեզուն։
Պրիմատները ժամանակակից ընկերքավոր կաթնասունների հնագույն խմբերից մեկն է։ Պրիմատների էվոլյուցիոն պատմությունը կարող է նկատելի լինել մոտավորապես 90 միլիոն տարի առաջ, երբ պրիմատակերպները բաժանվեցին պրիմատների և բրդաթևերի։ 85 միլիոն տարի առաջ չորքիթ պրիմատներն առանձնացան խոնավաքիթներից։ Շուրջ 80 միլիոն տարի առաջ խզվեցին երկարաբծավորների և կապկանմանների կապերը, իսկ լեմուրակերպները առանձնացան լորեկերպներից։ Հնագույն պրիմատների մնացորդները հայտնի են միայն Հյուսիսային Ամերիկայի, Եվրասիայի և Աֆրիկայի պալեոցենյան և էոցենյան հանքավայրերից՝ (պլեզիադապիսներ, անտրասիմիա, նոտարկտուս, դարվինիուս և այլն)։ Միայն պուրգատորիուսի համար ենթադրվում է վերին կավճային ժամանակաշրջանը։
Գլոբալ սառեցումից հետո, երբ շուրջ 30 միլիոն տարի առաջ, վաղ օլիգոցենում, Անտարկտիդան սկսվեց ծածկվել սառույցով, պրիմատները ոչնչացան ամենուր, բացառությամբ Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի հարավի։ Կենդանի մնացածներից մեկը գրիֆոպիտեկն է՝ հանածո կապիկը, որն ապրել է ժամանակակից Գերմանիայի և Թուրքիայի տարածքում շուրջ 16,5 տարի առաջ, 1,5 միլիոն տարի ավելի վաղ, քան նման տեսակները հայտնվեցին Աֆրիկայում։ Հնարավոր է, առաջին մարդակրպ կապիկները նույնպես հայտնվել են ոչ թե Աֆրիկայում, այլ Եվրասիայում։ Մյուս կողմից, ենթադրություններ են արվում, որ հոմինիդների նախնիները միգրացվել են Եվրասիա Աֆրիկայից շուրջ 17 միլիոն տարի առաջ, երբ այդ մայրցամաքները որոշ ժամանակ միացված են եղել, նախքան այն, երբ նորից բաժանվել են Միջերկրական ծովի ընդլայնման արդյունքում։
Միոցենի սկզբում (23,03 միլիոն տարի առաջ) կլիման նորից տաքացավ և նրանք կարողացան ծաղկել Եվրասիայում, ինչից հետո նրանից մեկի՝ դրիոպիտեկի տարածքն ընդլայնվել է Եվրոպայից կամ Աֆրիկայում Ասիայի Արևմտյան մասից։ Հնարավոր է, որ կլիմայական փոփոխություններից հետո ազատված կապիկների տրոպիկիկան պոպուլյացիան, որը լավ ներկայացված է Ֆայումյան օազիսի (Եգիպտոսում) վերին էոցենի և ստորին օլիգոցենի շերտերում, սկիզբ դրեց այժմ գոյություն ունեցող բոլոր պիրմատներին՝ Մադագասկարի լեմուրներին, Հարավ-Արևելյան Ասիայի լորիին, աֆրիկական գալագոյին, Նոր Աշխարհի լայնաքիթ կապիկներին և Հին Աշխարհի նեղքիթ կապիկներին (մարդանման կապիկներ և կապիկներ)։
Վաղ միոցենում Արևելյան Աֆրիկայի պրիմիտիվ նեղքիթ կապիկները վերապրեցին կերպարանափոխության երկար պարբերաշրջան։ Կապիկների վերը նշված տեսակների մեջ այդ դարաշրջանում մեզ հայտնի են, մասնավորապես.
