Ցուլ համաստեղության ամենապայծառ աստղը From Wikipedia, the free encyclopedia
Ալդեբարան, α-Ցուլ ( լատին․՝ Alpha Tauri, Alpha Tau), աստղ, կարմիր հսկա, որը գտնվում է Ցուլ համաստեղությունում և Արեգակից գտնվում է 65 լուսատարի հեռավորության վրա։ Ալդեբարանը Ցուլ համաստեղության ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի 14-րդ ամենապայծառ աստղը։ Նրա պայծառությունը փոփոխվում է 0, 75-ից մինչև 0, 95 մագնիտուդի միջակայքում։ Այժմ Պիոներ-10 միջմոլորակային հետազոտական զոնդը շարժվում է Ալդեբարանի ուղղությամբ և ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում նրա մոտակայքում կհայտնվի մոտ 2 միլիոն տարի անց։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | Կարմիր հսկա | ||
Կազմված է | Alpha Tauri B? և Ալդեբարան[1] | ||
Հեռավորություն | 65,1 լուսային տարի[2] | ||
Տեսանելի աստղային մեծություն | (V) | ||
Համաստեղություն | Ցուլ | ||
Աստղաչափություն | |||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | K5+ III | ||
Գույնի ցուցանիշ | J | ||
Գույնի ցուցանիշ B-V | +1.44 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
α-Ցուլ անվանումը ստացել է Բայերի անվանակարգման համաձայն, իսկ Ալդեբարան անվանումը ունի արաբական ծագում, որը նշանակում է հետևորդ`(արաբ․՝ الدبران). անվանումը ստացել է Բազմունքին հետևելու համար։
Հնդկական աստղագիտության մեջ հայտնի էր որպես Ռոհինի (Կարմիր), որը Դաքշայի 27 դուստրերից մեկն էր և Չանդրայի (Լուսնի) կինը։ Հին Հունաստանում կոչվում էր Λαμπαδίας՝ Լամպադիաս, որը նշանակում է Ջահակիր։
Մ.թ.ա. 509 թվականի մարտի 11-ին Աթենքում դիտարկվել է Ալդեբարանի անցումը Լուսնի սկավառակի վրայով։ Անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը ուսումնասիրելով այս երևույթի ժամանակագրությունը, 1718 թվականին եզրակացրեց, որ Ալդեբարանը երկնակամարում փոխել է իր շարժման հետագիծը՝ մի քանի րոպե տեղափոխվելով դեպի հյուսիս։ Ալդեբարանի, ինչպես նաև Սիրիուսի և Արկտուրի դիրքի փոփոխությունը երկնակամարում բերեցին աստղերի սեփական շարժման հայտնագործմանը։ Ժամանակակից հետազոտությունների համաձայն, վերջին 2000 տարվա ընթացքում Ալդեբարանը տեղաշարժվել է 7՛-ով, որը գրեթե հավասար է Լուսնի տրամագծին[3]։ 5000 տարի առաջ Ալդեբարանը շատ մոտ է եղել երկնային հասարակածին[4]։
1782 թվականին անգլիացի աստղագետ Վիլիամ Հերշելը հայտնագործեց Ալդեբարանի ավելի փոքր հարևանին, որը 11 աստղային մեծություն ունի և գտնվում է նրանից 117՛՛ անկյունային հեռավորության վրա[5]։
1864 թվականին Վիլիամ Հագգինսը իր սեփական աստղադիտարանով հետազոտությունների ժամանակ ուսումնասիրեց Ալդեբարանի լույսի սպեկտրը, որտեղ նկատեց 9 քիմիական տարրի կլանման գծեր, օրինակ՝ նատրիումի, երկաթի, կալիումի և մագնեզիումի։ 1887 թվականին լուսանկարչական տեխնիկայի զարգացման և Դոպլերի էֆեկտի հայտանգործման շնորհիվ հնարավոր դարձավ հաշվել Ալդեբարանի շառավղային արագությունը։
Ըստ սպեկտրալ դասակարգման Ալդեբարանը համարվում է K5+ III դասի աստղ. կարմիր հսկա, որն առաջացել է նախկին աստղի ջրածնի պաշարների նվազման հետևանքով, որն էլ պատճառ է դարձել ջերմաստիճանի նվազմանը և աստղի ընդարձակմանը[6]։ Ալդեբարանի լուսոլորտի ջերմաստիճանը ունի 3910 Կ միջինացված արժեք։ Նրա մակերևույթին ծանրության ուժը 25 անգամ ավելի թույլ է, քան Երկրի մակերևույթին, և մոտ 700 անգամ ավելի թույլ, քան Արեգակի մակերևույթին։ Նրա մետաղայնությունը Արեգակի համեմատ ցածր է 30%-ով։ Հիպարքոս արբանյակի չափումները և այլ միջոցների կիրառման արդյունքում պարզվել է, որ Ալդեբարանի հեռավորությունը կազմում է 65, 3 լուսատարի (20 պարսեկ)[7]։ Ալդեբարանի զանգվածը Արեգակի զանգվածից ավել է 16%-ով[8], մակերևույթի ավելի մեծ լինելու պատճառով ճառագայթման ընդհանուր քանակը Արեգակից ավել է 518 անգամ։ Նրա տրամագիծը Արեգակի տրամագծից ավել է 44 անգամ և կազմում է մոտ 61 մլն կմ[9]։
Ալդեբարանի մոտակայքում հայտնաբերվել են 5 աստղեր, որոնք մտնում են կրկնակի աստղային համակարգերի մեջ։ Նրանք ստացել են լատիներեն այբուբենի մեծատառերը՝ ըստ հայտնաբերման տարիների հերթականության, բացառությամբ A տառի.այն շնորհվել է գլխավոր աստղին։ Այս համակարգի աստղերի որոշ բնութագրեր ներկայացված են ստորև բերված աղյուսակում, ներառյալ Ալդեբարանի նկատմամբ կազմած անկյունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.