Ամորձի
From Wikipedia, the free encyclopedia
Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)։ Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն։ Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ տեստոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ)։
Ամորձի | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | սեռագեղձ[1], բլթային օրգան[2], male organ? և անհատական անատոմիական կառուցվածք |
Զարկերակ | testicular artery? |
Երակ | testicular vein? |
Ավշային հանգույց | Lumbar lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Lumbar lymph nodes? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | male gonad development? |
MeSH | A05.360.444.849, A05.360.576.782 և A06.300.312.782 |
Foundational Model of Anatomy | 7210 |
Terminologia Anatomica 98 | A09.3.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Desktop Encyclopedic Dictionary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Granat Encyclopedic Dictionary? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1 |
Testicles Վիքիպահեստում |
Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն)։ Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում։ Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների։ Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից։ Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում։ Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ։
Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ։ Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա։ Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից։