![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Portrait_of_a_volunteer_officer_of_the_Ottoman_Civilian_Battalion.jpg/640px-Portrait_of_a_volunteer_officer_of_the_Ottoman_Civilian_Battalion.jpg&w=640&q=50)
Ալի Ռըզա էֆենդի
From Wikipedia, the free encyclopedia
Ալի Ռըզա էֆենդի (թուրքերեն՝ Ali Rıza Efendi, 1839, Սալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն - 1888, Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), թուրք պետական գործիչ։
Ալի Ռըզա էֆենդի | |
![]() | |
1939 թվականից ի վեր այս լուսանկարը համարվում է Ալի Ռըզայի դիմանկարը | |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
---|---|
Ծննդյան օր | 1839 |
Ծննդավայր | Սալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | 1888 |
Վախճանի վայր | Սալոնիկ, Սալոնիկի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք և Մաքբուլե Աթադան |
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայրը և Զյուբեյդե հանըմի ամուսինը։
Նա ծնվել է ժամանակակից Հունական Մակեդոնիայի Սալոնիկ քաղաքում։ Վերջինս Եվրոպայի տարածքում Օսմանյան կայսրության երկրորդ նշանակալից քաղաքն էր՝ Կոստանդնուպոլսից հետո։ Նա աշխատել է որպես մաքսային և մահացել 1888 թվականին, երբ իր որդին ընդամենը 7 տարեկան էր։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Ալի Ռըզան ունեցել է ալբանական կամ սլավոնական ծագումնաբանություն[1][2][3][4][5]։ Ներկայումս նրա հայրական բնակավայրի բնակչության մեծ մասը շարունակում են մնալ թուրքեր[6][7]։ Համաձայն հայտնի պատմաբաններ Վամիք Դ. Վոլքանի, Նորման Իցկովիչի Մյուջղան Ջունբուրի, Նուման Քարթալի և Հասան Իզզեթթին Դինամոյի, Աթաթուրքը արմատներով սերում է Անատոլիայի Այդին նահանգի Սյոքե բնակավայրից[8][9][10][11][12]։
Ալի Ռըզայի ընտանիքը ծնունդով Քոջաջըքից էր, ազգությամբ՝ յուրյուք[13][14]։ Յուրյուքները կազմել են գյուղի (ներկայումս քաղաքի) բնակչության ճնշող մեծամասնությունը։ Ներկայումս Աթաթուրքի պապենական տանը գործում է թանգարան[15]։
- Ալի Ռըզա էֆենդիի ընտանիքի վերակառուցված տունը, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության Քոջաջըք քաղաքում