![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Aliz%25C3%25A9e_Jacotey_-_Chanteuse_Francaise_-_Paris_-_3_December_2007_-_DSC_1665bis.jpg/640px-Aliz%25C3%25A9e_Jacotey_-_Chanteuse_Francaise_-_Paris_-_3_December_2007_-_DSC_1665bis.jpg&w=640&q=50)
Ալիզե
ֆրանսիացի երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ալիզե (ֆր.՝ Alizée, օգոստոսի 21, 1984(1984-08-21)[1][2][3], Այաչչո[4]), ֆրանսիացի երգչուհի։ 2000 թ. նոյեմբերի 21-ին լույս տեսավ նրա առաջին ալբոմը՝ "Gourmandises"/(Քաղցրավենիքներ)։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում այն ճանաչվեց պլատինե։ Ալբոմի վրա աշխատել էին Միլեն Ֆարմերը և Լորան Բուատոնը։ Մինչ այսօր ալբոմի վաճառքը ամբողջ աշխարհում 4 միլիոն է կազմում։ "Gourmandises"-ի առաջին սինգլը "Moi Lolita"-ն էր, որի տեսահոլովակում երգչուհին ներկայանում է սեքսուալ Լոլիտայի կերպարով։ Կորսիկացի շնորհալի աղջկա հետ Միլեն Ֆարմերն սկսել է աշխատել երիտասարդ տաղանդների հայտնաբերման նպատակով կազմակերպվող Graines de Star հեռուստաշոուում նրա հաղթական ելույթից հետո[8]։
Ալիզե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Alizée Jacotey |
Ի ծնե անուն | Ալիզե Ժակոտե Alizée Jacotey |
Ծնվել է | օգոստոսի 21, 1984(1984-08-21)[1][2][3] (39 տարեկան) Այաչչո[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ, Էլեքստռոփոփ, |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, պրոդյուսեր, պարող, գործարար |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 1999-ներկա |
Լեյբլ | Polydor (2000-2007) - Universal Music, RCA (2007-2008), Wisteria Song (2007-ներկա), Jive Records/Epic (2008-ներկա) - Sony Music Entertainment |
Կապված | Միլեն Ֆարմեր, Լորան Բաուտոն |
Ամուսին | Jérémy Chatelain?[5][6] և Grégoire Lyonnet?[7] |
Պարգևներ | |
Կայք | alizee-officiel.com![]() ստորագրությունը] |
Ստորագրություն | |
![]() |
Համաձայն International Federation of the Phonographic Industry (IFPI) և Syndicat National de l'Édition Phonographique (SNEP) կազմակերպությունների ներկայացրած տվյալների՝ Ալիզեն հանդիսանում է 21-րդ դարի ֆրանսիացի առավել մեծածավալ վաճառք ապահովող արտիստուհիներից մեկը[9]։ Ընդ որում՝ նրա ստեղծագործությունը, արվեստը առավել պահանջվածներից է Ֆրանսիայի սահմաններից դուրս[10]։