![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Emir_Kusturica_at_Guadalajara_film_festival_2009.jpg/640px-Emir_Kusturica_at_Guadalajara_film_festival_2009.jpg&w=640&q=50)
Էմիր Կուստուրիցա
From Wikipedia, the free encyclopedia
Էմիր Նեմանյա Կուստուրիցա (սերբ.՝ Емир Немања Кустурица, նոյեմբերի 24, 1954(1954-11-24)[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոներում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[4]։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի մասնակից։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1954(1954-11-24)[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կրթություն | Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց, Druga Gimnazija? և Academy of Performing Arts in Sarajevo? |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, արձակագիր, պրոդյուսեր, հետախույզ և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Մայա Կուստուրիցա |
Երեխա(ներ) | Ստրիբոր Կուստուրիցա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գրողների միություն և The no smoking orchestra |
new.thenosmokingorchestra.com | |
2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։ Այժմ Կուստուրիցան բնակվում է Դրվենգրադում։ Վերջինս մի գյուղ է, որը կառուցվել է հենց Կուստուրիցայի կողմից՝ «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։