իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալվարո Բորխա Մորատա Մարտին (իսպ.՝ Álvaro Borja Morata Martín, ['alβaɾo mo'ɾata], հոկտեմբերի 23, 1992[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական <<Միլանի>> և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում։
Ալվարո Մորատան 2014 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ալվարո Բորխա Մորատա Մարտին | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1992[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Չելսի | |||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարզական վարպետության շնորհիվ նա համեմատվել է իսպանացի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Մորիենտեսի հետ[3]։
Ալվարո Մորատան ծնվել է Մադրիդում։ Տեղափոխվել է Մադրիդի Ռեալ 2008 թվականին հարևան «Խետաֆեից»։ Մորատան հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդի» Խուվենիլ С առաջնությունում։ 2009 թվականի նոյեմբերին նա արդեն մասնակցել էր բոլոր «խուվենիլներում» (А, B և С) և «Ռեալ Մադրիդ С»-ում։ 2010 թվականի հուլիսին, «Խուվենիլ А»-ի հաջող մրցաշրջանի ավարտին Մորատան հաղթել էր երիտասարդական երկու տիտղոս և խփել 34 գոլ[4]։ Ֆուտբոլիստը տեղափոխվում է переведён в «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ Ավելի ուշ «Ռեալ Մադրիդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մորատային և 4 թիմակիցների հետ ուղևորվում է ԱՄՆ` մրցաշարի։
2010 թվականի օգոստոսի 15-ին Ալվարո Մորատան նշում է իր նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում. «Ալկորկոնի» հետ ընկերական հանդիպումն ավարտվում է 1:0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։ Նույն տարվա օգոստոսի 29-ին նա նշում է նորամուտը առաջնության ժամանակ՝ «Կորուշոյի» դեմ խաղում (3:2)։ Առաջին գոլը խփում է հոկտեմբերի 31-ին՝ «Ալկալայի» դեմ խաղում (1:1)[5]։
2010 թվականի դեկտեմբերի 12-ին, Մորատան իր առաջին խաղն է անցկացնում արդեն «Ռեալ Մադրիդի» կազմում՝ փոխարինելով Անխել դի Մարիաին 88-րդ րոպեին Ռեալ Սարագոսայի դեմ խաղում (3:1)։ Արդեն 10 օր հետո նա անցկացրեց իր առաջին խաղը Կոպա դել Ռեյում՝ 77-րդ րոպեին մտնելով մարզադաշտ։ «Լևանտե» ակումբի դեմ խաղն ավարտվեց 8:0 հաշվով։
2011 թվականի հունվարին Գոնսալո Իգուաին վնասվածք է ստանում, ինչը իսպանական զլմ-ներին առիթ է տալիս ենթադրելու, որ նրա փոխարեն Մորատան մտնում է «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմ։ Մինչդեռ Մոուրինյոն հրաժարվում է այդ ընտրությունից։ Այդ ընթացքում 4 հանդիպման ընթացքում Մորատան խփում է 5 գոլ։ Մարզիչը պայմանագիր է կնքում Էմանուել Ադեբայորի հետ։
Փետրվարի 13-ին Մորատան հեղինակում է իր առաջին հեթ-թրիկը (3 գոլ մեկ խաղի ընթացքում). «Դեպորտիվոյի» դեմ խաղն ավարտվում է 7:1 հաշվով։ 2012 թվականին Մորատան տեղափոխվում է Ռեալի հիմնական կազմ։ Մորատան այդ մրցաշրջանն ավարտվեց 17 գոլով[6]։
