հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Հարությունի (Արտեմի) Բեկզադյան (սեպտեմբերի 15 (27), 1879[1][2], Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 1, 1938[3] կամ օգոստոսի 10, 1939[1][2], Կոմունարկայի կրակահրապարակ), հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)[4]։ 1920 թվականի նոյեմբերից նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և առևտրի ժողկոմ։ 1930-1934 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանն էր Նորվեգիայում, իսկ 1934-1937 թվականներին՝ Հունգարիայում։ ՌՍԴԲԿ անդամ (1903 թվականից)։
Ալեքսանդր Բեկզադյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15 (27), 1879[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 1, 1938[3] (58 տարեկան) կամ օգոստոսի 10, 1939[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան, Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1902)[1] և Ցյուրիխի համալսարան (1911)[1] |
Գիտական աստիճան | իրավունքի դոկտոր[1] (1913) |
Մասնագիտություն | հեղափոխական, քաղաքական գործիչ և դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of the Soviet Union to Hungary? |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Alexander Bekzadyan Վիքիպահեստում |
Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1900-1902 թվականներին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1911 թվականին ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակաքաղաքական ֆակուլտետը[5]։ Գործուն մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի կուսակցությունների հետ։ 1914 թվականին աշխատել է Բաքվում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականին եղել է Հայաստանը խորհրդային հռչակող հեղկոմի անդամ, առաջին կառավարության արտգործժողկոմ։ 1920 թվականի դեկտեմբերին և 1921 թվականի հունվարին Թուրքիայի կառավարությանը նոտաներ է հղել՝ պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցություններ սկսել Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար։ Սակայն թուրքական կողմը պահանջել է արգելել Բեկզադյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության մասնակցությունը 1921 թվականի փետրվար-մարտին Մոսկվայի բանակցություններին՝ պատճառաբանելով Հայաստանում սկսված հակախորհրդային զինված ապստամբությունը[6]։ Հետագա տարիներին կատարել է դիվանագիտական աշխատանք։
Ստալինիզմի զոհ է։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել։ Մահացել է 1939 թվականի օգոստոսի 10-ին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.