Սալոնիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սալոնիկ[3] (հուն․՝ Θεσσαλονίκη ( արտասանություն), հունական անվանումն է Թեսալոնի՛կի, հայկականը՝ Թեսաղոնիկե), նավահանգստային քաղաք Հունաստանում, Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցի ափին։ Կենտրոնական Մակեդոնիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է. առանց արվարձանների բնակչությունը կազմում է 365.000 մարդ (2011), իսկ արվարձանների բնակչության հետ՝ 1.104.460 (2011)[4]։ Հիմնվել է մ.թ.ա. 315։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Սալոնիկ | |||
հուն․՝ Θεσσαλονίκη | |||
| |||
Քաղաքի գլխավոր խորհրդանիշը՝ Սալոնիկի սպիտակ աշտարակը | |||
Երկիր | Հունաստան | ||
Պերիֆերիա | Կենտրոնական ՄակեդոնիաԿենտրոնական Մակեդոնիա (Հունաստան)|Կենտրոնական Մակեդոնիա | ||
Նոմոս | Սալոնիկ | ||
Համայնք | Սալոնիկի մունիցիպալիտետ | ||
Քաղաքապետ | Յաննիս Բուտարիս (հուն․՝ Γιαννης Μπουταρης), 2011-ից | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. 315 թ. | ||
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 4-րդ դար | ||
Մակերես | 19,307 կմ² | ||
ԲԾՄ | 20 մետր | ||
Պաշտոնական լեզու | հունարեն | ||
Բնակչություն | 365 000[1] մարդ (2007) | ||
Ագլոմերացիա | Սալոնիկ | ||
Ազգային կազմ | հույներ բուլղարացիներ՝ 3,97%; ռումիններ՝ 1,72%; հայեր՝ 0,30%; այլք՝ 1,03 %[2] | ||
Կրոնական կազմ | Հունական ուղղափառ եկեղեցի՝ 90,67 Իսլամ՝9,06 | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +30 2310 | ||
Փոստային դասիչ | 53x xx, 54x xx, 55x xx, 56x xx | ||
Ավտոմոբիլային կոդ | MM, NA, NB, NE, NH, NI, NK, NM, NN, NO, NP, NT, NY, NX, NZ | ||
Պաշտոնական կայք | thessaloniki.gr(հուն.)(անգլ.) | ||
| |||
Փակել
Սալոնիկում են գործում Բալկանների ամենամեծ համալսարանը՝ Արիստոտելի համալսարանը, Մակեդոնիա օդանավակայանը և ծովային խոշոր նավահանգիստ, որն իր տնտեսական նշանակությամբ երկրորդ տեղում է Պիրեյոսից հետո։ Քաղաքի շրջակաքյում կան մեծ թվով բնակավայրեր, որոնք ամռանը դառնում են զբոսաշրջության օբյեկտներ։