2012-13 թվականների Իսպանիայի առաջնության երկրորդ փուլում Ալվարո Մորատան դուրս է գալիս մրցաշրջան՝ «Խետաֆեի» դեմ խաղում։ Մորատան իր առաջին պաշտոնական գոլը խփեց առաջին թիմի կազմում 2012 թվականի նոյեմբերի 11-ին՝ դաշտ մտնելով 83-րդ րոպեին Լևանտեի դեմ արտագնա խաղում։ Նրա առաջին պաշտոնական գոլը սեփական դաշտում փետրվարի 17-ին էր՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում։ 26-րդ փուլում «Բարսելոնայի» դեմ խաղում Մորատան չի հաջողվքւմ գոլ խփել։
2013-14 թվականների մրցաշրջանում Ալվարո Մորատան դարձավ թիմի կանոնավոր անդամ Կառլո Անչելոտտիի օրոք։ Մարտի 18-ին Մորատան իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ Շալկե 04-ի դեմ, որտեղ թիմը հաղթեց 3:1 հաշվով։ Առաջնության վերջին խաղում՝ Էսպանյոլի դեմ, Մորատան դարձավ դուբլի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 3:1 հաշվով։ Ընդհանուր առմամբ Մորատան Իսպանիայի առաջնությունում խփեց 8 գոլ։ Մորատան խաղաց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ փոխարինելով Բենզեմային։ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում Ալվարոն մարզադաշտ է մտնում որպես փոխարինող և վերջին րոպեներին գոլ խփում. խաղն ավարտվում է 4:0 հաշվով։
2014 թվականի հուլիսի 19-ին իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը գնում է Ալվարո Մորատային. տրանսֆերի արժեքը կազմում է € 20 միլիոն՝ պարտավորվելով այն վճարել երեք տարվա ընթացքում[7]։ Պայմանագիրը, որը կնքվել էր 5 տարով, ներառում էր նաև հետևյալ գործառույթը. միայն Մադրիդի «Ռեալը» կարող էր հետ գնել ֆուտբոլիստին՝ 2015-16 կամ 2016-17 մրցաշրջանների ընթացքում՝ վճարելով € 30 միլիոնից ոչ ավելի[8]։ «Յուվենտուս» տեղափոխվելու խորհուրդը Մորատային տվել էր իր ագենտ Խուանմա Լոպեսը, թեև «Ռեալի» ղեկավարությունը որոշել էր նրան վաճառել ոչ մրցակից գերմանական ակումբի՝ «Վոլֆսբուրգին»[9]։
Ալվարո Մորատայի խոսքերով՝ «Յուվենտուս» մուտք գործելը իր սրտի ընտրությունն էր
Ես փոխադրվել եմ այս ակումբ, քանի որ այն հզորագույններից մեկն է` Եվրոպայում ու աշխարհում, ու, անկասկած, առաջատարն է Իտալիայում։ Ես ընտրել եմ այս ակումբը, քանի որ նրա ղեկավարությունը երկար հետևում էր ինձ, ցույց տալիս հետաքրքրություն իմ հանդեպ։ Դա հրաշալի խումբ է, որտեղ ես կարող եմ կատարելագործվել։ Կառլո Անչելոտտին ինձ հաջողոթյուն է մաղթել ու ասել, որ ես մեծ քաղաք եմ գնում։ Նա մաղթել է ինձ` վայելելու Իտալիան, ու հատկապես, իտալական խոհանոցը։ Ես արդեն խոսել եմ Ալեգրիի հետ, ու արդեն չեմ համբերում սկսել աշխատանքս։ Վաղուց էի երազում «Յուվենտուս» տեղափոխվելու մասին և միշտ գերադասել անգլիական ու այլ ակումբներից, քանի որ այստեղ հավատում են մարզիկի ուժերին։ Կառլոս Տևեսի, Ֆեռնանդո Լյորենտեի, Արտուրո Վիդալի ու Անդրեա Պիռլոյի հետ խաղալը հիասքանչ կլինի։ - Ալվարո Մորատա[10] |
Իտալիայի A սերիայի առաջնությունում Ալվարո Մորատան իր նորամուտը նշել է սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Ֆեռնանդո Լյորենտեին` խաղի վերջին րոպեին։ Խաղալով սեփական մարզադաշտում` «Յուվենտուսը» Ուդինեզեին հաղթում է 2:0 հաշվով[11]։ Երկու շաբաթ անց նա կրկին մասնակցում է առաջնությանը և խփում իր առաջին գոլը՝ Ատալանտայի դեմ խաղում, որն ավարտվում է 3:0 հաշվով[12]։
