Եվրոպարլամենի մրցանակ մտքի ազատության համար From Wikipedia, the free encyclopedia
Սախարովի անվան մրցանակ, պաշտոնապես հայտնի է որպես Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ (անգլ.՝ Sakharov Prize for Freedom of Thought), ամենամյա մրցանակ, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց՝ ի պատիվ անհատների և մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանը[1]։ Հավակնորդների կրճատ ցուցակը կազմվում է հոկտեմբերին Արտաքին գործերի կոմիտեի և Զարգացման կոմիտեի կողմից, իսկ մրցանակը հանձնվում է դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ[2]։ Մրցանակը ներառում է 50 000 եվրո դրամական պարգև, որը շնորհում է Եվրախորհրդարանի նախագահն անձամբ[2]։
Սախարովի անվան մրցանակ | |
---|---|
Սախարովի անվան մրցանակի պոստեր | |
Տեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Երկիր | Եվրոպական Միություն և Ֆրանսիա |
Հիմնադրվել է | 1988 |
Պարգևադրող | Եվրախորհրդարան |
Անվանված է | Անդրեյ Սախարով |
Կայք | europarl.europa.eu/sakharovprize/en/home(անգլ.) |
Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թվականին։ Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան)։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։
1990 թվականին մրցանակը շնորհվել է քաղաքական հայացքների համար տնային կալանքի տակ գտնվող Աուն Սան Սու Չժիին, սակայն նա չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ որպես Մյանմայի քաղաքական բանտարկյալ իշխանությունները արգելել են երկրից բացակայել։ Աուն Սան Սու Չժին մրցանակը ստացել է 2013 թվականին։
Սախարովի անվան մտքի ազատության ամենամյա մրցանակին արժանանում են հետևյալ ոլորտներում ձեռքբերումների համար.
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը շնորհվում է նաև կազմակերպություններին։ Առաջինը հանձնվել է 1992 թվականին Արգենտինայի Պլազա դե Մայոյի մայրեր կազմակերպությանը։
Սախարովի մրցանակի դափնեկիրներից ոմանք նախկինի պես բախվում են կոշտ քաղաքական ճնշումների։ Ռեպրեսիվ ռեժիմի տակ ապրող դափնեկիրներից են՝ Լրագրողների բելառուսական ասոցիացիան (2004), Դամաս դե Բլանկո (Կուբա, 2005), Գիլերմո Ֆարինյասը (Կուբա, 2010), Ալեքսանդր Միլինկևիչը (Բելառուս, 2006), Հու Ցզյան (Չինաստան, 2008)։ Ռազան Զեյթունան (Սիրիա, 2011) առևանգվել է 2013 թվականին և դեռևս կորած է համարվում։ Նասրին Սոթոուդեն (Իրան, 2012) ազատ է արձակվել բանտից 2013 թվականի սեպտեմբերին և նրան իր գործընկերներից 2012 թվականի համադափնեկիր ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին մինչև օրս արգելված է լքել Իրանի տարածքը։
Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրներից երեքը՝ Նելսոն Մանդելան (1993), Աուն Սան Սու Չժին (1991) և Մալալա Յուսուֆզայը (2014), հետագայում արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Տարի | Պատկեր | Դափնեկիր | Ազգություն | Նշումներ |
---|---|---|---|---|
1988 | Նելսոն Մանդելա | Հարավաֆրիկյան Հանրապետություն | Հակա-ռասայական խտրականության ակտիվիստ, իսկ ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկայի նախագահ[3] | |
- | Անատոլի Մարչենկո (հետմահու) |
ԽՍՀՄ | Խորհրդային այլախոհ, հեղինակ և մարդու իրավունքների ակտիվիստ[3] | |
1989 | Ալեքսանդր Դուբչեկ | Չեխոսլովակիա | Սլովակիայի քաղաքական գործիչ, փորձել է բարեփոխել կոմունիստական ռեժիմը Պրահայի գարնան ժամանակ[3]։ | |
