թուրք պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 10, 1845[1][2], Սկյուտար, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
Ահմեդ Թևֆիք Օքդայ թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | փետրվարի 10, 1845[1][2] |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Ստամբուլ |
Վախճանի օր | հոկտեմբերի 8, 1936[2] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Edirnekapı Martyr's Cemetery |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զավակներ | İsmail Hakkı Okday? |
Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում։ Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին։
1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ։ 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար։
1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը։ 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին։
1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ։ 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ։
Մեծ վեզիրի պաշտոնը մնաց թափուր։ Ահմեդ Թևֆիքը ևս ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Ահմեդը ղեկավարել է թուրքական պատվիրակությանը 1919 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ 1920 թվականի վերջին Ահմեդը դառնում է Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիրը։
Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ստամբուլում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.