![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Andricev-Institut.jpg/640px-Andricev-Institut.jpg&w=640&q=50)
Անդրիչի ինստիտուտ
ինստիտուտ Անդրիչգրադում, Բոսնիական հանրապետություն / From Wikipedia, the free encyclopedia
Անդրիչի ինստիտուտ (սերբ.՝ Андрићев институт), հասարակական գիտությունների, արվեստի և գրականության էլիտար ինստիտուտ, որը բացվել է Անդրիչգրադ քաղաքում (Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա) 2013 թվականի հունիսի 28-ին[1]։ Անունը ստացել է լեգենդար հարավսլավացի գրող Իվո Անդրիչի պատվին։ Ինստիտուտը գործում է որպես բյուջետային հաստատություն, որը ֆինանսավորվում է Սերբական Հանրապետության և Սերբիայի կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Andricev-Institut.jpg/640px-Andricev-Institut.jpg)
Ինստիտուտի տնօրենն է Էմիր Կուստուրիցան։ Կառավարման կոմիտեի կազմում են Օլեգ Այրապետովը, Սվետոզար Ռայակը, Միրոսլավ Պերիշիչը, Պերո Սիմիչը, Իվան Օբրադովիչը[2]։ Ինստիտուտն ունի իր` Իվո Անդրիչի անվան գրադարանը[3]։