«Յուվենտուսի» կազմը 2015-2016 առաջնությունում |
2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Ռոմայի» դեմ խաղում Մորատան կարմիր քարտ է ստանում. խաղն այնուամենայնիվ ավարտվում է «Յուվենտուսի» հաղթանակով՝ 3:2[13]։ Նոյեմբերի 9-ին նա դառնում է դուբլի հեղինակ, և ակումբը «Պարմային» հաղթում է 7:0 հաշվով[14]։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցում է նաև Իտալիայի սուպերգավաթի խաղարկությանը՝ «Նապոլիի» դեմ խաղում՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում[15]
2015 թվականի հունվարի 28-ին Մորատան մասնակցում է նաև Իտալիայի գավաթի խաղարկությանը՝ «Պարմայի» դեմ՝ խփելով կիսաեզրափակչի միակ գոլը[16]։ Հաջորդ ամսում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2014-15 թվականների մրցաշրջանում՝ «Դորտմունդի Բորուսիայի» դեմ 43-րդ րոպեին նա փխում է հաղթական գոլը և «Յուվենտուսը» հաղթում է 2:1 հաշվով[17]։
Ապրիլի 7-ին Մորատան կարմիր քարտ է ստանում Ֆիորենտինայի դեմ կիսաեզրափակիչ խաղում[18]։ Մեկ շաբաթ անց նա հաղթում է քառորդ եզրափակչում «Մոնակոյի» դեմ խաղում՝ խփելով հանդիպման միակ գոլը[19]։ Նախկին ակումբի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում նա խփում է հաղթական գոլը. «Յուվենտուսը» խաղն ավարտում է 2:1 հաշվով[20]։ Պատասխան խաղը Մորատան նույնպես հաջողությամբ է ավարտում[21]։ Հունիսի 6-ին Բեռլինում կայացած ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ «Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղն ավարտվում է 1:3 հաշվով[22]։
2015-16 թվականների մրցաշրջանում իր առաջին խաղը Մորատան խաղում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ սեպտեմբերի 15-ին[23]։ 2:0 հաշվով ավարտվում է սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած «Յուվենտուս»-«Սևիլյա» հանդիպումը։ Մորատան խփում է Չեմպիոնների լիգայում իր հինգերորդ գոլը, որով հավասարվում է Ալեսանդրո Դել Պիեռոյի ռեկորդին[24] նոյեմբերի 24-ին նրան շնորհվում է Տարվա «ՈՒԵՖԱ-ի լավագույն թիմային խաղացող» տիտղոս[25]։ Խաղից հետո մարզիկը նշել է, որ Իտալիայում ավելի դժվար է խաղալ, քանի որ A Սերիայում ֆուտբոլիստներին ավելի քիչ տարածություններ են տալիս[26]։
2015 թվականի դեկտեմբերի 10-ին Մորատան ստորագրում է նոր պայմանագիր, որով երկարացնում է նախորդը՝ մինչև 2020 թվական[27]։ 2016 թվականի փետրվարի 19-ին Չեմպիոնների Լիգայի 2015-16 թվականների առաջնությունում 1/8 եզրափակիչ խաղի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Յուվենտուս մարզադաշտում՝ «Յուվենտուսի» և «Բավարիայի» միջև։ Խաղն ավարտվեց 2:2 արդյունքով. դրանից առաջ Մորատան հայտարարել էր, որ «Բավարիա»-ի դեմ խաղը բարդ ընթացք կունենա, բայց գերմանացիների համար էլ դժվար կլինի, քանի որ մարզադաշտում նրանց դժոխք է սպասվում[28]։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի 70-րդ հոբելյանական գոլը խփել է «Յուվենտուս»-«Ֆիորենտինա» խաղի ժամանակ. 83-րդ րոպեին նա հաշիվը դարձնում է 2:1՝ հօգուտ իր ակումբի՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ֆիորենտինան 81-րդ րոպեին կարողացել էր գրավել Յուվենտուսի դարպասը[29]։