բոլորը Արևելյան Աֆրիկայից, ինչպես նաև օրեոպիտեկը, որն ապրում էր Իտալիայում շուրջ 9 միլիոն տարի առաջ և եվրոպականները՝ պիերոլապիտեկները, անոյապիտեկները, դրիոպիտեկները։ Ժամանակակից կապիկների ԴՆԹ-ի հետ համեմատման դեպքում ցույց տրվեց, որ գիբբոնները առանձնացան հոմինիդների ընդհանուր բնից մոտավորապես 18 միլիոն տարի առաջ, իսկ օրանգուտանները՝ շուրջ 14 միլիոն տարի առաջ։ Հանածո պրոտոօրանգուտան է համարվում սիվապիտեկը, որն ապրել է Ասիայում շուրջ 12-10 միլիոն տարի առաջ և խորապիտեկը Թայլանդից։
Ենթադրվում է, որ գորիլաների, շիմպանզեների և մարդկանց ընդհանուր նախնուն մոտ տեսակ են եղել նակալիպիտեկը Քենիայից և ուրանոպիտեկը Բալկանյան թերակղզուց։ Մոլեկուլյար կենսաբանության տվյալներով, շուրջ 7-8 տարի առաջ սկզբում գորիլաները, ապա շիմպանզեն առանձնացել են մարդկանց նախնիներից։ Շիմպանզեի ԴՆԹ-ն 98,4 %-ով նման է մարդկայինին։ տրոպիկական անտառների խոնավ կլիմայի պատճառով, որի թթու հողերում ոսկորները վատ են պահպանվում, ինչպես նաև մասամբ մարդու նախնիների որոնման վրա կենտրոնացած հետազոտողների անուշադրության պատճառով գորիլաների և շիմպանզեի հանածոները մինչ այսօր գործնականորեն չեն գտնվել։
Միոցենի կեսերին կլիման նորից դարձավ ավելի սառը և ավելի չորային, ինչն առաջ բերեց ֆաունայի նոր զանգվածային ոչնչացում։ Սակայն հոմինինները, ինչպես այլ տեսակներ (եղնիկներ, շներ, խոզեր, փղեր, ձիեր) կարողացան ապրել կլիմայական փոփոխությունների պայմաններում և հարմարվել դրանց։ Նրանց հետագա էվոլյուցիան հանգեցրեց բազմաթիվ նոր տեսակների առաջացման, որոնցից ամենահինը Sahelanthropus tchandensis-ը (7 միլիոն տարի առաջ) և orrorin tugenensis (6 միլիոն տարի առաջ)։ Դրանց, մասնավորապես, հաջորդել են.
Տեսակ | Լատիներեն անվանումը | Դարաշրջան (մլն տարի առաջ) | բնական միջավայր | Միջին հասակ (մ) | Մարմնի քաշը (կգ) | Ուղեղի ծավալը (սմ³) | Բրածոների մնացորդները | Բացման ամսաթիվ / առաջին հրապարակումը |
---|---|---|---|---|---|---|---|---|
Մարդ բանական | Homo habilis | 2,6-2,5 | Աֆրիկա | 1,0-1,5 | 30-50 | 650 | բազմաթիվ | 1960/1964 |
Homo erectus | H. erectus | 2-0,03 | Աֆրիկա, Եվրասիա (Ջավա, Չինաստան, Կովկաս) | 1,5-1,8 | 60 | 850 (վաղ ենթատեսակ) - 1100 (ավելի ուշ ենթատեսակ) | բազմաթիվ | 1891/1892 |
Homo rudolfensis | H. rudolfensis | 2,0-1,78 | Քենիա | 1,5-1,8 | 45-80 | 1 գանգ | 1972/1986 | |
Վրաց ժողովուրդ | H. georgicus | 1,8 | Վրաստան | 1,5-1,7 | 40-50 | 600-680 | մի քանի | 1999/2002 |
Մարդը աշխատող | H. ergaster | 1,8-1,4 | Հարավային Աֆրիկա և Արևելյան Աֆրիկա | 1,3-1,7 | 750-1250 | բազմաթիվ | 1975 | |
Homo antecessor | H. antecessor | 1,2-0,8 | Իսպանիա | 1,6-1,8 | 90 | 1000 | 2 բնակավայր | 1997 |
Homo cepranensis | H. cepranensis | 0,9-0,8? | Իտալիա | 1000 | 1 գանգի կափարիչ | 1994/2003 | ||
Հայդելբերգի Մարդ | H. heidelbergensis | 0,8-0,345 | Եվրոպա, Աֆրիկա, Չինաստան | <1,5 | 60 | 1100-1400 | բազմաթիվ | 1908 |
Նախնադարյան | H. neanderthalensis | 0,14-0,024 | Եվրոպա, Առաջավոր Ասիա | 1,65 | 55-70 (ամրակազմ) | 1400-1740 | բազմաթիվ | (1829)/1864 |
Homo rhodesiensis | H. rhodesiensis | 0,3—0,12 | Զամբիա | 1,8 | 1280 | շատ քիչ | 1921 | |
Խելամիտ մարդ բանական | H. sapiens sapiens | 0,2 | համատարած | 1,4-1,9 | 50-100 | 1000-1850 | այժմ ապրող | -/1758 |
Մարդ բանական ծերացող | H. sapiens idaltu | 0,16-0,15 | Եթովպիա | 1450 | 3 գանգ | 1997/2003 | ||
Homo floresiensis | H. floresiensis | 0,10-0,012 | Ինդոնեզիա | 1 | 25 | 400 | 7 անհատներ | 2003/2004 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.