From Wikipedia, the free encyclopedia
Անդրիչգրադ (սերբ.՝ Андрићград, բառացի` Անդրիչի քաղաք), քաղաքաշինական նախագիծ Սերբական Հանրապետությունում` Վիշեգրադ քաղաքում։ Կառուցվել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ` ի պատիվ հարավսլավացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվո Անդրիչի։
Անդրիչգրադի (հայտնի է նաև «Կամինգրադ» անունով) շինարարությունը սկսվել է 2011 թվականի հունիսի 28-ին։ Պաշտոնապես բացվել է 2014 թվականի հունիսի 28-ին` ճիշտ հարյուր տարի անց այն օրից, երբ սպանվեց էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը[1]։ Նախագծի արժեքը կազմել է մոտ 15 միլիոն եվրո[2]։
Անդրիչգրադը գտնվում է Դրինա գետի աջ ափին` Վիշեգրադի կամրջի հարևանությամբ, որ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և ձգվում է մինչև Ռզավայի գետաբերանի կամուրջը[3]։ Սերբիայի Դրվենգրադ էթնոգյուղից հետո սա երկրորդ բնակավայրն է, որ հիմնադրել է Էմիր Կուստուրիցան։ Անդրիչգրադը գտնվում է Դրվենգրադից 20 կմ արևմուտք։
Քաղաքը զբաղեցնում է 1.7 հա տարածք։ Այն ունի քաղաքապետարան, խանութներ, հյուրանոցներ, թատրոն, հումանիտար ինստիտուտ, գրադարան, պատկերասրահ, կինոթատրոն, ոչ մեծ նավակայան, սրճարաններ և ռեստորաններ[2]։ Այնտեղ են գտնվում Իվո Անդրիչի տուն-թանգարանը, Սուրբ իշխան Լազարի եկեղեցին։ Շինությունները ներկայացնում են ճարտարապետական տարբեր ոճեր ու դարաշրջաններ։
Անդրիչգրադը պետք է դառնար Կուստուրիցայի նոր ֆիլմի նկարահանման վայրը։ Ֆիլմը լինելու էր Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» վեպի մոտիվներով։
Անդրիչգրադի պատվավոր քաղաքացիներն այն մարդիկ են, ում տրվել են քաղաքի բանալիները։ Նրանք են[8].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.