1990 | Աուն Սան Սու Չժի | Մյանմա | Ընդդիմադիր քաղաքական գործիչ և Հանուն ժողովրդավարության Ազգային լիգայի նախկին գլխավոր քարտուղար[4]։ 2020 թվականին Եվրախորհրդարանի նախագահների կոնֆերանսը պաշտոնապես հեռացրել է Սու Չժիին Սախարովի մրցանակակիրների համայնքից՝ Ռոհինջա ժողովրդի դեմ կատարած վայրագությունների մեջ նրա դերակատարության պատճառով, բայց ետ չի վերցրել մրցանակը[5]։ | |
1991 | Ադեմ Դեմաչի | Կոսովո | Կոսովոյի ալբանացի քաղաքական գործիչ և երկարաժամկետ քաղբանտարկյալ[3] | |
1992 | Պլազա դե Մայոյի մայրեր | Արգենտինա | Արգենտինայի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները անհետ կորել են Կեղտոտ պատերազմի ընթացքում[4] | |
1993 | Օսլոբոջենե | Բոսնիա և Հերցեգովինա | Հանրաճանաչ թերթ, որը պաշտպանել է Բոսնիան և Հերցեգովինան որպես բազմազգ պետություն[4] | |
1994 | Նասրին Թասլիմա | Բանգլադեշ | Նախկին բժիշկ, ֆեմինիստ հեղինակ[4] | |
1995 | Լեյլա Զանա | Թուրքիա | Քրդական ծագումով քաղաքական գործիչ Թուրքիայի հարավ-արևելքից, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
որպես Քրդական բանվորական կուսակցության անդամ` իր մայրենի քրդերենով Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու համար[3] | |
1996 | Վեյ Ժինգշեն | Չինաստան | Չինական ժողովրդավարական շարժման ակտիվիստ[4] | |
1997 | Սալիմա Գեզալի | Ալժիր | Լրագրող և գրող, կանանց իրավունքների ակտիվիստ, Ալժիրում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան[4] | |
1998 | Իբրահիմ Ռուգովա | Կոսովո | Ալբանական քաղաքական գործիչ,Կոսովոյի առաջին նախագահ[3] | |
1999 | Խանանա Գուժմաու | Արևելյան Թիմոր | Նախկին ռազմատենչ, հետագայում Արևելյան Թիմորի առաջին նախագահ[6]։ | |
2000 | - | ¡Basta Ya! | Իսպանիա | Ահաբեկչության նկատմամբ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող անհատներին միավորող կազմակերպություն[7]։ |
2001 | Նուրիտ Պելեդ-Էլհաման | Իսրայել | Խաղաաղության ակտիվիստ[3] | |
- | Իզաթ Գազավի | Պաղեստին | Գրող, պրոֆեսոր[3] | |
Զաքարիաս Կամվենո | Անգոլա | Արքեպիսկոպոս և խաղաղության ակտիվիստ[3] | ||
2002 | - | Օսվալդո Պայա | Կուբա | Քաղաքական ակտիվիստ և այլախոհ[8] |
2003 | Քոֆի Անան | Գանա | Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղար[3] | |
ՄԱԿ | ՄԱԿ | |||
2004 | - | Լրագրողների բելառուսական ասոցացիա | Բելառուս | Ոչ-կառավարական կազմակերպություն, որի նպատակն է ապահովել խոսքի ազատությունը և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները ու խթանել լրագրության մասնագիտական չափանիշները[9]։ |
2005 | Սպիտակազգեստ կանայք | Կուբա | Ձերբակալված այլախոհների հարազատների ընդդիմադիր շարժում[10] | |
Լրագրողներ առանց սահմանների | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիայի վրա հիմնված մամուլի ազատությունը քարոզող ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն[10] | ||
Հաուվա Իբրահիմ | Նիգերիա | Մարդու իրավունքների փաստաբան[10] | ||
2006 | Ալեքսանդր Միլինկևիչ | Բելառուս | Քաղաքական գործիչ, Բելառուսի Միացյալ Ժողովրդավարական ուժերի կողմից ընտրված միասնական թեկնածու 2006 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար[11] | |
2007 | Սալի Մահմուդ Օսման | Սուդան | Մարդու իրավունքների փաստաբան[4] | |
2008 | Հու Ջիա | Չինաստան | Ակտիվիստ և այլախոհ[12] | |
2009 | Մեմորիալ | Ռուսաստան | Պատմական, կրթական, իրավապաշտպան, բարեգործական միջազգային կազմակերպություն[13] | |
2010 | Գիլերմո Ֆարինյաս | Կուբա | Բժիշկ, լրագրող և քաղաքական այլախոհ[14] | |
