Ալեքսեյ Նավալնի
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Անատոլևիչ Նավալնի (ռուս.՝ Алексей Анатольевич Навальный, հունիսի 4, 1976(1976-06-04)[5], Բուտին, Մոսկվայի մարզ[27] - փետրվարի 16, 2024(2024-02-16)[6][7][8][…], Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութ, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ[6][28][29]), ռուս ընդդիմադիր առաջնորդ[30][31][32], իրավաբան, քաղաքական[33] և հասարակական գործիչ[34], որը հայտնի է դարձել Ռուսաստանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Ներկայանում է որպես Վլադիմիր Պուտինի գլխավորած Ռուսաստանի ղեկավարության գլխավոր ընդդիմախոս[35][36]։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հիմնադիրն է, որը միավորում է «Խելացի քվեարկություն», «Նավալնիի արհմիություն», «Ռոսպիլ», «Ռոսժկհ», «Ռոսյամա», «Ռոսվիբորներ» և «Ճշմարտության բարի մեքենա» քույր նախագծերը։
«Ալեքսեյ Նավալնի»[37] և «Նավալնի LIVE»[38] (4,17 և 2,02 միլիոն բաժանորդ համապատասխանաբար) յութուբյան հայտնի ալիքների հեղինակն է[39]։
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, ստացել է ընտրողների ձայների 27,24 %-ը՝ զիջելով Սերգեյ Սոբյանինին[40]։ 2013 թվականի նոյեմբերից գլխավորում է «Ապագայի Ռուսաստան» քաղաքական կուսակցության կենտրոնական խորհուրդը[41]։ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մարտին։ «Վեդոմոստի»-ի խմբագրության կարծիքով Նավալնին փաստացի միակ քաղաքական գործիչն է, որը լիարժեք ընտրարշավ է անցկացրել 2017 թվականին, սակայն 2017 թվականի դեկտեմբերի 25-ին ԿԸՀ-ն նրան մերժել է գրանցվել «Կիրովլեսի» գործով չփակված դատվածության պատճառով[42][43]։
2010 թվականի սկզբից համարվում է մեղադրյալ, պատասխանող և վկա մի շարք քրեական, վարչական, քաղաքացիական և արբիտրաժային գործերով, որոնք Նավալնին և նրա կողմնակիցները համարում են քաղաքական դրդապատճառներ։ Դրանցից առավել ռեզոնանսային են «Կիրովլեսի» գործն ու «Իվ Ռոշեի գործը»։ Երկու գործերով էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել օգուտ Նավալնու։ Նավալնին ՄԻԵԴ-ում շահել է 6 բողոք Ռուսաստանի իշխանությունների դեմ՝ ընդհանուր 225 հազար եվրոյի չափով[44]։
2009 թվականին Նավալնին «Վեդոմոստի» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ 2012 թվականին նա Time ամսագրի կողմից ներառվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, իսկ 2017 թվականի հունիսին՝ համացանցի 25 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ 2017 և 2019 թվականներին ըստ «Վեդոմոստի»-ի ընտրվել է տարվա քաղաքական գործիչ։ «Ռոմիր» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2020 թվականի աշնանը ռուսաստանցիների վստահության վարկանիշում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ կես տարվա ընթացքում բարձրանալով 19-րդ հորիզոնականից[45][46]։ 2020 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
2020 թվականի օգոստոսի 20-ին թունավորման հետևանքով ընկել է կոմայի մեջ։ Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 22-ը բուժվում էր Բեռլինի «Շարիտե» հոսպիտալում, դուրս գրվելուց հետո վերականգնում է անցնում Գերմանիայում, մտադիր է վերադառնալ Ռուսաստան։ ՔԶԱԿ-ի տվյալներով նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի մարտական թունավոր նյութից։ Նավալնու թունավորումը միջազգային արձագանք է առաջացրել։ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան վեց բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և պետական պաշտոնյաների են նշել, որպես քիմիական զենքի օգնությամբ Նավալնիի դեմ մահափորձին մասնակից և պատժամիջոցներ են սահմանել նրանց դեմ։