Հորմոններ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հորմոնները (հին հունարեն՝ ὁρμή, ազդակ բառից) կարգավորիչ կենսաքիմիական միացությունների տեսակներ են, որոնք արտադրվում են յուրահատուկ բջիջների, գեղձերի և/կամ հյուսվածքների կողմից, որոնք կազմում են օրգանիզմի ներզատական համակարգը։ Սինթեզվելուց հետո այս նյութերը ներզատվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով, առաջ բերելով մի շարք ֆիզիոլոգիական և վարքային փոփոխություններ (մարսողություն, նյութափոխանակություն, աճ, բազմացում, տրամադրության փոփոխություն և այլն)[1]։
Հորմոնի միայն շատ չնչին քանակություն է անհրաժեշտ բջջի նյութափոխանակության փոփոխության համար։ Ըստ էության, հորմոնները քիմիական ազդանյութեր են, որոնք ազդակը մի բջջից տեղափոխում են դեպի մյուսը[2]։
Բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն արտադրում են հորմոններ, բույսերի հորմոնները հաճախ անվանվում են ֆիտոհորմոններ։ Կենդանիների հորմոնները մեծ մասամբ տարածվում են արյան միջոցով։ Բջիջները պատասխանում են հորմոններին, եթե նրանց բջջաթաղանթի վրա կան տվյալ հորմոնի ռեցեպտորները։ Հորմոնը կապվում է սպիտակուց-ռեցեպտորի հետ, որը բերում է տրանսդուկցիայի մեխանիզմների ակտիվացմանը, որն էլ իր հերթին բերում է ռեցեպտոր յուրահատուկ պատասխանների ձևավորմանը։
Ներզատական համակարգի հորմոնների մոլեկուլները ներզատվում են անմիջապես դեպի արյուն, համարյա միշտ դեպի մազանոթներ։ Պարակրին հորմոնները ազդում են միայն հարևան բջիջների վրա։
Էկզոգեն մի շարք բնական և արհեստական քիմիական նյութեր մարդու և կենդանիների վրա ունենում են հորմոնանման էֆեկտներ։ Այդ նյութերի ազդեցությունը բնական հորմոնների սինթեզի, տրանսպորտի, կապման, ակտիվության և ոչնչացման վրա կարող է խախտել հոմեոստազը, վերարտադրողականությունը, զարգացումը, վարքը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.