2011 | Ասմաա Մահֆուզ | Եգիպտոս | Արաբ ժողովրդի հինգ ներկայացուցիչներ՝ ի նշան հավանության և աջակցության մարդու իրավունքների պաշտպանության և ազատության ձգտման[15]։ | |
Ահմեդ ալ-Սենուսի | Լիբիա | |||
Ռազան Զեյթունա | Սիրիա | |||
Ալի Ֆարզաթ | ||||
- | Մոհամեդ Բուազիզի (հետմահու) |
Թունիս | ||
2012 | Ջաֆար Փանահի | Իրան | Իրանցի ակտիվիստներ, Սոթոուդեն իրավաբան է, Փանահին՝ ռեժիսոր[16][17] | |
Նասրին Սոտուդե | ||||
2013 | Մալալա Յուսուֆզայ | Պակիստան | Կանանց իրավունքների և կրթության քարոզիչ[18] | |
2014 | Դենի Մուքվեգե | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | գինեկոլոգ, խմբակային բռնաբարության զոհերին օգնություն ցուցաբերող[19] | |
2015 | Ռաիֆ Բադավի | Սաուդյան Արաբիա | Սաուդյան Արաբիայի գրող, ակտիվիստ, Սաուդյան լիբերալներ անվճար կայքի ստեղծող[20][21] | |
2016 | Նադիա Մուրադ | Իրաք | Եզդի իրավապաշտպաններ և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նախկին առևանգվածներ[22] | |
Լամիյա Աջի Բաշար | ||||
2017 | Դեմոկրատական ընդդիմություն Վենեսուելայում | Վենեսուելա | Երկրի Ազգային ժողովի անդամները և բոլոր քաղբանտարկյալները, որոնք ներկայացված են Foro Penal Venezolano-ի կողմից՝ ի դեմս Լեոպոլդո Լոպեսի, Խուլիո Բորխեսի, Անտոնիո Լեդեզմայի, Դանիել Սեբալյոսի, Յոն Գոյկոեչեի, Լորեն Սալեհի, Ալֆրեդո Ռամոսի և Անդրեա Գոնսալեսի։ Մրցանակը համարվում էր որպես պարգևատրում «Ուսանողական ակտիվիստների և ցուցարարների քաջությանը՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կողմից բռնաճնշումների դեմ դիմաց»[23] և բոյկոտված Եվրոպական միացյալ ձախեր-Սկանդինավյան կանաչ ձախ խորհրդարանական խմբի կողմից[24][25]։
(լրացուցիչ տեղեկություններ Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019) հոդվածում) | |
2018 | Օլեգ Սենցով | Ուկրաինա | Կինոռեժիսոր, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի խորհրդանիշ[26] | |
2019 | Իլհամ Տոհտի | Չինաստան | Ույղուր տնտեսագետ, գիտնական և իրավապաշտպան[27] | |
2020 | Դեմոկրատական ընդդիմություն Բելառուսում | Բելառուս | Բելառուսի դեմոկրատական ընդդիմությունը՝ ի դեմս Կոորդինացիոն խորհրդի, Սվետլանա Տիխանովսկայայի, Սվետլանա Ալեքսևիչի, Մարիա Կալեսնիկավայի, Օլգա Կավալկովայի և Վերանիկա Ցապկալայի և քաղաքական և քաղաքացիական հասարակության գործիչների՝ Սերգեյ Տիխանովսկի Ցիխանուսկիի, Ալես Բիալյացկու, Սերգեյ Դիլևսկի, Ստյապամ Պուտսիլայի և Միկոլա Ստատկևիչի նախաձեռնությամբ[28]։ | |
2021 | Ալեքսեյ Նավալնի | Ռուսաստան | Ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ[29] | |
2022 | Ուկրաինական ժողովուրդ | Ուկրաինա | Պարգևատրվել են այն ուկրաինացիներն, ովքեր «պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը»՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո[30] | |
2023 | - | Մահսա Ամինի † | Իրան | Մահսա Ամինիի մահվան կասկածելի հանգամանքներն Իրանում հանգեցրեցին լայնածավալ բողոքի ցույցերի՝ հաճախ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսի ներքո[31] |
Կին, կյանք, ազատության շարժում |
Պարգևատրման արարողությունը․ 2013 թ․-ին Ստրասբուրգի խորհրդարանում Աուն Սան Սու Չժիին հանձնվում է 1990 թvakanի մրցանակը։ Սու Չժին այն չէր ստացել ժամանակին, քանի որ այդ տարիներին տնային կալանքի տակ էր եղել։ | Սպիտակազգեստ կանայք, 2005 թվականի դափնեկիր կազմակերպություն, ցույցեր Հավանայում (Կուբա) | Դոկտոր Դենիս Մուկվեգե, 2014 թվականի դափնեկիր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.