2016 թվականի հունիսի 21-ին Մորատան վերադարձավ «Ռեալ Մադրիդ» 30 միլիոն եվրոյի դիմաց[30]։ Վերադարձից հետո իր առաջին խաղը անցկացրեց օգոստոսի 9-ին՝ «Սևիլյայի» դեմ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի խաղում[31]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ «Սելտայի» դեմ խաղում[32]։
2017 թվականի ապրիլի 5-ին Մորատան հետ-տրիկ ձևակերպեց «Լեգանեսի» դեմ 4-2 ավարտված խաղում։ Չնայած նրան, որ 2016-2017 մրցաշրջանում Բենզեման է եղել «Ռեալի» հիմնական հարձակվողը, Մորատան առաջնությունում դարձավ 15 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների Լիգայում խփեց 3 գնդակ։ Այս մրցաշրջանում «Ռեալը» Մորատայի հետ հաղթեց Լա Լիգան և Չեմպիոնների Լիգան[33]։
2017 թվականի հուլիսի 19-ին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Մորատայի տրանսֆերի մասին։ Հուլիսի 21-ին իսպանացին անցավ բուժզննումը և դարձավ «Չելսիի» լիարժեք ֆուտբոլիստ[34]։
Մորատան ընդգրկվել է Իսպանիայի մինչև 19 տարեկան հավաքականի կազմում 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայանում էր Նիգերիայում և, խաղալով չորս խաղ՝ խփել է 2 գնդակ և օգնել թիմին գրավել երրորդ տեղ։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ RFEF (Real Federación Española De Fútbol), հրավիրում է Մորատային մասնակցելու Ճապոնիայում կայանալիք մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։ Այդ մրցաշարում իր թիմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
2011 թվականին Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով թիմին հաղթել առաջնությունում և խփելով վեց գնդակ՝ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։
Մինչև 21 տարեկանների Իսպանիայի հավաքականում մորատան իր դեբյուտը նշեց Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ նա անվկացրեց հիանալի խմբային փուլ՝ գոլ խփելով Ռուսաստանի և Գերմանիայի հավաքաններին, համապատասխանաբար՝ 82-րդ և 86-րդ րոպեներին։ Մորատան հիանալի խաղաց նաև խմբային փուլի վերջին՝ Հոլանդիայի դեմ խաղում և դարձավ Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու։
2014 թվականի նոյեմբերի 7-ին, Վիսենտե դել Բոսկեն Ալվարո Մորատային հրավիրում է խաղալ Իսպանիայի ազգային հավաքականում` Բելառուսի և Գերմանիայի դեմ[35]։ Նա իր նորամուտը նշում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2016 թվականի առաջնությունում 3:0 հաշվով հաղթելով «Հուելվային»[36]։ Նույն առաջնության ընթացքում՝ 2015 թվականի մարտի 27-ին, Սևիլյայում խփում է իր առաջին գոլը՝ Ուկրաինայի ազգային հավաքականի դեմ խաղում[37]։
