հայ մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան (սեպտեմբերի 19, 1928[1][2], Գետք, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 9, 2016, Երևան, Հայաստան[4]), հայ մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1965), ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1965)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր։
Ալեքսանդր Թալալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1928[1][2] Գետք, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | օգոստոսի 9, 2016 (87 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[1][2] |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951)[1], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ (1956) և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[3] |
Կոչում | պրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Գիտական ղեկավար | Դմիտրի Մենշով |
Եղել է գիտական ղեկավար | Feliks G. Harutyunyan?[3], Khazaros Khazaryan?[3], Henrik Musheghyan?[3], Robert Davtyan?[3], Norik Sinanyan?[3] և Sedrak Hovhannisyan?[3] |
Հայտնի աշակերտներ | Gegham Gevorkian?[3], Grigori A. Karagulyan?[3] և Martin Grigorian?[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում (Հայկական ԽՍՀ)։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ։ 1956 թվականին հայտնի ռուս մաթեմատիկոս Դ. Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը։ 1956 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում։ 1991-1997 թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը, 1971 թվականից ղեկավարել է Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքը։ 1966-1968, 1970-1973 և 1988-1991 թվականներին եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան[5][6]։
Անանիա Շիրակացու մեդալ, 2003
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.