հարավսլավացի-սլովեն նկարչուհի, տիկնիկագործ, սցենարիստ և լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Ալենկա Գերլովիչ (սլովեն.՝ Alenka Gerlovič, սեպտեմբերի 17, 1919, Լյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - դեկտեմբերի 9, 2010, Լյուբլյանա, Սլովենիա), հարավսլավացի-սլովեն նկարչուհի, տիկնիկագործ, սցենարիստ և լրագրող[1]։
Ալենկա Գերլովիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1919 |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 2010 (91 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբլյանա, Սլովենիա |
Քաղաքացիություն | Սլովենիա, ՀՍՖՀ և Հարավսլավիայի Թագավորություն |
Կրթություն | Զագրեբի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, իմիջմեյքեր, տիկնիկագործ, պարտիզան և նկարչության ուսուցիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Հայր | Franc Gerlovič? |
Ամուսին | Վիտո Գլոբոչնիկի |
Alenka Gerlovič Վիքիպահեստում |
Ծնվել է Լյուբլանայում։ Քույրը՝ Վանդա Գերլովիչը, եղել է օպերային երգչուհի (սոպրանո)։ Մինչև տարրական դպրոցն ավարտելը, բնակվել է Բրեժիցում, որտեղ նրա հայրը՝ Ֆրանկո Գերլովիչը, մինչև 1929 թվականն աշխատել է Չատեժի բուժարանում, որպես տեղամասային բժիշկ։ Նա սովորել է Լյուբլանայի գիմնազիայում, որտեղ տեղափոխվել էր նրանց ընտանիքը, հորը Պոլեում գլխավոր բժիշկ նշանակելուց հետո։ 1937 թվականին Ալենկա Գերլովիչն ընդունվել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիա, պրոֆեսոր Վ. Բեցիչի գեղարվեստի բաժին, որտեղ առավելապես հետաքրքրվել է Քրիստ Հեդեգուշիչի (սլովեն.՝ Крсто Хегедушић) ստեղծագործություններով։
Պատերազմի տարիներին Ալենկան միացավ պարտիզաններին, նա նկարում էր պլակատներ, թռուցիկներ, ինչպես նաև ստեղծեց առաջին Պարտիզանական տիկնիկային թատրոնը, որտեղ աշխատում էր որպես տիկնիկագործ և սցենարիստ։ Նա ամուսնացավ նկարիչ Վիտո Գլոբոչնիկի (սլովեն.՝ Vito Globočnik) հետ։ Պատերազմից հետո աշխատել է Փարիզում, Ջոննի Ֆրինդլանդերի արվեստանոցում և անդրադարձել է բնանկարային գեղանկարչությանը։ Նրա աշխատանքներին բնորոշ են խիստ կոմպոզիցիաները, իրական գունային ոճավորումն ու նկարազարդումները։ Նրա վերջին աշխատանքների մեծ մասը կատարված է ջրաներկով։ Սպիտակ թերթի վրա պատկերված են ծաղկող ծառերի, թփերի կամ ծաղկի դաշտերի կոմպոզիցիաներ ազատ ձևերով։ Ալենկան հատուկ լիրիզմի է հասել սլովենական լեռների և այլ ռիթմիկ մոտիվների պատկերման գործերում։
Ալենկան դարձավ պատերազմից հետո Սլովենական ժողովրդական թատրոնի առաջին սցենարիստներից մեկը։ Նա Լյուբլանայի Դասական գիմնազիայում դասավանդել է արվեստի պատմություն, որտեղ աշակերտներին ծանոթացնում էր նաև մոդեռնիզմի նորություններին։ Գիմնազիայում դասավանդել է մինչև 1968 թվականի վերջը։ Ալենկան նաև հայտնի գրող և ուսուցիչ էր, 1968 թվականին պարգևատրվում է Լեստվիկի մրցանակով երեխաների նկարչության ուսուցման գրքի համար։ Նա նաև հայտնի ճանապարհորդ էր և իր ճամփորդությունների մասին դասախոսություններ էր կարդում ու գրում թերթերում։
Թոշակի անցնելուց հետո Ալենկան իրեն նվիրում է ակրիլային գեղանկարչությանը և կազմակերպում է մի շարք ցուցահանդեսներ (1969 թվականից մինչև 1990 թվականը Բրեժիցի թանգարանում պահվում էին նրա աշխատանքները)։ Կյանքի վերջին տարիներին նա անցնում է ջրաներկային տեխնիկային։ Նա թողարկում է իր հիշողությունները «Իմ կյանքի կտորները» (սլովեն.՝ Okruški mojega življenja) գրքով։ Նա հիշում է ժամանակակիցներին, կյանքի նկատմամբ սիրո, ակտիվ քաղաքական դիրքորոշման և գեղանկարչությանը նվիրվածության շնորհիվ։
Մահացել է Լյուբլյանայում, 2010 թվականին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.