2015 թվականի վերջին և 2016 թվականի սկզբին դարձյալ աճում է «Ռեալի» հետաքրքրությունը Ալվարո Մորատայի հանդեպ։ Դեռ սեպտեմբերին ֆուտբոլիստը պատասխանել էր, որ երջանիկ է «Յուվենտուսում» և չի մտածում այլ ակումբների[38], այդ թվում՝ «Ռեալ» վերադառնալու մասին[39]։ Պատճառն այն է, որ «Յուվենտուսում» նա ավելի շատ էր մասնակցում խաղերին, քան «Ռեալ Մադրիդում»[40], և «Ռեալ»-ից հեռանալու որոշումն ինքնուրույն է կայացրել[41]։ «Ռեալ Մադրիդ» Մորատայի վերադարձի մասին հերթական անգամ նշվել էր 2016 թվականի հունվարին[42], ինչին «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատասխանել էր, որ մտադիր չէ հրաժեշտ տալ Մորատային և «Ռեալի» հետ բանակցելու մտադրություն չունեն[43]։ «Արքայական ակումբը» պատրաստվում էր գնել ֆուտբոլիստին՝ նրան վերավաճառելու նպատակով. գնելով Մորատային նախապես պայմանավորված 30 միլիոն եվրոյով՝ նրանք կվաճառեին ֆուտբոլիստին «Լիվերպուլին» կամ Լոնդոնի «Արսենալին», և գործարքը կկազմեր 50 միլիոն[44]։ Բրիտանական ակումբը 2016 թվականի փետրվարին հայտնել էր, որ ավելացել է իսպանացու համար առաջարկվող գումարը՝ հասցնելով 61 միլիոն ֆունտ ստերլինգի[45]։
2017 թվականի հունիսի 23-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 2010–11 | Սեգունդա Դիվիզիոն B | 28 | 15 | — | — | — | — | 28 | 15 | ||||
2011–12 | Սեգունդա Դիվիզիոն B | 37 | 18 | — | — | — | — | 37 | 18 | |||||
2012–13 | Սեգունդա Դիվիզիոն | 18 | 12 | — | — | — | — | 18 | 12 | |||||
Ընդհանուր | 83 | 45 | — | — | — | — | 83 | 45 | ||||||
Ռեալ Մադրիդ | 2010–11 | Լա Լիգա | 1 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | — | 2 | 0 | ||
2011–12 | Լա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2012–13 | Լա Լիգա | 12 | 2 | 2 | 0 | — | 1 | 0 | 0 | 0 | 15 | 2 | ||
2013–14 | Լա Լիգա | 23 | 8 | 6 | 0 | — | 5 | 1 | — | 34 | 9 | |||
Ընդհանուր | 37 | 10 | 9 | 0 | — | 6 | 1 | 0 | 0 | 52 | 11 | |||
Յուվենտուս | 2014–15 | Սերիա A | 29 | 8 | 4 | 2 | — | 12 | 5 | 1 | 0 | 46 | 15 | |
2015–16 | Սերիա A | 34 | 7 | 5 | 3 | — | 8 | 2 | 0 | 0 | 47 | 12 | ||
Ընդհանուր | 63 | 15 | 9 | 5 | — | 20 | 7 | 1 | 0 | 93 | 27 | |||
Ռեալ Մադրիդ | 2016–17 | Լա Լիգա | 26 | 15 | 5 | 2 | — | 9 | 3 | 3 | 0 | 43 | 20 | |
Ռեալ Մադրիդի ընդհանուր | 63 | 25 | 14 | 2 | — | 15 | 4 | 0 | 3 | 95 | 31 | |||
Չելսի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 209 | 85 | 23 | 7 | 0 | 0 | 35 | 11 | 4 | 0 | 271 | 103 |
2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 2 | 0 |
2015 | 4 | 1 |
2016 | 12 | 7 |
2017 | 2 | 1 |
Ընդհանուր | 20 | 9 |
2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Մարտի 27, 2015 | Ռամոն Սանչես Պիսխուան, Սևիլյա, Իսպանիա | Ուկրաինա | 1–0 | 1–0 | Եվրո 2016 Որակավորում |
2 | Հունիսի 1, 2016 | Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա | Հարավային Կորեա | 4–0 | 6–1 | Ընկերական խաղ |
3 | 6–1 | |||||
4 | Հունիսի 17, 2016 | Ալյանց Ռիվիերա, Նիս, Ֆրանսիա | Թուրքիա | 1–0 | 3–0 | Եվրո 2016 |
5 | 3–0 | |||||
6 | Հունիսի 21, 2016 | Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա | Խորվաթիա | 1–0 | 1–2 | |
7 | Սեպտեմբերի 5, 2016 | Ռեինո դե Լեոն, Լեոն, Իսպանիա | Լիխտենշտայն | 6–0 | 8–0 | ԱԱ-2018 Որակավորում |
8 | 7–0 | |||||
9 | Հունիսի 7, 2017 | Նուեվա Կոնդոմինա, Մուրսիա, Իսպանիա | Կոլումբիա | 2–2 | 2–2 | Ընկերական խաղ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.